Բացել գլխավոր ցանկը

Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի

Արքայազն Ալֆրեդ (անգլ.՝ Prince Alfred Ernest Albert) կամ Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (գերմ.՝ Alfred von Sachsen-Coburg und Gotha, օգոստոսի 6, 1844(1844-08-06)[1][2], Վինձոր ամրոց, Վինձոր, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 30, 1900(1900-07-30)[2][3][4][5] կամ հուլիսի 31, 1900(1900-07-31)[6], Schloss Rosenau, Կոբուրգ, Գերմանիա), Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու և նրա ամուսնու` կոնսորտ արքայազն Ալբերտի որդի, Էդինբուրգի դուքս, Օլսթերի և Քենթի կոմս (1866 թվականի մայիսի 24-ից մինչև 1893 թվականի օգոստոսի 23-ը), ապա` Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս (1893 թվականի օգոստոսի 22-ից)։

Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Alfred-sachsen-coburg-gotha.jpg
 
Մասնագիտություն՝ Ֆիլատելիստ
Ծննդյան օր օգոստոսի 6, 1844(1844-08-06)[1][2]
Ծննդավայր Վինձոր ամրոց, Վինձոր, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հուլիսի 30, 1900(1900-07-30)[2][3][4][5] (55 տարեկանում) կամ հուլիսի 31, 1900(1900-07-31)[6] (55 տարեկանում)
Վախճանի վայր Schloss Rosenau, Կոբուրգ, Գերմանիա
Գերեզման Կոբուրգ
Թաղված Կոբուրգ
Դինաստիա Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Մայր Վիկտորիա թագուհի
Ամուսին Մարիա Ալեքսանդրովնա[7][1]
Զավակներ Alfred, Hereditary Prince of Saxe-Coburg and Gotha?, Marie of Romania?, Princess Victoria Melita of Saxe-Coburg and Gotha?, Princess Alexandra of Saxe-Coburg and Gotha? և Princess Beatrice of Saxe-Coburg and Gotha?
 
Պարգևներ

Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան և Փղի շքանշան

Արքայազն Ալֆրեդը եղել է Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովակալ (1893 թվականի հունիսի 3), նաև հայտնի ֆիլատելիստ։ 

ԿենսագրությունԽմբագրել

Արքայազն Ալֆրեդը ծնվել է Վինձոր պալատում։ Նա թագուհի Վիկտորյայի և Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Ալբերտի չորրորդ երեխան եւ երկրորդ որդին էր։ Որպես միապետի որդին նա ի ծնե ստացել է Ձերդ Մեծություն արքայազն Ալբերտ տիտղոսը։ Ծնվելու պահին նա բրիտանական գահի ժառանգման գծով երկրորդն է եղել ավագ եղբորից` Ուելսի արքայազն Էդուարդից հետո։ 

1856 թվականին ծառայության է անցել Մեծ Բրիտանիաի Թագավորական ռազմածովային նավատորմում։ 1862 թվականին նա եղել է Հունաստանի գահի թեկնածու` հաղթելով հանրաքվեում, բայց չի կարողացել միապետ դառնալ 1832 թվականի Լոնդոնի կոնֆերանսի որոշման համաձայն։ 1867 թվականի հունվարից մինչև 1868 թվականի հուլիսը Ալբերտը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ Նա բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից առաջինն է եղել, ով այցելել է Ավստրալիա, Նոր Զելանդիա, Բրիտանական Հնդկաստան 1868 թվականին և Հոնկոնգ 1869 թվականին։ Նա նաեւ այցելել է Տրիստան դա Կունա կղզի, որտեղի միակ քաղաքը նրա պատվին վերանվանվել է Յոթ ծովերի Էդինբուրգ։

 
Արքայազն Ալֆրեդը կնոջ` Մարիա Ալեքսանդրովնայի և որդու` Ալֆրեդի հետ

Թագուհու ծննդյան օրը` 1866 թվականի մայիսի 24-ին, արքայազն Ալֆրեդը ստացել Էդինբուրգի դուքս, Քենթի և Օլսթերի կոմս տիտղոսները։ 1893 թվականին Էռնեստ II Սաքսեն Կոբուրգ Գոթացու մահից հետո Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսության ազատված գահն անցավ արքայազն Ալֆրեդին` որպես դուքսի ազգական, և քանի որ Ալֆրեդի ավագ եղբայրը ՝ Էդուարդը հրաժարվել էր այդ գահից (Սաքսեն Կոբուրգի և Մեծ Բրիտանիայի անձնական ունիայից խուսափելու համար)։

ԸնտանիքԽմբագրել

1874 թվականի հունվարի 23-ին Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում արքայազն Ալբերտն ամուսնացել է մեծ իշխանուհի Մարիյա Ալեքսանդրովնայի հետ, որը Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի և կայսրուհի Մարիյա Ալեքսանդրովնայի միակ դուստրն էր։ Հայրը որպես օժիտ նրան տվել է այն ժամանակների համար չլսված գումար` 100 000 ֆունտ, եւ բացի այդ նաև ամենամյա նպաստ` 20 000 ֆունտ։ Էդինբուրգի դուքսն ու դքսուհին, Լոնդոն ժամանեցին մարտի 12-ին:

Ամուսնությունը երջանիկ չի եղել, իսկ լոնդոնյան հասարակությունը հարսնացուին համարել է շատ ամբարտավան։ Ամուսնանալուց հետո Մարիա Ալեքսանդրովնան մեծարվել է «Նորին թագավորական մեծություն», «Նորին թագավորական և կայսերական մեծություն» տիտղոսներով։ Վիկտորյա թագուհին նրան տվել է առաջին տեղը` Ուելսի արքայադուստրից հետո։

