Խճանկարային (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Խճանկարային» (ռուս.՝ Мозаичное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[4]։

Խճանկարային
Ստեղծման թնական1914
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II
ՀավաքածուԹագավորական հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, պլատին, ալմաստ, սուտակ, Տոպազ, Քվարց, շափյուղա, Նռնաքարեր և Լուսնաքար (միներալ)
Բարձրություն9,5 սանտիմետր
Լայնություն7 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու[5] Թագավորական հավաքածուում[6] (Միացյալ Թագավորություն

Դիզայն խմբագրել

«Խճանկարային» ոսկերչական ձուն հավաքված է դեղին ոսկե գոտիների համակարգով, որոնց ագուցված է պլատինե ցանցը[7], որը տեղ-տեղ պատված է ներքոհիշյալ նյութերով՝ ադամանդ, շափյուղա, սուտակ, զմրուխտ, քվարց, տոպազ և կանաչ նռնաքար[5]։ Ոսկերիչը Ալբերտ Հոլմսթրյոմն է[8]։ Ձուն բաժանված է հինգ ձվաձև շրջանակի՝ երիզված մարգարիտներից և անթափանց սպիտակ էմալից։ Յուրաքանչյուր հատման վայրում մեկական խոշոր ադամանդ է տեղադրված։ Ձվի գագաթին տեղադրված է լուսնաքար, որի տակից երևում է կայսրուհու անվան և հայրանվան սկզբնատառերը[9]՝ տեղադրված անթափանց, գունատ վարդագույն էմալի վրա[10]։

Անակնկալ խմբագրել

«Խճանկարային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալն իրենից ներկայացնում է կամեյա[2]։ Վերջինիս վրա Նիկոլայ II կայսեր բոլոր հինգ զավակների[7] կիսադեմերն է՝ պատրաստված ոսկուց և զարդարված մարգարտով, կանաչ նռնաքարով, թափանցիկ կանաչ, անթափանց սպիտակ, շողշողուն բաց վարդագույն էմալով[8]։ Ձվաձև հիմքն ունի սկահակի տեսք՝ զարդարված ադամանդներով, զմրուխտներով և երկու մարգարտով։ Անակնկալի գագաթը պսակված է կայսերական ադամանդակուռ թագով։ Մանրանկարի հակառակ երեսը էմալապատ է, որտեղ նկարված է ծաղիկների զամբյուղ, ստեղծման տարեթիվը և կայսեր զավակների անունները[10]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1914 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1934 թվականին «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն վաճառում են Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ին[3], որն այն նվիրում է կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[6]։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Mosaic Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. Gorbutovichwrote, 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00. «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  6. 6,0 6,1 «RCIN 9022 - The Mosaic Egg». www.rct.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  7. 7,0 7,1 «Яйцо Мозаичное Фаберже 1914». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  8. 8,0 8,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  9. Crisalli, Joseph (2014 թ․ հունվարի 28). «Stalking the Belle Époque: Mastery of Design: The Fabergé Mosaic Egg, 1914». Stalking the Belle Époque. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  10. 10,0 10,1 «Мозаичное - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել