Պեպե Ռեյնա

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Խոսե Մանուել Ռեյնաից)

Խոսե Մանուել Ռեյնա Պաես (իսպ.՝ José Manuel Reina Páez, օգոստոսի 31, 1982(1982-08-31)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), առավելապես հայտնի է նաև Պեպե Ռեյնա անվամբ, իսպանացի ֆուտբոլի դարպասապահ, հանդես է գալիս Իսպանիայի ազգային հավաքականում և գերմանական «Բավարիայում»։ Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնա» և «Ատլետիկո Մադրիդ» ակումբների գույները պաշտպանած հայնտի դարպասապահ Միգել Ռեյնայի որդին է։ Պեպե Ռեյնան չորս անգամ ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահ։

Պեպե Ռեյնա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1982(1982-08-31)[1][2][3][…] (41 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Ծնողներհայր՝ Miguel Reina?
Պարգևներ և
մրցանակներ
Սպորտային նվաճումների թագավորական շքանշանի ոսկե մեդալ և Անդալուսիայի մեդալ[4]
Կայքpepereina25.com/en/
 Pepe Reina Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

1963 թվականից մինչև 1980 թվականը Պեպե Ռեյնայի հայրը՝ Միգել Ռեյնան, հանդես է եկել բարձր մակարդակով։ Հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։ 1982 թվականին Ռեյնաների ընտանիքում ծնվում է Խոսե Մանուելը։ Ռեյնան դարպասապահի կարիերան սկսել է «Մադրիդ Օեստեում», բայց այնտեղ երկար չի խաղացել։ «Բարսելոնա» ակումբի ակադեմիա տեղափոխվելու հնարավորությունից օգտվելով 1995 թվականին՝ 13 տարեկան հասակում, Պեպեն տեղափոխվում է Կատալոնիա։ 16 տարեկանում նա արդեն իր տարիքային կատեգորիայում Իսպանիայի հավաքականի դարպասապահն էր։ Ռեյնան ակումբում իր առաջին խաղն անցկացրել է 18 տարեկան հասակում։ 2000 թվականից մինչև 2002 թվականը նա խաղացել է 30 խաղ առաջնությունում և 11 խաղ Եվրոպայում։ Այդ թվում երկու խաղ ընդդեմ «Լիվերպուլի»։ 2002 թվականին Պեպեն հիմնական կազմում տեղ չստանալով սկսեց վարձավճարով տեղափոխվեց «Վիլյառեալ»։ Ռեյնան նոր ակումբին միացավ 2002 թվականի ամռանը։ Այնտեղ իր առաջին մրցաշրջանում խաղաց 32 խաղում, իսկ երկրորդ և երրորդ մրցաշրջաններում ոչ մի հանդիպում բաց չթողեց։ 2004 թվականին Ռեյնան արդեն պայմանագրով տեղափոխվեց «Վիլյառեալ»։ Նա ճանաչվեց 2004-2005 մրցաշրջանի լավագույն դարպասապահ։ Այդ մրցաշրջանում ակումբը ներքին առաջնությունում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և առաջին անգամ պատմության մեջ հնարավորություն ստացավ խաղալ Չեմպիոնների Լիգայում։ Ռեյնան «Վիլյառեալի» դարպասին նշանակված 9 11 մետրանոցներից յոթը հետ է մղել։

