Խիզախ Կինը Ռեդե Գլոբոյի աղմկահարույց բլոքբասթերն է։ «Խիզախ կինը» հեռուստասերիալի սցենարիստը Գլորիա Պերեզն է, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Կլոն» և «Հնդկաստանի ճանապարհներ» հեռուստասերիալների սցենարիստը լինելով։ Հեռուստասերիալը դիտել են աշխարհի 30 երկրներում։ Այս հեռուստասերիալը եղել է Ռեդե Գլոբո ընկերության պատմության մեջ ամենամաշտաբային նկարահանումներով սերիալը, այս սերիալն անդրադարձել է ցավոտ և ակտուալ թեմայի ինչպիսինն թրաֆիքինգն է։ Հեռուստասերիալը Հայաստանում սկսել է հեռարձակվել 2015 թ. փետրվարի 10-ից։

Խիզախ կինը
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողԳլորիա Պերեզ
Երկիր Բրազիլիա
Լեզուպորտուգալերեն և բրազիլիական պորտուգալերեն
ՌեժիսորMarcos Schechtman?
Գլխավոր
դերերում
Domingos Montagner?, Ջիովաննա Անտոնելլի, Կարոլինա Դիկման, Վերա Ֆիշեր, Կլաուդիա Ռայա, Leticia Spiller?, Կլեո Պիրեշ, Rodrigo Lombardi?, Fernanda Paes Leme?, Flávia Alessandra?, Դիրա Պաես, Նանդա Կոստա, Տոտիա Միրելես, Betty Gofman?, Paula Pereira?, Ալեխանդրո Ներու, Murilo Rosa? և Mariana Rios?
ՍցենարիստԳլորիա Պերեզ
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո և Թուրքիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ144
Էկրաններին էհոկտեմբերի 22, 2012-ից մայիսի 17, 2013
ՀեռուստաալիքՌեդե Գլոբո
ԸնկերությունGlobo TV
ՆախորդԲրազիլիայի պողոտա
ՀաջորդԿյանքը սեր է
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Այն Բրազիլիայում սկսել է հեռարձակվել 2012 թ հոկտեմբերի 22- ից։ Լավագույն կյանքի հեռանկարը 18- ամյա Մորենային բերում է Ստամբուլ, նրան խոստացել էին լավ աշխատանք, իրականում Մորենան հայտնվում է հասարակաց տանը։ Գլորիա Պերեզը թեմային անրադարձել է ոչ առաջին անգամ, նա թրաֆիքինգի պայքարի մեծ ակտիվիստ է իր ստեղծագործություններում Պերեզը միշտ սոցիալական բարդ թեմաներ է վերհանում և փորձում նպաստել իրազեկմանը։ Խիզախ կինը հեռուստասերիալում օրինակ հնչում են թրաֆիքինգի պայքարի ծառայության իրական հեռախոսահամարները «Ահազանգս ոչ միայն բրազիլուհիներին, այլ ամբողջ աշխարհում հազարավոր կանայք և աղջիկներ խաբեհությամբ ենթարկվում են սեռական շահագործման։ Թուրքիան թրաֆիքինգի կենտրոններից մեկն է, շատ երկրներում չգիտեն այդ մասին ոչ միայն բրազիլիայում»։ Գլորիա Պերեզի համար Խիզախ կինը ինչ որ առումով նաև ինքնադիմանկար է, նա տեսել է երկու երեխաների մահը։ 20 տարի առաջ դստերը սպանել էր հեռուստասերիալում նրա գործընկերը, որդին էլ մահացել է աղիքային հազվադեպ հիվանդությունից:Գլորիա Պերեզը ինքն էլ վերջերս է հաղթահարել մահացու հիվանդությունը՝ Քաղցկեղը։ Գլորիա Պերեզը նշում է՝ «Քիմիաթերապիայի ժամանակ համակարգիչը դնում էի գիրկս ու շարունակում գրել, հանձնվել չի կարելի ոչ մի պարագայում, անգամ քաղցկեղին, ահա թե ինչու իմ հերոսուհին դարձավ խիզախ կինը»։

Դերերում խմբագրել

ժանր Դրամա, Մելոդրամա

Համաշխարհային ցուցադրություն խմբագրել

Երկիրը հեռուստաալիքը Անվանումը երկրում
  Բրազիլիա
Ռեդե Գլոբո Salve Jorge
  Պորտուգալիա
SIC A Guerreira
  Սան Տոմե և Պրինսիպի
TVS Salve Jorge
  Ուրուգվայ
Teledoce La Guerrera
  Չիլի
Canal 13 La Guerrera
  Ալբանիա
Top Channel Guximi i Një Gruaje
  Կոսովո
Top Channel Guximi i Një Gruaje
  Արգենտինա
Telefe La Guerrera
  Արգենտինա
Canal 9 La Guerrera
  Անգոլա
TPA Salve jorge
  Նիկարագուա
Televicientro La Guerrera
  Մոզամբիկ
STV Salve Jorge
  Կոստա Ռիկա
Teletica La Guerrera
  Վրաստան
Palitra TV თურქული ვნება
  Իսրայել
ViVa הלוחמת
  Հյուսիսային Մակեդոնիա
RTV21 Guximtarja
  Հարավային Կորեա
TeleNovela 브레이브 우먼
  Ֆրանսիա
França 10 Captive
  Հայաստան
Արմենիա Խիզախ կինը
  Մեքսիկա
Azteca Trece La Guerrera
  ԱՄՆ
MundoMax La Guerrera
  Նիգերիա
Montage TV Brave Woman
  Մադագասկար
TVM Captive
  Ուգանդա
NTV Brave Woman
  Մոնղոլիա
NTV Хатан зоригт бүсгүй