«Հերցոգ Էդինբուրգսկի» ռուսական հածանավն անվանվել է ի պատիվ Ալեքսանդր II-ի փեսայի։ Բացի այդ,  ի պատիվ դքսի Էդինբուրգի դուքս Ալֆրեդի և Մարիյա Ալեքսանդրովնայի հարսանիքի կապակցությամբ 1874 թվականին Ռիգայի մոտակայքում գտնվող ամառանոցային բնակավայրը ստացել է Էդինբուրգ անունը, որը 1922 թվականից վերանվանվել է Դզինտարի ({{lang-lv|Dzintari}}, թարգմանաբար` սաթ)։

ԵրեխաներԽմբագրել

Անուն Ծնունդ Մահ Ծանոթագրություն
Թագաժառանգ Ալֆրեդ 1874 թվականի հոկտեմբերի 15 1899 թվականի փետրվարի 6 1893 թվականի օգոստոսի 22-ից Սաքսեն Կոբուրգ Գոթայի թագաժառանգ; ինքնասպան է եղել, երեխաներ չի ունեցել
Արքայադուստր Մարիյա 1875 թվականի հոկտեմբերի 29 1938 թվականի հուլիսի 18 1893 թվականի հունվարի 10-ին ամուսնացել է Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I-ի (1865-1927) հետ; ժառանգ թողել է
Արքայադուստր Վիկտորյա Մելիտա 1876 թվականի նոյեմբերի 25 1936 թվականի մարտի 2 1894 թվականի ապրիլի 19-ին մուսնացել է (1) Հեսսենի մեծ դուքս Էռնեստ Լյուդվիգի հետ, թողել ժառանգ, 1901 թվականի դեկտեմբերի 21-ին, 

բաժանվել է, ամուսնացել է (2) 1905 թվականի հոկտեմբերի 8-ին,, Մեծ Իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի հետ, ժառանգ է թողել

Արքայադուստր Ալեքսանդրա 1878 թվականի սեպտեմբերի 1 1942 թվականի ապրիլի 16 1896 թվականի ապրիլի 20-ին ամուսնացել է Էռնստ II Հոհենլոհե Լանգենբուրգի հետ, ժառանգ է թողել
Արքայադուստր Բեատրիսա 1884 թվականի ապրիլի 20 1966 թվականի հուլիսի 13 1909 թվականի հուլիսի 15-ին ամուսնացել է Իսպանիայի ինֆանտ, Գալիերայի 3-րդ դուքս Դոն Ալֆոնսոյի հետ, թողել է ժառանգ

ՄահԽմբագրել

Ալֆրեդը մահացել է 1900 թվականի հուլիսի 30-ին, մոր` Վիկտորիայի կենդանության օրոք, քաղցկեղից` վերապրելով իր միակ որդուն («Երիտասարդ Աֆֆիին»), ով տառապում էր սիֆիլիսով և մահացել էր ծնողների արծաթե հարսանիքի տոնակատարության ժամանակ ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելուց երկու շաբաթ անց։ 

Ալֆրեդի մահից հետո Կոբուրգի գահն անցավ Ալֆրեդի եղբորորդուն` Վիկտորյայի  չորրորդ որդու` Ալբանի դուքս արքայազն Լեոպոլդի ժառանգորդ որդուն` Կարլ Էդուարդին (Վիկտորյայի երրորդ որդին` Կոննաուտի և Ստրատերնի դուքս Արթուրը ողջ էր, բայց հրաժարվել էր դքսությունից):

Ավանդը ՖիլատելիայումԽմբագրել

Արքայազն Ալֆրեդը հայտնի ֆիլատելիստ է եղել։ 1890 թվականին նա ընտրվել է Լոնդոնի ֆիլատելիստական միության ("Philatelic Society"; հետագայում` «Լոնդոնի ֆիլատելիստական թագավորական միություն») պատվավոր տնօրեն։ Սակայն 1900 թվականին կարիքից ելնելով նա վաճառել է իր նամականիշի հավաքածուն իր ավագ եղբորը` ապագա թագավոր Էդուարդ VII-ին։ Հետմահու արժանացել է պատվավոր ֆիլատելիստների ցուցակի մեջ ընդգրկվելու պատվին։

Տիտղոսներ ու մրցանակներԽմբագրել

  • 1844 6 օգոստոս - 1866 մայիսի 24. Նորին Թագավորական մեծություն Արքայազն Ալբերտ
  • 1866 մայիսի 24 - 1893 օգոստոսի 23: Նորին Թագավորական մեծություն Էդինբուրգի դուքս
  • 1893 օգոստոսի 23 - 1900 հունիսի 30: Նորին Թագավորական գերազանցություն Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս
  •   Սև Արծվի շքանշան
  •   Իսպանիա - Ոսկե Գեղմի շքանշան
  •   Իտալիա — Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան
  •   ՖրանսիաՊատվավոր Լեգեոնի շքանշան
  •   Ավստրիա— Սուրբ Ստեփանոսի շքանշան
  •   Ռուսաստան — Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան
  •   Օսմանյան կայսրություն - Օսմանիայի շքանշանի մեծ ժապավեն
  • «Հայտնի ֆիլատելիստների ցանկ»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Альфред // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 592.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119212323 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 The Peerage — ed. size: 717826
  6. 6,0 6,1 6,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. Мария Александровна // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 637.

ՀղումներԽմբագրել