Կայսր Մեյձի[Ն 1] (ճապ.՝ 明治天皇 Meiji-tennō, Նոյեմբերի 3, 1852 – Հուլիսի 30, 1912), կամ Մեյձի Մեծ (ճապ.՝ 明治大帝 Meiji-taitei), Ճապոնիայի122-րդ կայսրն էր՝ համաձայն իրավահաջորդության ավանդական կարգի, 1867 թվականի փետրվարի 3-ից մինչ իր մահը՝ 1912 թվականի հուլիսի 30-ը։ Նա գահակալեց Մեյձիի դարաշրջանում, Ճապոնական Կայսրության համար փոփոխությունների ժամանակ, որիը արագորեն վերածեց այն իզոլացված ավատատիրությունից համաշխարհային գերտերության։

Կայսր Մեյձի
Զինվորական կոչումԳեներալիսիմուս
Ծնվել է՝նոյեմբերի 3, 1852(1852-11-03)[1][2]
ԾննդավայրSite of the Nakayama Residence, Kamigyō-ku
Մահացել է՝հուլիսի 30, 1912(1912-07-30)[1][2] (59 տարեկան)
Վախճանի վայրMeiji Palace, Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա
Fushimi Momoyama no Misasagi
Երկիր Ճապոնիա
ՏոհմՃապոնիայի կայսերական տուն
միապետ և ազնվական
ՀայրԿայսր Կոմեյ
ՄայրՆակայամա Յոսիկո
ԵրեխաներWakamitsuteru-hiko no Mikoto?, Wakatakayori-hime no Mikoto?, Սիգեկո (Ումեի արքայադուստր), Յուկիհիտո (արքայազն Տակե), Emperor Taishō?, Akiko, Princess Shige?, Fumiko, Princess Masu?, Shizuko, Princess Hisa?, Michihito, Prince Aki?, Princess Masako Takeda?, Fusako Kitashirakawa?, Princess Nobuko Asaka?, Teruhito, Prince Mitsu?, Toshiko Higashikuni? և Takiko, Princess Sada?
Հավատքսինտոիզմ
Պարգևներ
Կապիչի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Ոսկե գեղմի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Փրկիչի շքանշան Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն Սուրբ գանձի շքանշան Սուրբ Հուբերտի շքանշան Royal Order of Kamehameha I Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Order of the Royal House of Chakri Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Ոսկե օդապարուկի շքանշան Սպիտակ բազեյի շքանշան և Սաքսեն-Էռնեստինյան տան շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Կայսր Մեյձիի ծննդյան ժամանակ՝ 1852 թվականին Ճապոնիան մեկուսացված, նախարդյունաբերական, ֆեոդալական երկիր էր, որտեղ իշխում էր Տոկուգավայի սյոգունատը և դայմիաները, որոնք կառավարում էին երկրի ավելի քան 250 ապակենտրոնացված տիրույթներում։1912 թվականին նրա մահվան պահին Ճապոնիան անցել էր լայն քաղաքական, տնտեսական և սոցիալական հեղափոխության միջով և դարձել էր համաշխարհային թատերաբեմի մեծ տերություններից մեկը։ Նյու Յորք Թայմսը այս փոխակերպումն ամփոփեց 1912-ին կայսեր հուղարկավորության ժամանակ՝ հետևյալ բառերով. «Թաղման մեքենայի առջևից գնացող և հետևող բաների միջև հակադրությունը իսկապես վառ էր։ Դրանից առաջ գնում էր հին Ճապոնիան, իսկ դրանից հետո եկավ նոր Ճապոնիան»[3]։

Ժամանակակից դարաշրջանից ի վեր, երբ Ճապոնիայի կայսրը մահանում է, նրան տրվում է հետմահու անուն։ Նման անունն այն դարաշրջանի համադրություն է, որի ընթացքում նա գահակալել է, և համընկնում է կայսրին կողմից գահին տված ներդարման հետ՝ նրա կենդանության օրոք։ Հետևաբար՝ իր կյանքի ընթացքում նա հայտնի էր որպես «Կայսր», իսկ նրա մահից հետո պատմականորեն հայտնի է որպես «Մեյձի Կայսր»։ [Ն 2] Նա ստացավ այս տիտղոսը Մեյձիի վերականգնումների համար, որն ընդգրկում էր իր գակալության գրեթե ամբողջությունը։ Նրա անձնական անունը (որը չի օգտագործվում որևէ պաշտոնական կամ ներկայանալի ենթատեքստում, բացառությամբ նրա ստորագրության) եղել է Մուցոհիտո (ճապ.՝ 睦仁)։

Նախապատմություն խմբագրել

Տոկուգավայի սյոգունատը հաստատվել էր 17-րդ դարի սկզբին։ Իր կառավարման ներքո սյոգունը ղեկավարում էր Ճապոնիան։ Մոտ 180   տէրեր, որը հայտնի է որպես դայմիոներ, Սյոգունի ղեկավարության ներքո կառավարում էին ինքնավար մարզերը, և երբեմն այդ սյոգունը դայմիոներից պահանջել է նվերներ, սակայն այդպես էլ չի հարկել նրանց։ Սյոգունը դայմիոներին կառավարել է այլ եղանակներով նույնպես․ միայն սյոգունը կարող էր հաստատել դայմիոների ամուսնությունները, նաև սյոգունը կարող էր զրկել դայմիոյին իր հողերից։

Իեյասու Տոկուգավան, ով պաշտոնապես պաշտոնաթող էր եղել 1605 թվականին, Տոկուգավա դինաստիայից առաջին սյոգունն էր։ [փա՞ստ] TԻեյասու Տոկուգավան և իր որդի Հիդետադա Տոկուգավան՝ սյոգունի տիտղոսակիր, հրապարակել են ազնվականության վարքականոնի օրենսգիրքը 1605 թվականին։ Համաձայն օրենսգրքի՝ կայսրից պահանջվում էր իր ժամանակը նվիրել գիտությանը և արվեստին։ Սյոգունատի ներքո գտնվող կայսրերը կարծես պարտաճանաչորեն հավատարիմ են մնացել այս օրենսգրքին՝ ուսումնասիրելով Կոնֆուցիոն դասականներին և ժամանակը նվիրոլեվ պոեզիային և գեղարվեստագիտությանը։ Կայսրերին սովորեցնում էին միայն ճապոնական և չինական պատմության և աշխարհագրության շրջադարձերն ու սկզբնահիմքերը։ Սյոգունները չեն ձգտել կայսեր համաձայնությանը կամ խորհուրդներին՝ իրենց արարքների համար։

[ <span title="This claim needs references to reliable sources. (April 2017)">Մեջբերում անհրաժեշտ</span> ] Կայսրերը գրեթե երբեք չեն լքել իրենց պալատական կոմպոզիցիան, կամ Կիտոում գտնվող Գոշոն, բացառությամբ կայսրի հրաժարական տալուց հետո կամ պալատի հրդեհի դեպքում տաճարում ապաստարան գտնելու համար։ Սակավաթիվ կայսրեր ապրեցին բավարար հրաժարական տալու համար. Մեյձիի հինգ նախորդներից միայն իր պապը ապրեց շուրջ չորս տասնամյակ և մահացավ 46 տարեկան հասակում։ Կայսերական ընտանիքում առկա էր հաճախ հանդիպող նորածնային մահեր. կայսրի բոլոր հինգ եղբայրներն ու քույրերը մահացել են մանկահասակ, իսկ կայսրի տասնհինգ երեխաներից միայն հինգն են հասել հասուն տարիք։

Տասնյոթերորդ դարի սկզբին վերահսկողություն ձեռք բերելուց անմիջապես հետո, սյոգունատի պաշտոնյաները (ընդհանուր բակուֆու անունով) ավարտեցին շատ արևմտյան երկրների և Ճապոնիայի միջև առևտուրները, և արգելեցին միսիոներներին կղզիներից։ Բացի Չինաստանի հետ զգալի առևտրից, միայն հոլանդացիները շարունակեցին առևտուր կատարել Ճապոնիայի հետ՝ պահպանելով դիրքը Դեժիմաում (Նագասակի)։ Այնուամենայնիվ, 19-րդ դարի սկզբին եվրոպական և ամերիկյան նավերը հայտնվում էին Ճապոնիայի շրջակայքում գտնվող ջրերում ՝ աճող հաճախությամբ։   Բարեկամական ամուսնությունները տարածված են ճապոնական վերին դասի վաղ պատմության մեջ` որպես իդեալական կամ արքայական արյան ժառանգությունը պահպանելու միջոց. այնուամենայնիվ, սա բերեց անսպասելի հետևանքներ։ Մեյձին նույնպես ուներ ժառանգական հիվանդություններ, որոնք միջբարեկամական ամուսնությունների արդյունքն էին, և այդ ժամանակ անհայտ էին կայսրի համար։ Այս գենետիկական արատները ներառում էին, բայց ոչ չսահմանափակված, Մանդիբուլային պրոգնատիզմ և ողնաշարի դեֆորմացիա, ինչը նույնպես կարող էր հայտնաբերվել նրա երեխաների մեջ[5]։ Բացի բնածին հիվանդություններից, Մեյձին նաև տառապում էր բերիբերիից և հազիվ էր քայլում։ Նա տասնհինգ երեխա ուներ իր հարճերից։ Նրանցից տասը վաղաժամ մահացել են։ Արքայազն Յոշիհիտոն (հետագայում կայսր Թաիշո) միակ արու ժառանգն էր, ով հասուն տարիքի էր հասել, բայց նրա մարմինը և միտքը տկար էին՝ մենինգիտով, շաքարախտով, ուղեղային թրոմբոզով և հոգեկան հիվանդությամբ։

Վաղ կյանքը խմբագրել

Արքայազն Մուցուհիտոն ծնվել է 1852 թվականի նոյեմբերի 3-ին իր մայրական պապի կարողության մի փոքր տանը՝ Գոշոյի հյուսիսային հրվանդանում։ Այն ժամանակ ծնունդը, մշակութային առումով, համարվում էր աղտոտման աղբյուր, ուստի կայսերական արքայազնը պալատում չի ծնվել։ Փոխարենը, սովորական էր կայսերական ընտանիքի անդամների համար ծնվել մի կառույցում, որը հաճախ ժամանակավոր էր, հղի կնոջ հոր տան մոտ։ Արքայազն Մուցուհիտոյի մայրը ՝ Նակայամա Յոշիկոն, իր հոր կայսեր Կոմեյիի հարճն էր (gon no tenji - ճապ․՝ 権 の 典 侍 ), և գործող գլխավոր խորհրդատու Նակայամա Տադայասուի դուստրն էր։ Երիտասարդ արքայազնին տրվեց Սաչինոմիա կամ արքայազն Սաչի անունը։

Երիտասարդ արքայազնը ծնվել է Ճապոնիայում մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Այս փոփոխությունը զգալիորեն խորհրդանշվեց 1853 թվականի հուլիսին, երբ կոմադոր Մեթյու Փերին և նրա ամերիկյան ծովային ջոկատը (ինչը ճապոնացիներն անվանեցին «Սև նավերը»), նավարկեցին դեպի Էդո նավահանգիստը (1868 թվականից հայտնի է որպես Տոկիո)[6]։ Փերին փորձեց բացել Ճապոնիան միջազգային առևտրի համար և նախազգուշացրեց ճապոնացիներին ռազմական հետևանքների մասին, եթե նրանք չհամաձայնեն։ Առնվազն 250 տարվա ընթացքում առաջին անգամ սյոգունատը գնաց կայսերական դատարանի հետ խորհրդակցելու, այդ խիստ անսովոր քայլը արդյունք էր ճգնաժամի պատճառով, որը եկել էր Փերիի ժամանման հետ[7]։ Կայսեր Կոմեյիի պաշտոնյաները խորհուրդ են տվել, որ իրենք պետք է համաձայնվեն առևտրով զբաղվել ամերիկացիների հետ, և խնդրել են, որ նրանք նախօրոք տեղեկացված լինեն Փերիի վերադարձի կապակցությամբ ձեռնարկվելիք ցանկացած քայլի մասին։ Ճապոնիայի կառավարությունը հասկացավ, որ իրենց զինված ուժերը ոչ մի համընկնում չունեն ամերիկյան զինված ուժերի համար, ուստի թույլ են տվել առևտուրը և համաձայնել նրան, ինչը կոչվում է «Անհավասար պայմանագրեր»[8]։ «Անհավասար պայմանագրեր» նշանակում էր հրաժարվել սակագնային մարմնից և օտարերկրացիներին սեփական դատարաններում դատելու իրավունքից։ Սյոգունատի պատրաստակամությունը Դատարանի հետ խորհրդակցելու պատրաստակամությունը կարճատև էր. 1858 թվականին պայմանագիր կնքվեց նամակով, որում ասվում էր, որ կարճ ժամանակահատվածի պատճառով հնարավոր չէ խորհրդակցել[9]։ Կայսր Կոմեյինին այնքան էր նեղվում, որ սպառնում էր հրաժարվել գահից, չնայած որ նույնիսկ այդ գործողությունը կպահանջեր սյոգունի համաձայնությունը։

Կայսրի պատանեկության մեծ մասը հայտնի է միայն հետագա սկզբնաղբյուրներից, որոնց մասին նշում է նրա կենսագրագետ Դոնալդ Քինը, որ հաճախ շատ հակասական են։ Ժամանակակիցներից մեկը Մուցուհիտոյին բնութագրել է որպես առողջ և ուժեղ, ինչ-որ չափով կռվարար, և տաղանդավոր բացառապես միայն սումոյի մեջ։ Մեկ այլ պնդում է, որ իշխան նուրբ է և հաճախ հիվանդ։ Կենսագիրներից ոմանք ասում են, որ նա հանկարծակիի եկավ, երբ առաջին անգամ կրակոց լսեց, իսկ մյուսները հերքում են այդ փաստը։ 1860 թվականի օգոստոսի 16-ին, Սաչինոմիան հռչակվեց արյան արքայազն ու գահաժառանգ, և արդեն պաշտոնապես է ընդունվել հոր կինը։ Ավելի ուշ՝ նույն թվականի նոյեմբերի 11-ին նա հռչակվեց թագաժառանգ-արքայազն, և նրան տվել է հասուն անունը՝ Մուցուհիտո։ Արքայազն սկսել է իր ուսումը յոթ տարեկան հասակում։ Նա անտարբեր աշակերտ էր, ավելի ուշ գրել է բանաստեղծություններ՝ ափսոսանք հայտնելով, որ ինքն իրեն չի զարգացրել գրավոր պրակտիկայում։

Գահակալումը խմբագրել

Անհանգստություն և միացում խմբագրել

 
Emperor Meiji in his younger years

1860-ական թվականների սկզբին սյոգունատը ենթարկվեց մի քանի սպառնալիքների։ Օտարերկրյա տերությունների ներկայացուցիչները ձգտում էին մեծացնել իրենց ազդեցությունը Ճապոնիայում։ Շատ դայմիոներն ավելի ու ավելի դժգոհ էին այն բակուֆուից, որը վարում էր արտաքին գործերը։ Մեծ թվով երիտասարդ սամուրայներ, որոնք հայտնի են որպես շիշի կամ «բարձր նպատակներով տղամարդիկ», սկսեցին հանդիպել և խոսել սյոգունատի դեմ։ Շիշին հարգված էր կայսր Կոմեյինիի կողմից և կողմնակից էր անմիջական բռնի գործողությունների՝ հասարակական արատները վերացնելու համար։ Մինչ նրանք սկզբում ցանկանում էին բոլոր օտարերկրացիների մահը կամ վտարումը, շիշին հետագայում կսկսեր պաշտպանել երկրի արդիականացումը։ Բակուֆուն կիրառեց մի շարք միջոցներ ՝ զանազան խմբերը թուլացնելու համար՝ սեպ խրելով շիշի և դայմիոների։

Կիոտոն եղել է խոշոր կենտրոն Շիշիի, և շիշին ունեցել էր ազդեցություն է կայսեր Կոմեյինիի վրա։ 1863 թվականին շիշիները նրան համոզում են թողարկել «Բարբարոսներին վտարելու հրաման»։ Հրամանը սյոգունատին ծանր վիճակում էր դնում, քանի որ նրանք նպատակ չունեին կարգադրությունն իրականացնել, քանի որ նրանք իրականացնելու զորություն չունեին[10]։ Մի քանի գրոհներ կատարվել են օտարերկրացիների կամ նրանց նավերի վրա, և օտար ուժերը պատասխան են տվել։ Բակուֆուի ուժերը կարողացան շիշիի մեծ մասը դուրս քշել Կիոտոյից, և նրանց կողմից 1864 թվականին վերադառնալու փորձը հետ է մղվել։ Այնուամենայնիվ, անկարգությունները շարունակվեցին ողջ Ճապոնիայում։

Արքայազնի տեղեկացվածությունը քաղաքական իրարանցման մասին անորոշ է։ Այս ընթացքում նա սովորել է վակա բանաստեղծություններ, նախ հոր հետ, ապա պալատական բանաստեղծների հետ։ 1866 թվականին նոր սյոգուն՝ Տոկուգավա Յոշինոբուն, ստանձնեց պաշտոնը, քանի որ արքայազնը շարունակում էր դասական կրթությունը։ Տոկուգավա Յոշինոբուն բարեփոխիչ էր, որը ցանկանում էր Ճապոնիան վերածել արևմտյան ոճի պետության։ Յոշինոբուն վերջին սյոգունն էր և հանդիպեց բակուֆուի մեջից դիմադրություն ցույց տալուն, նույնիսկ երբ շարունակվում էին անկարգությունները և ռազմական գործողությունները։ 1866 թվականի կեսերին բակուֆուի բանակը սկսեց պատժել ապստամբներին հարավային Ճապոնիաում։ Բանակը պարտվեց։

Կայսեր Կոմեյին ծանր հիվանդացավ 36 տարեկանում և մահացավ 1867 թվականի հունվարի 30-ին։ Բրիտանացի դիվանագետ Սըր Էռնեստ Սաթոուն գրել է. «Անհնար է ժխտել, որ [կայսեր Կոմեյի] անհայտացումը քաղաքական բեմից, իսկ որպես իր իրավահաջորդ թողնելով տասնհինգ կամ տասնհվեց [իրականում տասնչորս] տարեկան տղա, առավելագույնս պատեհ էր»։

Կիոտոյում կարճատև արարողությամբ թագաժառանգ-արքայազնը պաշտոնապես գահ բարձրացավ 1867 թվականի փետրվարի 3-ին։ Նոր կայսրը շարունակեց դասական կրթությունը, որը չներառեց քաղաքականության հարցեր։ Միևնույն ժամանակ, սյոգունը՝ Յոշինոբուն, պայքարում էր իշխանությունը պահպանելու համար։ Նա բազմիցս խնդրեց կայսրին հաստատել իր գործողությունները, որը նա ի վերջո ստացավ, բայց որևէ վկայություն չկա այն մասին, որ երիտասարդ կայսրը ինքն է ներգրավված եղել որոշումների մեջ։ Շիշին և մյուս ապստամբները շարունակում էին ձևավորել իրենց նոր տեսլականը Ճապոնիայի մասին, և չնայած նրանք մեծարում էին կայսրին, նրանք չէին կարծում, որ նա ակտիվ դեր կխաղան քաղաքական գործընթացում։

Քաղաքական պայքարը գագաթնակետին հասավ 1867 թվականի վերջին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով Յոշինոբուն կպահպանի իր տիտղոսը և իր որոշակի ազդեցությունը, բայց օրենսդիր իշխանությունը պետք է տրվեր երկպալատ օրենսդիր մարմնին՝ հիմնված բրիտանական մոդելի վրա։ Համաձայնագիրը խզվեց, և 1867 թվականի նոյեմբերի 9-ին Յոշինոբուն պաշտոնապես ներկայացրերց իր հրաժարականը կայսրին և պաշտոնը լքեց տասն օր անց[11]։ Հաջորդ ամիս ապստամբները երթով շարժվեցին դեպի Կիոտո՝ տիրանալով կայսերական պալատին։ 1868 թվականի հունվարի 4-ին կայսրը արարողակարգորեն ընթերցեց մի փաստաթուղթ, որը դատարանի առջև հայտարարեց կայսերական տիրապետության «վերականգնումը», և հաջորդ ամիս փաստաթղթերը ուղարկվեցին օտար տերություններին։

Ճապոնիայի կայսրը հայտարարում է բոլոր արտասահմանյան երկրների ինքնիշխանություններին և նրանց հպատակներին, որ սյոգուն Տոկուգավա Յոշինոբուն ընծայագրել է վերադարձնել կառավարման իշխանությունը՝ իր իսկ խնդրանքով։ Այսուհետ մենք գերագույն իշխանություն կիրականացնենք երկրի ներքին և արտաքին բոլոր գործերում։ Հետևաբար, կայսր կոչումը պետք է փոխարինվի Տայկունի տիտղոսին, որով կնքվել են պայմանագրերը։ Մեր կողմից պետական պաշտոնյաները նշանակվում են արտաքին գործերի վարման համար։ Ցանկալի է, որ պայմանագրի լիազորությունների ներկայացուցիչները ճանաչեն այս հայտարարությունը։ Մուցուհիտո

Յոշինոբուն արագորեն հակադարձեց, բայց մինչև 1869 թվականի վերջը բակուֆուի վերջին կողմնակիցները վերջնականապես պարտվեցին։ Հաջորդ տարվա իններորդ ամսում դարաշրջանը փոխվեց Մեյձիի կամ «լուսավորյալ իշխանի», որը հետագայում օգտագործվեց՝ որպես կայսեր հետմահու անուն։ Կայսրին հետմահու անունը նշանավորեց այն ժամանակաշրջանը, որւմ նա իշխեց։

