Դալտոն Վիգ դե Սոուզա Վալեշ (պորտ.՝ Dalton Vigh de Sousa Vales, հուլիսի 10, 1964(1964-07-10), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։

Դալտոն Վիգ
Ծնվել էհուլիսի 10, 1964(1964-07-10) (59 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԿրթությունMethodist University of São Paulo?
Քաղաքացիություն Բրազիլիա
Կրոնմեթոդիզմ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Հայրը պորտուգալացի է, իսկ մայրը՝ հունգարացի։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա 3 տարեկան էր, և մայրը նրան իր հետ տարավ Սանտոս։ 1986 թվականին նրանք տեղափոխվեցին Սան Պաուլո։ Սովորել է գովազդի ֆակուլտետուտում։ 1990 թվականից սկսել է խաղալ Սելի Էլենի թատրոնում։ Առաջին դերը Ժորժեն էր «Օպորաո» ֆիլմում 1994 թվականին։ Առաջին սերիալի դերը եղել է Վենտուրինիան «Տիկայա Գրանդե» սերիալում 1995 թվականին։ Նա ավելի հայտնի դարձավ իր Սայիդ Ռաշիդ դերով Կլոն հեռուստասերիալում 2001 թվականին։ 2003 թվականին նկարահանվել է 7 կանայք հեռուստասերիալում 2006 թվականին նա խաղացել է չարագործ Կլովիս Մոուրայի դերը։ 2016-ին Ազատություն, Ազատություն սերիալում մարմնավորել է երկրորդական դեր։ Նա համատեղ ապրել է 3 անգամ։ Առաջինը՝ դերասանուհի Միկաելա Գոեսի հետ 2000-2002։ Երկրորդը՝ դերասանուհի Բարբարա Պասի ի հետ։

Կենսագրություն խմբագրել

Մայրն աշխատում էր կրթության նախարարությունում, իսկ հայրն ինժեներ-մեխանիկ էր։ Նա ընդամենը 3 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին։ Դերասանին մեծ ճանաչում բերեցին «Թալիսման», «Սև մարգարիտ» և, իհարկե, բոլորի կողմից սիրված «Կլոն» սերիալները։ Մանկուց գտնվելով միայն մոր դաստիարակության ու խնամքի տակ, Դալտոնը ձեռք էր բերել ամաչկոտ, փափուկ բնավորություն։ Տարիքի հետ ինքնավստահության պակասին գումարվում է բարդույթավորվելու ևս երկու պատճառ՝ բարձր հասակը (192սմ, 90կգ), և փոքր քիթը՝ շատ անգամ կաշկանդող գործոն հանդիսանալով՝ կանանց հետ շփվելու պարագայում։ Դալտոնը խոստովանում է, որ իր՝ ծայրահեղ կոշտ բնավորությամբ հերոսը խիստ հակասում է իրական Դալտոնի որակներին։ Ահա թե ինչու յուրաքանչյուր նկարահանումից հետո դերասանը կերպարային ծանր բեռից թոթափվելու կարիք էր զգում։

Անձնական կյանք խմբագրել

Միայն հեռուստասերիալներում են Դալտոնի հերոսները շրջապատված կանանցով:Դալտոնի անձնական կյանքն ավելի համեստ է։ Եթե չլիներ նրա՝ «հրապարակային» բնույթի աշխատանքը, ապա հայտնի չէր լինի Դալտոնի և Միշել Գոեսի միջև եղած սիրավեպը (2000-2002թթ)., ում հետ դերասանը ծանոթացել էր «Կյանքի խաչմերուկներում» սերիալի նկարահանումների ժամանակ։ Իսկ արդեն «Կլոնի» նկարահանումների ժամանակ նրանք արդեն ապրում էին միասին։ Բայց ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները որակապես փոխվում են և նրանք դառնում են պարզապես ընկերներ։ Ավելի ուշ՝ Որքան կարևոր է լինել լուրջ թատրոնի ներկայացումների ժամանակ նա ծանոթանում է Բարբարա Պասի հետ։ (2003-2005թթ).: Ներկայացմանը նրանք հանդես էին գալիս գլխավոր դերերում։ Բարբարան ոչ միայն լավ ընկեր, այլև շատ քնքուշ ու սիրող կին է դառնում Դալտոնի համար։ Դերասանուհին ապրում և աշխատում էր Սան-Պաուլոյում, իսկ Վիգը պարբերական շրջագայությունների պատճառով հաճախ էր թողնում կնոջը միայնակ։ «Ես բոլորովին միայնակ եմ։ Նույնիսկ շուն չունեմ»,- խոստովանել է դերասանը՝ ավելացնելով, որ հաճախակի շրջագայությունները թույլ չեն տալիս լինել սիրելիի կողքին։ Դերասանը բարդույթներ ուներ նաև սիրային տեսարաններում նկարահանվելիս։ Այդ իրավիճակները նա հաղթահարում էր հումորի օգնությամբ։ «Կլոն» հեռուստասերիալում իր առաջին կնոջ՝ Ջիովաննա Անտոնելլիի հետ վաղուց էր ծանոթ, իսկ ահա նույն սերիալում երկրորդ կնոջ՝Նիվեյ Շտելմանի հետ ծանոթանում է անկողնում՝ «առաջին ամուսնական գիշերվա» նկարահանումների ժամանակ։

Ընդգծելով իր և իր կերպարի ակնհայտ անհամապատասխանությունը՝ դերասանը խոստովանում է, որ ինքը երբեք չէր կարող ապրել երկու կանանց հետ միաժամանակ մի հարկի տակ, որովհետև դա շատ հոգսաշատ կարող է լինել և թանկ արժենալ, չհաշված, որ ստիպված էր լեզու գտնել միանգամից երկու զոքանչի հետ, ուստի, գերադասում է լինել միայնակ։ Ահա թե ինչու Վիգն այդպես էլ մինչև 40 տարեկանը պաշտոնապես չի ամուսնացել։ 2011թ. դերասանի և Կամիլլա Քսերքսեսի միջև սիրավեպ է սկսվում և միայն 2012թ.-ին են նրանք օրինականացնում իրենց հարաբերությունները։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալտոն Վիգ» հոդվածին։