Մարիա Ֆոնսեկա Պաես (պորտուգալերեն՝ Ecleidira Maria Fonseca Paes, առավել հայտնի է Dira Paes բեմական անունով, հունիսի 30, 1968(1968-06-30)[1][2][3], Աբաէտետուբա, Պարա, Բրազիլիա[4]), բրազիլացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ À Beira do Caminho ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը բարձր վարպետությամբ և տպավորիչ կերպով մարմնավորելու համար արժանացել է Բրազիլիայի հեռուստատեսության մեծ մրցանակին (Grande Prêmio do Cinema Brasileiro) «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[5][6]

Դիրա Պաես
Ծնվել էհունիսի 30, 1968(1968-06-30)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրԱբաէտետուբա, Պարա, Բրազիլիա[4]
ԿրթությունFederal University of the State of Rio de Janeiro?
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Դիրա Պաեսը 2014 թվականին, «Վաստակի համար» շքանշանը ձեռքին

Նա ունեցել է շատ պարզ մանկություն, նա ծնողների միակ աղջիկն էր, ուներ 7 եղբայր, թեև ռամիկ ծագմանը նա չէր հրաժարվում հայտնի դառնալու իր մտքից։ Նա ունի պորտուգալական, հնդկական և սևամորթ ծագում։ Դիրա Պաեսն ավարտել է երկու համալսարան՝ Բրազիլիայի պետական համալսարանը, որտեղ սովորել է փիլիսոփայություն և կատարողական արվեստ։ Դերասանուհին արդեն երկու անգամ ամուսնացել է՝ առաջին անգամ գրող Գուստավո Ֆերնանդեսի հետ 1980- ականների վերջին, նրանց ամուսնությունը տևեց մինչև 2005 թվականը, որից հետո քանդվեց նրանց 9 տարվա ամուսնությունը, պատճառն այն էր, որ Դիրան չէր ցանկանում երեխա ունենալ քանզի չէր ուզում կորցնել իր աշխատանքը։ 2007 թվականին ոչ պաշտոնական ամուսնությունից հետո Պաբլո Բակաոն տեղափոխվեց Դիրայի հետ ապրելու, այդ տարվա սեպտեմբերին Դիրան հայտարարեց, որ ինքը հղի է և սպասում է իր առաջի երեխային։ 1990 թվականին նա աշխատանքի ընդունվեց Ռեդե Գլոբոյում, 2009 թվականին նա նկարահանվեց Գլորիա Պերեզի՝ Հնդկաստանի ճանապարհներ (հեռուստասերիալ) -ում, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց, 2011 թվականին նկարահանվեց Գեղեցկության գինը սերիալում, որտեղ մարմնավորեց Սելեստեյի դերը, իսկ ավելի ուշ Խիզախ կինը սերիալում Լուսիմարի դերը, Դիրա Պաեսին, առաջարկեցին հայտնի դերասան Կայա Ռայմոնդի հետ նկարահանվել 18+ էրոտիկ սերիալային էպիզոդում, և դերասանուհին առաջարկը ընդունեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Trip
  4. 4,0 4,1 4,2 https://dol.com.br/entretenimento/fama/674227/dira-paes-volta-ao-passado-em-abaetetuba-tantas-historias?d=1
  5. «The Dead Girl's Feast» (PDF). Cannes Film Festival. էջ 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  6. Fonseca, Rodrigo (2013 թ․ նոյեմբերի 13). «Grande Prêmio do Cinema Brasileiro 2013 consagra 'Gonzaga'». O Globo (Portuguese).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրա Պաես» հոդվածին։