Իշխանության համախմբում խմբագրել

 
Տասնվեցամյա կայսրըը՝ 1868 թվականի վերջին Կիոտոյից Տոկիո ուղևորվելիս

Չնայած բակուֆուի տապալմանը, ապստամբների կողմից արդյունավետ կենտրոնական իշխանություն չէր ստեղծվել։ Մարտի 23-ին արտասահմանյան բանագնացներին առաջին հերթին թույլատրվեց այցելել Կիոտո և պաշտոնական զանգեր կատարել կայսրին։ 1868 թվականի ապրիլի 7-ին կայսրին ներկայացվեց կանոնադրության երդում` հնգակետ հայտարարություն` նոր կառավարության բնույթի մասին։ Հայտարարությունը նախագծված էր ներգրավվելու նրանց, ովքեր դեռ չէին ճանաչել նոր ռեժիմին։ Այս փաստաթուղթը, որն այնուհետև կայսրը պաշտոնապես բարձրաձայնեց, վերացրեց ֆեոդալիզմը և ժողովրդավար Ճապոնիայի համար հռչակեց ժամանակակից ժողովրդավարական կառավարություն։ Խարտիայի երդումը հետագայում կներկայացվի կայսր Հիրոհիտոյի կողմից Մարդկության հռչակագրում՝ որպես աջակցություն Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիայի կառավարությունում կատարված փոփոխություններին։ Առաջին անգամ մանկությունից ի վեր նա մայիսի կեսերին թողեց Կիոտոյի կայսերական տեղամասերը՝ ստանձնելու զինված ուժերի հրամանատարությունը՝ բակուֆու բանակների մնացորդները վերացնելու։ Ամբոխաշատ ճանապարհների պատճառով դանդաղ ճանապարհորդությունը Կիոտոյից Օսակա տևեց երեք օր։ Օսակայում որևէ կոնֆլիկտ չեղավ․ նոր ղեկավարները ցանկանում էին, որ կայսրն ավելի տեսանելի լինի իր ժողովրդի և օտարերկրյա դեսպանների համար։ Մայիսի վերջին, Օսակայում անցկացրած երկու շաբաթից հետո (շատ ավելի քիչ պաշտոնական մթնոլորտում, քան Կիոտոյում), կայսրը վերադարձավ իր տուն։ Վերադառնալուց անմիջապես հետո հայտարարվեց, որ կայսրը կսկսի ղեկավարել պետական բոլոր գործերը՝ հետագա գրական ուսումնասիրությունը իր ազատ ժամանակի համար պահելով։ Միայն 1871 թվականից սկսած կայսեր ուսումնասիրությունները պարունակում էին նյութեր ժամանակակից գործերի վերաբերյալ։

1868 թվականի սեպտեմբերի 19-ին կայսրը հայտարարեց, որ Էդո քաղաքի անունը պետք է փոխել Տոկիո, որը նշանակում է «արևելյան մայրաքաղաք»։ Նրան պաշտոնապես թագադրել են Կիոտոյում հոկտեմբերի 15-ին (արարողություն, որը հետաձգվել էր նախորդ տարվանից՝ քաղաքացիական անկարգությունների պատճառով)։ Թագադրությունից կարճ ժամանակ առաջ նա հայտարարեց, որ նոր դարաշրջանը, կամ նենջոն, կկոչվի Մեյձի կամ «լուսավորյալ իշխանություն»։ Այսուհետ նենջոն կայսեր օրոք հաճախ փոխվում էր. այսուհետ հայտարարվեց, որ մեկ գակակալի համար ընդամենը մեկ նենջո կլինի։

Անմիջապես հետո իր թագադրությունից հետո, կայսրը գնաց Տոկիոյում իր կյանքում առաջին անգամ։ Նա ժամանեց նոյեմբերի վերջին և սկսեց երկարատև բնակություն՝ բնակչության շրջանում սակե տարածելով։ Տոկիոյի բնակչությունը անհամբեր էր կայսերական այցի համար։ Տոկիոն եղել է սյոգունի կառավարության նստավայրը և քաղաքի բնակչությունը վախենում էր, որ սյոգունատի վերացմամբ քաղաքը կարող է անկում ապրել։ Մինչև 1889 թվականը չկար վերջնական որոշում ՝ մայրաքաղաքը Տոկիոն տեղափոխելու մասին։ Տոկիոյում գտնվելու ընթացքում կայսրն առաջին անգամ նստեց ճապոնական ռազմածովային նավ, իսկ հաջորդ օրը ուսումնասիրությունների հանձնարարական տվեց՝ տեսնելու, թե ինչպես կարող է ամրապնդվել Ճապոնիայի ռազմածովային նավատորմը։ Կիոտո վերադառնալուց իքչ ժամանակ անց մի հրովարտակ էր թողարկվել կայսեր անունով (սակայն, ամենայն հավանականությամբ, գրված է կառավարության պաշտոնյաների կողմից)։ Դա ցույց տվեց, որ նա մտադրություն ունի ներգրավվել կառավարության գործերում։ Եվ իսկապես նա մասնակցում էր կառավարության նիստերին և կառավարության անթիվ անհամար այլ գործառույթներին, չնայած հազվադեպ էր խոսում, գրեթե մինչև իր մահվան օրը։

Քաղաքական բարեփոխում խմբագրել

 
Կայսր Մեյիի դիմանկարը Էդոարդո Չիոսոնի կողմից, 1888 թ.

Հաջողակ հեղափոխականներն իրենց վերակազմավորեցին որպես Պետական Խորհուրդ, իսկ այնուհետև՝ մի համակարգ, որտեղ կառավարությունը ղեկավարում էին երեք հիմնական նախարարներ։ Այս կառույցը կգոյատևի մինչև 1885 թվականը՝ մինչ վարչապետ ստեղծվելը, որը կգլխավորեի արևմտյան ոճով աշխատակազմ[12]։ Սկզբնապես, նույնիսկ կայսրին պահելը որոշակի չէր. հեղափոխության առաջնորդ Գոտի Շիրջիրին ավելի ուշ հայտարարել է, որ որոշ պաշտոնյաներ «վախենում էին, որ ծայրահեղականները կարող են ավելի հեռուն գնալ և վերացնել Միկադոն»[13]։ Ճապոնիայի նոր ղեկավարները ձգտում էին բարեփոխել դայմիոների կողմից կառավարվող տիրույթների կարկատակային համակարգը։ 1869 թվականին հեղափոխությանը սատարած մի քանի դայմիեներ իրենց հողի սեփականությունը տվեցին կայսրին և վերանշանակվեցին որպես կառավարիչ՝ զգալի աշխատավարձերով։ Հաջորդ տարի բոլոր մյուս դայմիոները հետևել էին հայցին։

1871 թվականին, երբ Ճապոնիան կազմակերպվեց 72 պրեֆեկտուրաներում, կայսրը հայտարարեց, որ տիրույթներն ամբողջությամբ վերացված են։ Դեյմիոներին փոխհատուցվում էր տարեկան աշխատավարձերը, որոնք հավասար էին իրենց նախկին եկամուտների տասը տոկոսին (որից նրանք այժմ ստիպված չէին նվազեցնել կառավարման ծախսերը), բայց պահանջվում էր տեղափոխվել նոր մայրաքաղաք Տոկիո։ Դայմիոների մեծ մասը թոշակի անցավ քաղաքականությունից ելնելով[12]։

Նոր վարչակազմը հետզհետե վերացրեց սամուրայների մեծ արտոնությունները, այդ թվում` նրանց կողմից կառավարության կողմից ստաժ ստանալու իրավունք ունենալը։ Այնուամենայնիվ, ի տարբերություն դայմիոների, շատ սամուրայներ տուժեցին ֆինանսապես այս փոփոխությունից։ Այլ դասակարգային տարբերությունների մեծ մասը վերացվեց։ Ավարտվեց բուրակումինի նկատմամբ օրինականացված խտրականությունը։ Այնուամենայնիվ, այս դասակարգերը մինչ օրս շարունակում են խտրականություն կրել Ճապոնիայում[12]։

 
Կայսր Մեյձիի նկարազարդումը The Illustrated London News-ի կողմից, որը հրատարակվել է New-York Tribune-ում (1905)

Չնայած ձևավորվեց նոր խորհրդարան, այն իրական իշխանություն չուներ։ Իշխանությունը Տոկուգավայից անցել էր այդ դայմիոների և այլ սամուրայների ձեռքը, ովքեր գլխավորել էին Վերականգնումը։   Ճապոնիան այդպիսով վերահսկվում է գենրոն, մի օլիգարխիայի համակարգի, որը կազմել է ամենահզոր մարդկանց ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Կայսրը ցույց տվեց ավելի մեծ քաղաքական երկարակեցություն, քան իրենից առաջ նախորդողները, քանի որ նա առաջին ճապոնական միապետն էր, որը գահի վրա մնաց 50 տարեկանից հետո ևս՝ 1586-ին կայսեր Օգիմաչիից հետո։  

