Լուսնաքար, միներալ, կալիումական դաշտային սպաթի (ադուլյարի), երբեմն պլագիոկլսպի (ալբիտի կամ օլիգոկլազի) կիսաթափանցիկ տեսակը։ Լուսանաքարը նատրիումի, կալիումի, ալյումինի, սիլիկատ է () դաշտային սպաթների խմբից, որն ունի մարգարտափայլ տեսք և ցուցաբերում է օպալեսցենտ փայլ։ Այլընտրանքային անունը հեկատոլիտ է։

Շողում է Լուսնի լույսը հիշեցնող երկնակապտավուն գույնով։ Անունը ծագում է տեսողական էֆեկտից, փայլից, կամ գունային խաղից, որը բյուրեղի միկրոստրուկտուրայում լույսի դիֆրակցիայի արդյունք է։ Միկրոստրուկտուրան բաղկացած է կանոնավոր դասավորված տարբեր ալկալիական դաշտային սպաթների (օրթոկլազ, նատրիումով հարուստ պլագիոկլազ) շերտերից։

Պատմություն խմբագրել

Լուսնաքարն օգտագործվել է ոսկերչության մեջ հազարամյակների ընթացքում, այդ թվում նաև հին քաղաքակրթություններում։ Հռոմեացիները հիանում էին լուսնաքարով, քանի որ համարում էին, որ այն Լուսնի լույսի քարացած ճառագայթներն են[1]։ Եվ հռոմեացիները, և հույները լուսնաքարը կապում էին իրենց լուսնային աստվածների հետ։ Պատմության ավելի ուշ ժամանակաշրջաններում լուսնաքարը դարձավ հանրահայտ մոդեռնի ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի ոսկերիչ Ռենե Լալիկը և շատ ուրիշներ ստեղծեցին մեծ քանակությամբ զարդեր լուսնաքարի գործածությամբ[2]։

Հանքավայրեր խմբագրել

Հանդիպում է հազվադեպ՝ պեգմատիտներում կամ ալպյան տիպի երակներում։ Կիրառվում է որպես կիսաթանկարժեք քար։ Լուսնաքարի հանքավայրեր կան Հայաստանում (հիմնականում Սևանա լճի տարածքում), Ավստրալիայում, Ավստրիայի Ալպերում, Մեքսիկայում, Մադագասկարում, Մյանմայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում[3] և ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Moonstone" American Gem Trade Association. Retrieved 21 January 2011.
  2. "Moonstone" International Colored Gemstone Association. Retrieved 26 April 2012.
  3. "Moonstone" Encyclopædia Britannica, 2011. Web. 20 Jan. 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնաքար (միներալ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 696