Լիվերպուլ խմբագրել

2005 թվականի հուլիսին՝ «Լիվերպուլի» նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի նախաձեռնությամբ, Ռեյնան տեղափոխվեց «մերսիսայդյան» ակումբ։ Բենիտեսը Ռեյնային տեղավորեց հիմնական կազմում։ «Լիվերպուլի» կազմում առաջին խաղը Ռեյնան անցկացրեց 2005-2006 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ 2005-2006 մրցաշրջանում Ռեյնան դարձավ ակումբի հիմնական դարպասապահը, իսկ պահեստային նստարանին նստեցրեց 2005 թվականի Չեմպիոնների լիգայի հերոս Յեժի Դուդեկին։ 2005 թվականի օգոստոսի 17-ին Ռեյնան իր առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի հավաքականում՝ Ուրուգվայի հետ մրցավեճում։ Այդ խաղում Իսպանիայի հավաքականը հաղթեց 2։0 հաշվով։ Ռեյնայի կարիերայի ամենամեծ անհաջողությունը տեղի է ունեցել 2006 թվականի փետրվարի 5-ին՝ «Չելսիի» դեմ խաղում։ Դարպասապահը Էդուարդ Գուդյոնսենի հետ բախումից հետո ստացավ վիճարկելի կարմիր քարտ` Արիեն Ռոբենին դեմքին ձեռքով դիպչելու համար, ով թեթև ընկավ խոտադաշտին։ «Լիվերպուլը» այդ խաղում պարտվեց 2:0 հաշվով, իսկ Ռեյնան ստացավ 3 խաղով որակազրկում։ Խաղից հետո Ռեյնան Ռոբենին մեղադրեց սիմուլացիայի համար[5]։[1] 2006 թվականի ապրիլի 16-ին Ռեյնան «Լիվերպուլի» կազմում անցկացրեց իր 50-րդ հանդիպումը։ Հոբելյանական խաղում գնդակ բաց չթողնելով «Բլեքբերնից»։ Արդունքում Ռեյնան իր հաշվին գրանցեց ակումբային ևս մեկ ռեկորդ։ Նա դարձավ ակումբի պատմության մեջ առաջին 50 խաղում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռյու Կլեմենսին, ով 1970-1971 մրցաշրջանի առաջին 50 խաղում բաց էր թողել 32 գնդակ։ Պեպեն այդ ռեկորդը թարմացրեց 29 գոլով։ 2006 թվականի մայիսին Ռեյնան ստացավ «Ոսկե ձեռնոց» մրցանակը։ Նա շրջջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Էդվին վան դեր Սարին և «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխին[6]։[2] 2006 թվականի մայիսի 13-ին՝ Անգլիայի գավաթի եզրափակչում, Պեպե Ռեյնան միաժամանակ դարձավ խաղի հերոս և հակահերոս։ Այդ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Վեստ Հեմ Յունայթեդին»։ Խաղի հիմնական ժամանակում Ռեյնան թուլյ տվեց շատ կոպիտ սխալներ և հակառակորդը ստացավ մեկ գնդակի առավելություն։ Սթիվեն Ջերարդը հաշիվը դարձրեց 3։3, իսկ խաղավերջում Ռեյնան հետ մղեց հակառակորդի վտանգավոր հարվածը։ Հետխաղյա 11 մետրանոցներում էլ 4 հարվածներից երեքը հետ մղելով դարձավ հանդիպման հերոս, իսկ «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթը։ 2006-2007 մրցաշրջանի սկիզբը Ռեյնայի և «Լիվերպուլի» պաշտպանության համար շատ վատ դասավորվեց։ Թիմը շատ գնդակներ էր բաց թողնում և կոպիտ սխալներ կատարում, սակայն մրցաշրջանի ավարտին Ռեյնան կարողացավ լավ մարզավիչակ ձեռք բերել։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ «Չելսիի» հետ խաղում, դառնալով խաղի իսկական հերոս։ Առաջին խաղում Ռեյնան թեև բաց թողեց մեկ անպատասխան գնդակ, բայց փրկեց թիմին խոշոր հաշվով պարտությունից։ Պատասխան խաղում Ռեյնան հետ մղեց 2 հետխաղյա 11 մետրանոց և «Լիվերպուլը» 4։1 հաշվով հաղթանակից հետո հասավ եզրափակիչ։ 2007-2008 մրցաշրջանում Ռեյնան կրկիր արժանացավ «Ոսկե ձեռնոց» մրցանակին։ Նա դարձավ «Լիվերպուլի» առաջին դարպասապհը, ով 50 խաղ անցկացրել էր առանց գնդակ բաց թողնելու։ «Սանդերլենդի» հետ խաղից հետո նա 3 խաղով գերազանցեց Ռեյ Կլեմենսենի ռեկորդը։ Չնայած նրան, որ «Լիվերպուլն» այդ մրցաշրջանում մրցանակ չէր նվաճել, Պեպե Ռեյնան իր խաղընկերներ Ալվարո Արբելոայի, Ֆեռնանդո Տոռեսի և Խաբի Ալոնսոի հետ հրավիրվեց հավաքական, որը պայքարում էր 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելու համար։ Ռեյնան չկարողացավ խամրեցնել հավաքականի առաջին դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Եզրափակչում Գերմանիայի ընտրանում 1։0 հաշվով հաղթելուց հետո Ռեյնան ստացավ ոսկե մեդալ, սակայն մրցաշարում անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում։ 2009 թվականի մարտի 22-ին Ռեյնան «Լիվերպուլի» պատմության մեջ նոր ռեկորդ սահմանեց, անցկացնելով 100 «չոր» հանդիպում՝ ամենաքիչ քանակով խաղերում։ Նա սամհանեց այդ ցուցանիշը «Ասթոն Վիլլայի» հետ հանդիպումից հետո, որը 197-րդ էր «Լիվերպուլի» կազմում։ 2010 թվականի ապրիլի 9-ին Ռեյնան «Լիվերպուլի» հետ 6 տարվա պայմանագիր կնքեց։ 2010-2011 մրցաշրջանի սկիզբը ծայրահեղ անհաջող էր դարպասապահի համար։ «Արսենալի» հետ առաջնության առաջին խաղում թույլ տված կոպիտ սխալի պատճառոց «Լիվերպուլը» զրկվեց հաղթանակից, իսկ Արգենտինայի հետ ընկերական խաղում Պեդրոյից ստացած փոխանցումը չկարողացավ ընդունել և ընկավ, իսկ Կառլոս Տեևեսը օգտվելով հնարավորությունից հաշիվը դարձրեց խոշոր։

Տեղափոխությունը «Նապոլի» խմբագրել

2013 թվականի ամռանը Ռեյնան վարձավճարով տեղափոխվեց Իտալական «Նապոլի» ակումբ[7]։repubblica.it։ «Նապոլիի» կազմում Ռեյնան չկարողացավ նվաճել Իտալիայի գավաթը և Ա Սերիայում զբաղեցնել երրորդ հորիզոնականը։

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականի մայիսի 19-ին Ռեյնան ամուսնացել Յոլանդա Ռուիսի հետ։ Զույգն ուներ երկու աղջիկ՝ Գրեցիան, ով ծնվել է 2007 թվականի փետրվարի 25-ին, և 2008 թվականի հուլիսի 30-ին ծնված Ալման։ 2011 թվականի մայիսի 26-ին ծնվեց Լուկա Ռեյնան, իսկ 2013 թվականի մարտի 23-ին զույգն ունեցավ ևս մեկ որդի՝ Տիագոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. http://juntadeandalucia.es/boja/2009/53/7
  5. Ռոբենի պրովոկացիան
  6. Ոսկե ձեռնոց
  7. Նապոլի տեղափոխությունը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեպե Ռեյնա» հոդվածին։