Ճապոնացիները հպարտանում են Մեյձիի վերականգնմամբ, քանի որ այն և ուղեկցող արդյունաբերականացումը հնարավորություն էին տվել Ճապոնիային դառնալ Խաղաղ օվկիանոսի գերակշիռ ուժը և սերնդի մեջ աշխարհի խոշոր դերակատարը։ Այդուհանդերձ, կայսր Մեյձիի դերը Վերականգնման գործում, ինչպես նաև անձնական իշխանության և ազդեցության չափը, որը նա իր տիրապետության ընթացքում ունեցել է, շարունակում են մնալ քննարկելի։ Նա օրագիր չպահեց, գրեթե նամակներ չգրեց (ի տարբերություն իր հոր) և թողեց «ոչ ավելի, քան երեք-չորս» լուսանկարներ։ [փա՞ստ] Այն մարդիկ, ովքեր հանդիպել են կամ մոտ են եղել նրան, սովորաբար պարունակում են քիչ քանակությամբ կարևոր տեղեկություններ կամ դրանք փոխհամաձայնային են[14]։

Ժամանակի հուսալի աղբյուրների բացակայության պատճառով կայսր Մեյձիի անձի և Վերականգնման գործում ունեցած դերի մասին առեղծվածները մնում են պատմական վեճի առարկա[14]։ Ջեյմս Ս. Բաքստերը պնդում է, որ կայսրը գործիչ էր առանց իրական ուժի, որը հազվադեպ էր միջամտում Մեյձիի օլիգարխիայի կողմից նախօրոք համաձայնեցված որոշումներին[15][16]։ Ընդհակառակը, Հերբերտ Բիքսը Մեյձիին նկարագրում է որպես ինքնիշխան, ով ուժի գործադրմամբ գեներոյին դեմ պայքարում էր, միաժամանակ հարմարեցնում էր իր հակաժողովրդավարական նախապաշարմունքները[17]։ Ռ. Սթարը Մեյձիին բնութագրում է որպես խիստ անհատականություն և անկեղծ անձնավորություն, ով իր կառավարման որևէ խմբի համար տիկնիկ չէր և, չնայած, որ առաջադիմական էր, բայց ոչ «լիբերալ» կամ «ժողովրդավարական»[18]։ Պատմաբանների մեկ այլ խումբ պնդում է, որ նա երբեք լիակատար բռնապետ չէր, բայց շարունակում են բաժանվել այն հարցի շուրջ, թե արդյոք նրա անձնական ուժը «շատ ավելի մոտ է բացարձակապաշտական ավարտին»[19], թե արդյոք նա միջնորդի դեր է խաղացել գեներոյի հավաքական ղեկավարությունում[20]։

 
Կայսր Մեյձիի դիմանկարը իր ծեր տարիներին The Spell of Japan-ում (1914), Isabel Weld Perkins-ի կողմից

Նա վակայի ձևով կազմեց հետևյալ բանաստեղծությունը.

よもの海
みなはらからと思ふ世に
など波風のたちさわぐらむ[21]
Yomo no umi
mina harakara to
omofu yo ni
nado namikaze no
tachi sawaguramu[21]
Չորս ուղղությունների ծովերը
բոլորը ծնվում են մեկ արգանդից.
այդ դեպքում ինչո՞ւ են քամին ու ալիքները բարձրացնում անհամաձայնություն[21]։

Այս բանաստեղծությունն ավելի ուշ արտասանեց իր թոռը՝ կայսր Սյովան (Հիրոհիտո), կայսերական համաժողովում 1941 թվականի սեպտեմբերին՝ Պերլ Հարբորի վրա հարձակվելուց առաջ։

The Illustrated London News-ը 1905 թվականի մարտի 19-ին New-York Tribune-ում կայսր Մեյձիի կայսերական շապիկին հոդված է հրապարակել։ Նկարագրության տեքստում ասվում է.

Ճապոնիայի հաղթական կայսրը` նոր համաշխարհային տերության սիրելի կառավարիչ։ Կայսրը, որը ծնվել է 1852 թվականի նոյեմբերի 3-ին, գահինը ժառամգել է 1867 թվականի փետրվարի 3-ին՝ Սյոգունական տոհմի ճնշման տակ, որը սերունդներով ունեցել է այն ուժը, ինչը կայսերական ընտանիքը կրում էր միայն անվամբ։ Մուցուհիտոն վկայվել է ժամանակակից միապետներից ամենաարդյունավետը, քանի որ քառասուն տարուց պակաս ժամանակահատվածում նա իր երկիրը բերել է կիսաբարբարոսությունից մինչև առաջին կարգի գերտերության կարգավիճակ։

Ավագ կյանքը և մահը խմբագրել

 
Թաղման արարողությունը, 1912 թ․

Իր կյանքի վերջում մի քանի անարխիստներ, այդ թվում ՝ Շյուսուի Կուտոկին, մահապատժի ենթարկվեցին (1911)՝ գերիխանին սպանելու համար դավադրություն կատարելու մեղադրանքով։ Այս դավադրությունը հայտնի էր որպես Բարձր դավաճանության դեպք (1910)։ [փա՞ստ]

Կայսր Մեյձին, որը տառապում էր շաքարախտով, նեֆրիտով և գաստրոէնտերիտով, մահացավ միզարյունությունից (ուրեմիա)։ Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա մահացել է 1912 թվականի հուլիսի 30-ին, ժամը 00:42-ին, իրական մահը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, ժամը 22:40-ին[22][23]:

Մինչև 1912 թվականը Ճապոնիան անցել էր քաղաքական, տնտեսական և սոցիալական հեղափոխություն և դրձել էր աշխարհի մեծ տերություններից մեկը։ «Նյու Յորք Թայմսը» ամփոփեց այս փոխակերպումը 1912 թվականին կայսեր հուղարկավորության ժամանակ․ «Թաղման մեքենայի առջևից գնացող և հետևող բաների միջև հակադրությունը իսկապես վառ էր։ Դրանից առաջ գնում էր հին Ճապոնիան, իսկ դրանից հետո եկավ նոր Ճապոնիան»[3]։

1912 թվականին կայսեր մահից հետո ճապոնական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ նշելու Մեյձիի վերականգնման գործում նրա դերը։ Տոկիոյի մի տարածքում գտնվող իրիսի պարտեզում, որտեղ հայտնի էր, որ այցելել էին Մեյձին և կայսրուհին, ընտրվեց՝ որպես Շինտո՝ Մեյձիի սրբավայրի շենքի գտնվելու վայրը։ Սրբարանը չի պարունակում կայսեր գերեզմանը, որը գտնվում է Կիոտոյի հարավում գտնվող Ֆուշիմի-մոմոյամա շրջանում[24]։

Ընտանիքը և ժառանգները խմբագրել

Մեյձիի վերելքից անմիջապես հետո կայսեր պաշտոնյաները նրան որպես հարսնացու շնորհեցին Իչիջի Հարուկոյին։ Ապագա կայսրուհին կայսերական պաշտոնյայի դուստր էր և երեք տարի ավելի մեծ էր, քան փեսան, ով պետք է սպասեր ամուսնանալու մինչև իր գենպակուն (տղամարդկության արարողություն)։ Նրանք ամուսնացել են 1869 թվականի հունվարի 11-ին[14]։ Հայտնի է որպես կայսրուհի Շյոկենի հետմահու՝ նա առաջին կայսրուհին էր, ով ստացավ կոգո (տառացիորեն՝ կայսրի կինը, որը թարգմանվեց որպես կայսրուհի-ամուսին) կոչումը՝ մի քանի հարյուր տարվա ընթացքում։ Չնայած նրան, որ նա առաջին ճապոնական կայսրուհի-ամուսինն էր, որը հասարակական դերակատարություն ունեցավ, նա ոչ մի երեխա չծնեց։ Այնուամենայնիվ, Մեյձի կայսրը տասնհինգ երեխա ուներ հինգ պաշտոնական կանանցից։ Նրա երեխաներից միայն հինգը՝ Լեդի Նարուկոյից (1855–1943) ծնված իշխանը, Յանագիվարա Միցունարուի դուստրը և չորս արքայադուստրերը, որոնք լեդի Սաչիկոյից էին (1867–1947), կոմս Սոնո Մոտոշաչիի ավագ դուստրը, ապրեցին մինչև հասունություն։ Թեև Մեյձին վերջին կայսրն էր, որ ուներ հարճեր, այդ գործառույթը պաշտոնապես չեղարկվեց 1924 թվականին։ [փա՞ստ]

Ամուսինը խմբագրել

Պատկեր Դիրք Անուն Ծնունդ Մահ Հայր Ժառանգներ
  Կայսրուհի Masako Ichijō (ճապ.՝ 一条勝子)



ավելի ուշ կայսրուհի Շյոկենը (昭憲皇 后)
9 մայիսի 1849 թ․ 9 ապրիլի, 1914 թ․ Տադակա Իչիջո չունի

Հարճեր խմբագրել

Պատկեր Անուն Ծնունդ Մահ Հայր Ժառանգներ
Չկա տվյալ Համուրո Միցուկո (ճապ.՝ 葉室光子) 3 փետրվարի 1853 թ․ 22 սեպտեմբերի 1873 թ․ Գոն-Դայնագոն. Համուրո Նագամասա
  • Առաջին արքայազն. ՈՒակամիցուտրու-հիտո նո Միկոտո
Չկա տվյալ Հաշիմոտո Նացուկո (ճապ.՝ 橋本夏子) 19 մարտի 1856 թ․ 14 նոյեմբերի 1873 թ․  • Շանագոն․Հիգաշիբոջո Նացունագա
 • Դայանգոն. Հաշիմոտո Սանեակիրա
(Խնամատար հայր)
  • Առաջին արքայադուստր․ Ուակատակայորի-հիմո նո Միկոտո
  Յանագիհարա Նարուկո (ճապ.՝ 柳原愛子) 26 հունիսի 1859 թ․ 13 հոկտեմբերի 1943 թ․ Գոն-unունագոն . Յանագիխարա Միցունարու
  • Երկրորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Ումե-նո-Միյա Շիգեկո
  • Երկրորդ արքայազն. Կայսերական արքայազն Տակե-նո-Միյա Յուկիհիտո
  • Երրորդ արքայազն. Կայսերական արքայազն Հարու-նո-Միյա Յոշուհիտո (հետագայում կայսր Թայիշո)
Չկա տվյալ Չիգուսա Կոտոկո (ճապ.՝ 千種任子) 1855 1944 Սակոնե գոն նո շոշո․ Չիգուսա Առիտո
  • Երրորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Շիգո-նո-Միյա Ակիտո
  • Չորրորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Մաշու-նո-Միյա Ֆումիկո
  Սաչիկո Սոնո (ճապ.՝ 園祥子) 23 դեկտեմբերի 1867 թ․  ()7 հուլիսի 1947 թ․ Ուկոնե նո գոն նո չուջո․ Սոնո Մոտոսաչի
  • Հինգերորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Հիսա-նո-Միյա Շիզուկո
  • Չորրորդ արքայազն. Կայսերական արքայազն Ակի-նո-միյա Միչիհիտո
  • Վեցերորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Ցունե-նո-միյա Մասակո
  • Յոթերորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Կանե-նո-միյա Ֆուսակո
  • Ութերորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Ֆումի-նո-միյա Նոբուկո
  • Հինգերորդ արքայազն. Կայսերական արքայազն Միցու-նո-միյա Տերուհիտո
  • Իններորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Յասու-նո-միյա Տոշիկո
  • Տասներորդ արքայադուստր. Կայսերական արքայադուստր Սադա-նո-միյա Տոկիկո

Ժառանգներ խմբագրել

Նկար Կարգավիճակ Անուն Ծնունդ Մահ Մայր Ամուսնություն Ժառանգներ
Չկա տվյալ 01Առաջին արքայազն ՈՒակամիցուտրու-հիտո նո Միկոտո (稚瑞照彦尊)

(Ծնվել է մեծառ)
18 սեպտեմբերի 1873 թ․ 18 սեպտեմբերի 1873 թ․ Համուրո Միցուկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Չկա տվյալ 01Առաջին արքայադուստր Ուակատակայորի-հիմո նո Միկոտո (稚高依姫尊)

(Ծնվել է մեռած)
13 նոյեմբերի 1873 թ․ 13 նոյեմբերի 1873 թ․ Հաշիմոտո Նացուկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Չկա տվյալ 02Երկրորդ արքայադուստր Ումե-նո-Միյա Շիգեկո (梅宮薫子内親王) 25 հունվարի 1875 թ․ 8 հուլիսի 1876 թ․ Յանագիհարա Նարուկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Չկա տվյալ 02Երկրորդ արքայազն Տակե-նո-Միյա Յուկիհիտո (建宮敬仁親王) 23 սեպտեմբերի 1877 թ․ 26 հուլիսի 1878 թ․ Յանագիհարա Նարուկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
  03Երրորդ արքայազն Հարու-նո-Միյա Յոշուհիտո (明宮嘉仁親王)

(հետագայում Կայսր Տեիշո)
31 օգոստոսի 1879 թ․ 25 դեկտեմբերի 1926 թ․ Յանագիհարա Նարուկո 10 մայսիս 1890 թ․ Սադակո, Կայսրուհի Տեիմեի
Չկա տվյալ 03Երրորդ արքայադուստր Շիգո-նո-Միյա Ակիտո (滋宮韶子内親王) 3 օգոստոսի 1881 թ․ 6 սեպտեմբերի 1883 թ․ Չիգուսա Կոտոկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Չկա տվյալ 04Չորրորդ արքայադուստր Մաշու-նո-Միյա Ֆումիկո (増宮章子内親王) 26 հունվարի 1883 թ․ 8 սեպտեմբերի 1883 թ․ Չիգուսա Կոտոկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Չկա տվյալ 05Հինգերորդ արքայադուստր Հիսա-նո-Միյա Շիզուկո (久宮静子内親王) 10 փետրվարի 1886 թ․ 4 ապրիլի 1887 թ․ Սոնո Սաչիկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Չկա տվյալ 04Չորրորդ արքայազն Ակի-նո-միյա Միչիհիտո (昭宮猷仁親王) 22 օգոստոսի 1887 թ․ 12 նոյոմբերի 1888 թ․ Սոնո Սաչիկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
  06Վեցերորդ արքայադուստր Ցունե-նո-միյա Մասակո (常宮昌子内親王) 30 սեպտեմբերի 1888 թ․ 8 մարտի 1940 թ․ Սոնո Սաչիկո 30 ապրիլի 1908 թ․ Արքայազն Ցունեհիսա Տակեդա
  • Արքայազն Ցունեյոշի Տակեդա
  • Արքայադուստր Այակո Տակեդա
  07Յոթերորդ արքայադուստր Կանե-նո-միյա Ֆուսակո (周宮房子内親王) 28 հունվարի 1890 թ․ 11 օգոստոսի 1974 թ․ Սոնո Սաչիկո 29 ապրիլի 1909 թ․ Արքայազն Նարուհիսա Կիտաշիրակուա
  • Արքայազն Նագահիսա Կիտաշիրակուա
  • Արքայազն Մինեկո Կիտաշիրակուա
  • Արքայազն Սաուակո Կիտաշիրակուա
  • Արքայազն Տաեկո Կիտաշիրակուա
  08Ութերորդ արքայադուստր Ֆումի-նո-միյա Նոբուկո (富美宮允子内親王) 7 օգոստոսի 1891 թ․ 3 նոյեմբերի 1933 թ․ Սոնո Սաչիկո 6 մայիսի 1909 թ․ Արքայազն Յասուհիկո Ասակա
  • Արքայազն Կիկուկո Ասակա
  • Արքայազն Տակահիտո Ասակա
  • Արքայազն Տադահիտո Ասակա
  • Արքայազն Կիյոկո Ասակա
Չկա տվյալ 05Հինգերորդ արքայազն Միցու-նո-միյա Տերուհիտո (満宮輝仁親王) 30 նոյեմբերի 1983 թ․ 17 օգոստոսի 1894 թ․ Սոնո Սաչիկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
  09Իններորդ արքայադուստր Յասու-նո-միյա Տոշիկո (泰宮聡子内親王) 11 մայիսի 1896 թ․ 5 մարտի 1978 թ․ Սոնո Սաչիկո 18 մայիսի 1915 թ․ Արքայազն Նարուհիկո Հիգաշիկունի
  • Արքայազն Մորիհիրո Հիգաշիկունի
  • Արքայազն Մորոմասա Հիգաշիկունի
  • Արքայազն Ակիցունե Հիգաշիկունի
  • Արքայազն Տոշիհիկո Հիգաշիկունի
Չկա տվյալ 10Տասներորդ արքայադուստր Սադա-նո-միյա Տոկիկո (貞宮多喜子内親王) 24 սեպտեմբերի 1897 թ․ 11 հունվարի 1899 թ․ Սոնո Սաչիկո Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ

Տիտղոսներ, ոճեր և պարգևներ խմբագրել

Տիտղոսներ և ոճեր խմբագրել

Կաղապար:Infobox royal styles

  • 3 նոյեմբերի 1852 - 1160 թ. Նոյեմբերի 11-ը . Նորին կայսերական բարձրություն իշխան Սաչին
  • 1160 թ. Նոյեմբերի 11 - 1867 թ . Փետրվարի 3-ը . Նորին կայսերական բարձրություն թագաժառանգը-իշխան
  • 3 փետրվար, 1867 - 1912 թ . Հուլիսի 30-ը . Նորին կայսերական վեհություն կայսրը
  • Հետմահու. Նորին կայսերական վեհություն կայսր Մեյձի

Ազգային պարգևներ խմբագրել

Արտերկրյա պարգևներ խմբագրել

 
Արքայազն Արթուրի Քոննայի կողմից Գարթերի շքանշանը Մեյձի կայսրին՝ Էդվարդ VII թագավորի անունից, (1906 թվականի մայիսի15)[25]

Նախնիները խմբագրել

Ժամանակագրություն և պատկերասրահ խմբագրել

Մեյձիի դարաշրջանը նպաստեց Ճապոնիայի հին ֆեոդալական հասարակության արմատական փոփոխություններին։ Հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը հետևյալն է.

  • 1852, նոյեմբերի 3։ Ծնվում է կայսերական հարճ Նակայամա Յոշիկոյի և Կոմեյի Կոմեյինիի որդի Կայսր Մեյձին (այն ժամանակ հայտնի էր որպես արքայազն Մուցուհիտո Սաչինոմիա)։
  • 1853։ Նավերի մի նավատորմ՝ հրամանատար Մեթյու Փերիի գլխավորությամբ, հուլիսի 8-ին ժամանում է Ճապոնիա[36]։ Մահանում է սյոգուն Տոկուգավա Իոշին; Տոկուգավա Իսեդան նշանակվում է սյոգուն։
  • 1854–55։ Պայմանագրերը Միացյալ Նահանգների հետ ստորագրվում են սյոգունատի կողմից։
  • 1850–1860-ականների վերջին։ Ծավալվում է Sonnō jōi շարժումը։
  • 1858։ Սյոգունատը պայմանագրեր է կնքում Հոլանդիայի, Կայսերական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հետ։ Մահանում է սյոգուն Տոկուգավա Իսեդան; Տոկուգավա Իեմոչին նշանակվում է սյոգուն։
  • 1860, մարտ։ Տարիոն և Իլ Նաոսուկեն սպանվում ենՍակուրադամինի միջադեպի ժամանակ։
  • 1860, նոյեմբերի 11։ Սաչինոմիան պաշտոնապես հռչակվում է թագաժառանգ և անվանվում է Մուցուհիտո անհատական անվամբ։
  • 1862։ Նամամուգիի դեպք։
  • 1864–65. Շիմոնոսեկի ռմբակոծությունը բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական և հոլանդական նավերի կողմից. մարտեր են ընթանում սյոգունատի և Չաշիի միջև։
  • 1866։ Մահանում է սյոգուն Տոկուգավա Իմոչին; Տոկուգավա Յոշինոբուն նշանակվում է սյուգուն։
  • 1867, հունվար 31։ Մահանում է կայսր Կոմեյինին հեմոռագիկ ծաղիկ հիվանդությունից; ոչ պաշտոնական Մուցուհիտոն գահակալում է։
  • 1868, հունվարի 4։ Կայսերական տիրապետության պաշտոնական վերականգնում; Տոկուգավայի սյոգունատի 265 տարվա կառավարման վերջ։
  • 1868, սեպտեմբերի 12։ կայսեր պաշտոնական գահակալությունը։
  • 1868, հոկտեմբերի 23։ Դարաշրջանի անունը փոխվում է Մեյձի։
  • 1868, նոյեմբեր 6։ Մայրաքաղաքը Կիոտոյի պրեֆեկտուրայից տեղափոխվում է Էդո, որը վերանվանվեց Տոկիո։
  • 1872, նոյեմբերի 5։ Կայսրն ընդունում է Ռուսաստանի Մեծ Դուքս Ալեքսեյ Ալեքսանդրովիչին։
  • 1860–1881-ի վերջ։ Ճապոնիայում ապստամբության և մահափորձերի ժամանակաշրջան։
  • 1869, հունվարի 11։ Կայսեր ամուսնությունը Իչիջո Հարուկոյի հետ, այսուհետև՝ կայսրուհի Շյուկեն։
  • 1869 սեպտեմբերի 4։ Կայսրն ընդունում Էդինբուրգի Դուքսի։
  • 1871։ Հան համակարգի վերացում։
  • 1873։ Էդո ամրոցը ավերվում է; կայսրը տեղափոխվում է Ակասակայի պալատ։ Նրա առաջին երեխաները ծնվում են, բայց մահանում են ծննդյան ժամանակ։
  • 1877։ Սացումայի ապստամբությունը։
  • 1878։ Օկուբո Տոշիմիչիի սպանությունը։
  • 1879, օգոստոսի 31։ Ծնվում է արքայազն Յոշիհիտոն՝ ապագա կայսր Թայիշան և կայսեր միակ կենդանի որդին։
  • 1881։ Առաջին օտարերկրյա միապետի պետական այցը․ ընդունում է Հավայան կղզիների Կալկկաուա թագավորին։
  • 1889։ Հռչակվեց Մեյձիի Սահմանադրությունը; Իտո Հիրոբումին դառնում է Ճապոնիայի առաջին վարճապետը։
  • 1894։ Սինո-ճապոնական պատերազմ; Ճապոնիայի հաղթանակը հռչակում է Ճապոնիան որպես տարածաշրջանային գերտերություն։
  • 1901, ապրիլի 29։ Դարձել է պապիկ, երբ ծնվեց կայսր Թաիշո առաջին որդին՝ արքայազն Հիրոհիտո Միչի-նո-միյան, ապագա կայսրը Հիրոհիտո։
  • 1904–1905. Ռուս-ճապոնական պատերազմ; Ճապոնիայի հաղթանակը Ճապոնիան հռչակում է գերտերություն։
  • 1910: Կորեայի աննեքսիան Ճապոնական կայսրության կողմից։ Կորեայի կառավարումը Ճապոնիայի տիրապետության ներքո (մինչև 1945 թվականը)։
  • 1912, հուլիսի 30։ Կայսրը մահանում է (59 տարեկան հասակում)[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

