Հին հունական ծովային աստվածություններ

Ծովի աստվածություններ, Հին Հունաստանի դիցաբանության մեջ շատ են։ Փիլիսոփա Պլատոնը[1] մի անգամ իր խոսքի մեջ նշել է. «Հույները կարծես գորտեր լինեն, որ նստել են լճի ափին»։ Քաղաքների մեծ մասը տեղակայված են Միջերկրական ծովի ափին, Հունաստանից մինչև Փոքր Ասիա, Կիրենիա, Սիցիլիա և Հարավային Իտալիա։ Այդ իսկ պատճառով նրանք կերտել են ջրային բազմաթիվ աստվածություններ՝ մի կողմից հզոր ուժերից և օլիմպիական աստվածներից, մյուս կողմից` հերոսացված մահականացուներից, խաբեբաներից, հրեշներից ու հավերժահարսերից։

Ծովային երեք աստվածություններ խմբագրել

Առաջնային ուժեր խմբագրել

Պոսեյդոն և հերոսներ խմբագրել

Ծովերի աստված Պոսեյդոնը հզոր օլիմպիացի էր[3], ով համարվում էր Հին Հունաստանի քաղաքների և Ատլատիդայի Պլատոնի հովանավորը։ Ըստ առասպելների՝ նա վերահսկում էր ծովերն ու օվկիանոսները[4] և նաև համարվում էր ձիերի արարիչը։ Դրանք զոհաբերվում էին Պոսեյդոնին թագավորների կողմից դեռ վաղ նախապատմական ժամանակներից, ինչը վերագրվում էր աստծո հետ կապին։ Հետագայում Աթենքում այդ կապը հիմնականում (բայց ոչ ամբողջությամբ) մոռացության մատնվեց։ Նա համարվում էր Աթենքի առաջին թագավոր Էրեխթեոնի հակառակորդը և կրկնօրինակը։

Արարիչ եղբայներին հույները խնդրեցին անթույլատրելի նավաբեկություն։ Միևնույն ժամանակ Սուրբ Էլմոյի լույսերը համարվում էին դրանց տեսանելի ներկայության ապացույցը։

Երեցներ և հավերժահարսեր խմբագրել

Նրանց անվանում են ծովային չորս ծերեր, որոնք ավելի թույլ են, քան Պոսեյդոնը, բայց աստվածներ են։ Դրանք են Ներևսը, Պրոտևսը, Գլավքոսը և Ֆորքիսը։ Բոլոր երեցները ի վիճակի են մարգարեանալ և համարվում են հավերժահարսերի կամ հրեշների հայրերը (Ֆորքիսը` երկուսն էլ)։ Հետնորդները նրանցից յուրաքանչյուրին թողնում են նրբագեղ պանթեոն։ Ներևսը և Պրոտևսը խաբեբաներ են, որոնցից առաջինը հայտնի է իրենց հավերժահարս դուստրերի գեղեցկությամբ։ Ներևսը և Գլավքոսը հայտնի են ճշմարիտ մարգարեություններով։ Առասպելներում նշվում է նաև ծովի Երեցի մասին, որի նույնականացումը դժվար է։

Գրականություն խմբագրել

Հոմերոսի «Ոդիսական»-ում կատարվող իրադարձություններում մեծ դեր է խաղում Պոսեյդոնը, ոչ թե Զևսը,իսկ «Իլիական»-ում Թետիս հավերժահարսը հայտնվում է միայն սկզբում և վերջում, բայց նա զարմանալիորեն հզոր է։

Արվեստ խմբագրել

Հավերժահարսերը (երկու սեռի) եղել են հնագույն արվեստի հայտնի գլուխգործոցները։ Հաճախ դրանք պատկերվում էին Հերակլեսի հետ պայքարի ընթացքում։ Մեկ այլ հանրաճանաչ սյուժետային գլուխգործոց է Պելեուսի և Թետիսի պայքարը։

Հելլենիզմի դարաշրջանում ծովային աստվածների հավաքածուն դարձել էր հայտնի սյուժե քանդակագործների համար, քանի որ նրանց կերպարը հնարավորություն էր տալիս դրսևորել վարպետություն և ջրի մեջ տեղաշարժեր ցույց տալ այնպիսի ձևով, որը անհնար էր պատկերել բնության մեջ։

Հռոմեական դարաշրջանում ծովային աստվածությունները պատկերվում էին խճանկարների մեջ` հասարակական լոգարաններ կառուցելու ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Plato, Phaedo 109b.
  2. «Oceanus.» Columbia Electronic Encyclopedia, 6Th Edition (2015): 1. Academic Search Complete. Web. 22 Oct. 2015.
  3. "Poseidon." Columbia Electronic Encyclopedia, 6Th Edition (2015): 1. Academic Search Complete. Web. 22 Oct. 2015.
  4. Heinz-Günther Nesselrath (2005). ‘Where the Lord of the Sea Grants Passage to Sailors Through the Deep-Blue Mere no More’: The Greeks and the Western Seas. Greece & Rome, 52, pp 153-171 doi:10.1093/gromej/cxi003

Արտաքին հղումներ խմբագրել