Հավսաթաղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Խնձորեկ (այլ կիրառումներ) և Խնձորուտ (այլ կիրառումներ):
Հավսաթաղ (նաև՝ Խնձորեկ), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[8]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հավսաթաղ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Մակերես | 3859,11 կմ² | |
ԲԾՄ | 1498 մետր | |
Բնակչություն | 111[Ն 1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Մինչև 25․11․2020թ․-ը՝ հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Անուն խմբագրել
Գյուղի պատմական անունը Խնձորուտ է եղել[2][9][10]։ 1800-ական թվականների վերջերին գյուղում հաստատված թուրքական խաշնարած թափառական ցեղերի ներկայացուցիչները բնակավայրի անունը թարգմանել են և կոչել Ալմալու (թարգմանաբար նշանակում է Խնձորուտ)։ Բնակավայրը Հավսաթաղ անունն է ստացել Քարվաճառի ազատագրումից հետո, երբ շրջանը մտցվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի մեջ[2]։
Համաձայն ուսումնասիրությունների՝ բնակավայրի անվան առաջին հայտնի հիշատակությանը հայտնաբերվել է Մարտիրոս Խնձորեկցու ձեռագիր ավետարանում[2][9]։
Աշխարհագրություն խմբագրել
Բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից հեռու է 30 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 110 կմ[3]։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3859,11 հա տարածք։ Հավսաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Հավսաթաղ համայնքի վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Ջրամատակարարումն իրականացվում է պետության կողմից կենտրոնացված, համայնքի կողմից՝ մեխանիկական եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում կան քիչ քանակությամբ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Պատմություն խմբագրել
Արցախյան պատերազմ (1991-1994) խմբագրել
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][11]։
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Հավսաթաղը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։
Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել
Հավսաթաղ բնակավայրի տարածքում պահպանվել են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են գյուղատեղիների տեսքով հին հայկական բնակատեղիների հետքերը և մուսուլմանական գերեզմանոցը[2]։
Հավսաթաղի շրջակա տարածքում հայտնաբերվել են մի քանի հին գյուղատեղիների հետքեր։ Ըստ ուսումնասիրողների՝ գյուղատեղիների հին հայկական անունները չեն պահպանվել։ Ներկայում դրանք հայտնի են 18-րդ դարի վերջերից այստեղ հաստատված թյուրք-քրդական ցեղերի ներկայացուցիչների կողմից տրված անուններով։ Գյուղից արևելք է գտնվում Օթախլարն, իսկ հարավում՝ Ալչալի, Քիլսյալի, Ղուշյուվասի գյուղատեղիները[2]։
Հավսաթաղի մուսուլմանական գերեզմանոցի ուսումնասիրությամբ զբաղվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը։ Գերեզմանոցը գտնվում է Հավսաթաղ գյուղից 1,5 կմ հեռու դեպի հարավ-արևելք։ Այն սփռվում է Դուտխու գետի աջ ափով ձգվող ճանապարհի երկու կողմերում։ Ուսումնասիրությունների ընթացքում գերեզմանոցում հայտնաբերվել են արաբերեն և կիրիլիցայով գրված թուրքերեն արձանագրություններով տապանաքարեր։ Մուսուլմանական գերեզմանոցի ամենահին տապանաքարը, որի արձանագրությունը արաբատառ է, թվագրվում է 1880-1881 թվականներով[2]։
Բնակչություն խմբագրել
Մինչև 18-րդ դարի կեսերը Հավսաթաղը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[2]։
Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Հովսաթաղ բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 65[13] | 68[13] | 71[13] | 111 (18 ընտանիք)[2] |
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][11]։
Համայնքային կյանք խմբագրել
Հավսաթաղում կար գյուղապետարան, դպրոց։ Համայնքն ուներ բուժաշխատող[3]։
Կրթություն խմբագրել
2002-2003 թվականներին իրանահայ Շուշանիկ Սարգսյանի ժառանգների նվիրատվությամբ Հավսաթաղ գյուղում կառուցվել է դպրոց։ 2015/16 ուսումնական տարում դպրոցն ուներ 24 աշակերտ, որոնց դասավանդում էին 12 ուսուցիչ[2][14]։
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։
Պատկերասրահ խմբագրել
-
Տեսարան Հավսաթաղից (2021թ․)
-
Տեսարան Հավսաթաղից (2021թ․)
-
Հավսաթաղ գյուղի դպրոցը (2015թ․)
Տես նաև խմբագրել
Նշումներ խմբագրել
- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո
- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թվական։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ 9,0 9,1 «Ցուցակ Ձեռաղաց» Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ա, Երևան, 1965 թվական, էջ 1056, ձեռ․ 3647։
- ↑ Մինասյան Թ․, «Արցախի գրչության կենտրոնները», Երևան, 2015 թվական։
- ↑ 11,0 11,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․)։
- ↑ 13,0 13,1 13,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
- ↑ Ավանեսյան Ա․, Հարությունյան Գ․, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը (1991-2016 թթ․)», հ․ 3, Ստեփանակերտ, 2017 թվական, էջ 612։