 

Կայսր Մեյձին պատկերված է Տոշիրի Միֆունի կողմից 1980-ականների ճապոնական պատերազմական դրամատիկական ֆիլմում՝ «Պորտ Արթուրի ճակատամարտը» (երբեմն կոչվում է 203 Կոչի)[37]։ Ռեժիսոր Տոշիո Մասուդայի կողմից ֆիլմը պատկերել է Պորտ Արթուրի պաշարումը ռուս-ճապոնական պատերազմի տարիներին, ինչպես նաև նկարահանվել են Թացույա Նակադայը (որպես գեներալ Նոգի Մարեսուկե), և Թեթսուրի Թամբան (որպես գեներալ Կոդամա Գենտարո)։

Կայսր Մեյջին հայտնվել է նաև 2003 թվականի «Վերջին սամուրայը» ֆիլմում, որը պատկերված է Նակամուրա Շիչինսուկե Երկրորդի կողմից։ «Վերջին Սամուրայը» ֆիլմում կայսրը ներկայացված է որպես թույլ, հեշտությամբ համոզվող մարդ, առանց ակնարկելու հեղաշրջման ծրագրերի մասին։ Ըստ ֆիլմի՝ նա ուներ ճնշում սյոգունատի վրա ապստամբ ուժերի կողմից, որոնք տնտեսական հետաքրքրություններ ունեին Միացյալ Նահանգների հետ։ Կայսեր վճռականությունը ցուցադրվում է ֆիլմի ավարտին միայն այն ժամանակ, երբ նա իր գաղափարներն է իրականացնում, խախտելով պայմանագիրը ամերիկացիների հետ, մարտից հետո իր իշխանությունը համախմբելուց հետո։

Նշումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 "The Funeral Ceremonies of Meiji Tenno", reprinted from the Japan Advertiser Article 8—No Title], New York Times. October 13, 1912.
  4. Keene 2002, p. 706.
  5. 森岡, 清美. 『華族社会の「家」戦略』. էջ 399–400. ISBN 978-4642037389.
  6. Keene, Donald (2005). Emperor of Japan : Meiji and his world, 1852-1912. Columbia University Press. էջ 18. ISBN 0231123418. OCLC 1059567148.
  7. Keene, Donald (2005). Emperor of Japan : Meiji and his world, 1852-1912. Columbia University Press. ISBN 0231123418. OCLC 1059567148.
  8. Gordon, Andrew (2003). A modern history of Japan : from Tokugawa times to the present. Oxford University Press. էջեր 51–52. ISBN 0195110609. OCLC 49704795.
  9. Keene, Donald (2005). Emperor of Japan: Meiji and his world, 1852-1912 (English). New York; Chichester: Columbia University Press. էջ 18. ISBN 9780231123419. OCLC 1059567148.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Order to expel barbarians», Wikipedia (անգլերեն), 2018 թ․ դեկտեմբերի 23, Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին
  11. Takano, p. 256.
  12. 12,0 12,1 12,2 Gordon 2009
  13. Jansen 1994
  14. 14,0 14,1 14,2 Keene 2002
  15. Baxter, James C. (1994). The Meiji Unification Through the Lens of Ishikawa Prefecture. էջ 4. ISBN 9780674564664.
  16. Takahashi, Hiroshi (2008). «Akihito and the Problem of Succession». In Shillony, Ben-Ami (ed.). The Emperors of Modern Japan. BRILL. էջ 2, 139. ISBN 9789004168220. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  17. Bix, Herbert P. (2001). Hirohito and the making of modern Japan (Book) (1st Perennial ed.). New York: Perennial. էջեր 29. ISBN 978-0060931308.
  18. Starrs, R. (2011). Politics and Religion in Modern Japan: Red Sun, White Lotus. Springer. էջեր 71–73. ISBN 9780230336681. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  19. Miyoshi, Masao (1991). Off Center: Power and Culture Relations Between Japan and the United States Front Cover. Harvard University Press. էջ 170. ISBN 9780674631762. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. Connors, Lesley (2010). The Emperor's Adviser: Saionji Kinmochi and Pre-War Japanese Politics. Routledge. էջ 58. ISBN 9781136900235. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) "Historical Events Today: 1867 - Prince Mutsuhito, 14, becomes Emperor Meiji of Japan (1867-1912).
  22. Takashi, Fujitani (1998). Splendid monarchy: power and pageantry in modern Japan. University of California Press. էջ 145. ISBN 978-0-520-21371-5.
  23. «広報 No.589 明治の終幕» (PDF) (ճապոներեն). Sannohe town hall. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  24. Adika, Alon (2013 թ․ օգոստոսի 3). «The Emperor and the general: a visit to Fushimi Momoyama». The Japan Times Online. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  25. []。
  26. Jørgen Pedersen (2009). Riddere af Elefantordenen, 1559–2009 (դանիերեն). Syddansk Universitetsforlag. էջ 303. ISBN 978-87-7674-434-2.
  27. Hof- und Staats-Handbuch des Königreichs Preußen (1896), "Orden und Ehrenzeichen" p. 43
  28. Hof- und Staats-Handbuch des Königreichs Bayern (1906), "Königliche-Orden" p. 8
  29. Staatshandbücher für das Herzogtum Sachsen-Coburg und Gotha (1884), "Herzogliche Sachsen-Ernestinischer Hausorden" p. 32
  30. Staatshandbuch für das Großherzogtum Sachsen / Sachsen-Weimar-Eisenach Արխիվացված 2020-09-06 Wayback Machine (1900), "Großherzogliche Hausorden" p. 16
  31. Kalakaua to his sister, 15 March 1881, quoted in Greer, Richard A. (editor, 1967) "The Royal Tourist—Kalakaua's Letters Home from Tokio to London Արխիվացված 2019-10-19 Wayback Machine", Hawaiian Journal of History, vol. 5, pp. 76-77
  32. Sergey Semenovich Levin (2003). «Lists of Knights and Ladies». Order of the Holy Apostle Andrew the First-called (1699-1917). Order of the Holy Great Martyr Catherine (1714-1917). Moscow.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  33. «Caballeros de la insigne orden del toisón de oro». Guía Oficial de España. 1887. էջ 147. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  34. Royal Thai Government Gazette (1887 թ․ դեկտեմբերի 30). «พระราชสาสนไปญี่ปุ่น» (PDF) (Thai). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Sveriges Statskalender (շվեդերեն), 1909, էջ 613, Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին
  36. Considered by German Japanologist Johannes Justus Rein and described by Francis L. Hawks and Commodore Matthew Perry in their 1856 work, Narrative of the Expedition of an American Squadron to the China Seas and Japan Performed in the Years 1852, 1853 and 1854 under the Command of Commodore M.C. Perry, United States Navy., as the "Opening" of Japan.
  37. The Battle of Port Arthur (203 Koshi) in the Internet Movie Database

Մատենագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. English: /ˈmi/, Japanese: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[meꜜːʑi]]]
  2. The name was officially given to him on 27 August 1912.[4]
Ճապենիայի Կայսր
ՆԱԽՈՐԴՈՂ Կայսր Մեյձի ՀԱՋՈՐԴՈՂ
Կայսր Կոմեյինի 3 փետրվարի, 1867 - 30 հուլիսի, 1912 Կայսր Տեշիո