Աֆամեա (լատ.՝ Apamea, արաբ․՝ ‏أفاميا/‏آفاميا‎‎, Afāmya, հին հունարեն՝ Ἀπάμεια τῆς Συρίας), պատմական քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Ապամենե շրջանի գլխավոր քաղաքն էր, ավելի ուշ հռոմեական Երկրորդ Սիրիա (լատ.՝ Syria Secunda) պրովինցիայի կազմում էր։

Քաղաք
Աֆամեա
արաբ․՝ ‏أفاميا/‏آفاميا‎‎‎‎
ApameaCaravan01.jpg
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀամայի մարզ
ՄինտակաԱլ-Սուկայլաբիայի գավառ
ՆահիյաԿալաաթ ալ-Մադիկի շրջան
Հիմնադրված էմ. թ. ա. 300 թ.
Պաշտոնական լեզուարաբերեն
Ազգային կազմարաբներ
##Աֆամեա (Սիրիա)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Քաղաքը տեղակայված է Սիրիայի հյուսիսում՝ Ալ-Ասի (Օրոնտես) գետի աջ ափին, Համայից 50 կմ հյուսիս։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը սկզբնական շրջանում կրում էր Փարնակես անվանումը։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավվելուց հետո քաղաքն ստանում է մակեդոնական Պելլա անվանումը։ Մ.թ.ա. շուրջ 300 թ. քաղաքն ամրացվում և ընդարձակվում է Սելևկիոս I Նիկատորի կողմից, ով քաղաքին տալիս է նոր անվանում՝ իր բակտրիացի կնոջ՝ Ապամայի անունով։ Աֆամեան ձիաբուծություն կենտրոն էր։ Այստեղ հատվում էին Սելևկյանների դրամներ։

Մ.թ.ա. 1–ին դարում Պոմպեոս Մեծն ավերում է Աֆամեան։ Քաղաքը վերակառուցվում է մ.թ. առաջին դարում Կլաուդիա Ապամեա անվանմամբ։ Այն Արևելքի խոշորագույն քաղաքներից էր։ Այստեղ էր գտնվում ստոիկների և պլատոնիկների փիլիսոփայական հայտնի դպրոցը։ Հուստինիանոս Ա-ի օրոք կառուցվում են քաղաքի նոր պարիսպները։ 540 թ. քաղաքը կողոպտվում և ավերվում է պարսից արքա Խոսրով Ա Սասանյանի կողմից։ Հետագայում այն մասնակիորեն վերակառուցվում է, սակայն նորից ավերվում է 1152 թ. տեղի ունեցած երկրաշարժից։ Խաչակրաց արշավանքների շրջանում Աֆամեան դեռ բարգավաճող կարևոր քաղաք էր, գտնվում էր Տանկրեդի իշխանության ներքո։ Այս շրջանում Աֆամեան նաև Լատինական եկեղեցու արքեպիսկոպոսական նստվայր էր։

Ներկայումս քաղաքի միջնաբերդի բլուրը զբաղեցնող ավերակները կոչվում են Կալաաթ ալ-Մադիկ։

Հին քաղաքից կանգուն է հատկապես Մեծ սյունաշարը, որը նմանատիպ հուշարձանների շարքում համեմատաբար լավ պահպանվածներից է։

Սիրիայում վերջերս տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետևանքով հնագույն քաղաքի ավերակները վնասվել և կողոպտվել են։ 2017 թ. ապրիլին Al-Masdar News-ն արբանյակային պատկերներ է հրապարակել, որոնք վկայում են, որ հնագույն քաղաքի տարածքը ծածկված է հնագիտական գտածոներ փնտրող կողոպտիչների կողմից փորված հարյուրավոր փոսերով[1]։

ԲնակչությունԽմբագրել

Մ.թ. 6-7 թվականներին անցկացված հաշվեհամարի տվյալներով Աֆամեայում ապրում էր 117 000 ազատ, ինչը նշանակում է, որ ընդհանուր բնակչությունը կազմում էր մոտ կես միլիոն, իսկ քաղաքը Հին Արևելքի խոշորագույն քաղաքներից էր։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Shocking satellite images show illicit archeological excavation in Syria»։ AMN - Al-Masdar News | المصدر نيوز (en-US)։ 2017-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-19-ին։ Վերցված է 2018-08-29