Ծաղիկների զամբյուղ

Ֆաբերժեի ձու

«Ծաղիկների զամբյուղ» (ռուս.՝ Корзинка цветов), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1901 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։

Ծաղիկների զամբյուղ
Ստեղծման թնական1901
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II
ՀավաքածուԹագավորական հավաքածու
Բարձրություն23 սանտիմետր
Լայնություն10 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Ծաղիկների զամբյուղ» ոսկերչական կայսերական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու Թագավորական հավաքածուում[4] (Միացյալ Թագավորություն

Դիզայն

խմբագրել

«Ծաղիկների զամբյուղ» ոսկերչական ձուն պատրաստվել է զամբյուղի տեսքով, որի մեջ ծաղիկներ են տեղադրված։ Ձուն պատված է սպիտակ էմալով[5]։ Բոլոր կողմերից անցնում են ոլորուն երիզներ՝ ադամանդակուռ ոսկուց։ Ձվի դիմային հատվածում ադամանդներով գրված է ստեղծման տարեթիվը՝ «1901»: Ծաղկեփնջի համար հիմք է հանդիսանում ոսկե թելերով պատրաստած «մամուռը»։ Բուն ծաղիկները նույնպես պատրաստված են ոսկուց և պատված են գունագեղ էմալով[3]։ Զամբյուղի բռնակը նույնպես ադամանդակուռ ոսկուց է պատրաստված։ Տակդիրը կորսված է[6]։ Նորը պատրաստվել է ավելի ուշ[7]։

Անակնկալ

խմբագրել

Ձվի անակնկալի կամ անակնկալի գործունեության մասին պատմությունը ցայսօր լռում է։

Պատմություն

խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1901 թվականի Զատկի տոնին է նվիրել[6]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1933 թվականին «Ծաղիկների զամբյուղ» ոսկերչական ձուն վաճառվում է անհայտ գնորդին[8], ըստ ենթադրության, այն Էմանուել Սնոումանն էր կամ Միխայիլ Նորմանը։ Նույն թվականին ձուն ձեռք է բերում Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ը և նվիրում կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[2]։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  2. 2,0 2,1 «Яйцо Корзина полевых цветов Фаберже 1901». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  3. 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  4. 4,0 4,1 «RCIN 40098 - Basket of flowers egg». www.rct.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  5. Gorbutovichwrote, 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00. «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 «Корзинка цветов - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  7. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  8. «Matt & Andrej Koymasky - Fabergé Wildflowers Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել