Մադլեն Ռեես
Մադլեն Ռեես (անգլ.՝ Madeleine Rees, Բրիտանական կայսրության շքանշանակիր, բրիտանացի իրավաբան, Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի գլխավոր քարտուղար։ Դեմ էր Բոսնիայում խաղաղարար ուժերի և Միավորված ազգերի կազմակերպության այլ աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումներին։
Մադլեն Ռեես անգլ.՝ Madeleine Rees | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | փաստաբան և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն |
Madeleine Rees Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելՌեեսը փաստաբան է դարձել 1990 թվականին։ Նա աշխատել է բրիտանական խոշոր իրավաբանական ընկերությունում` 1994 թվականին դառնալով գործընկեր։ Այնտեղ նա մասնագիտացել է խտրականության մասին օրենսդրության ոլորտում, հատկապես զբաղվածության ոլորտում, ինչպես նաև պետական և վարչական իրավունքի ոլորտում։ Ռեեսը աշխատել է ռասայական հավասարության և հավասար հնարավորությունների հանձնաժողովների հանձնարարությամբ, որտեղ նա, ներքին օրենսդրությանը համապատասխան, օգնել է պաշտպանել առանձին անձանց իրավունքները[1]։ Ռեեսի հարուցած խտրականության վերաբերյալ գործերը քննվել են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանում։
1998 թվականին Ռեեսը սկսեց աշխատել Բոսնիա և Հերցեգովինայում որպես բաժանմունքի ղեկավար, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության գենդերային հարցերով փորձագետ[1]։ Նա օգնել է բացահայտել Բոսնիայում սեռական առևտրի հետ կապված մարդու իրավունքների խախտումները` աջակցելով Քեթրին Բոլկովակին և դատարանում ցուցմունք տալով նրա պաշտպանության օգտին։ Բոլկովակն ստացել է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային ոստիկանական ուժերի դիտորդի աշխատանքը, որի նպատակն էր վերացնել Բոսնիայում սեռական բռնությունն ու հարկադիր մարմնավաճառությունը[2]։ Նրան հաջողվել է բացահայտել Միավորված ազգերի կազմակերպության առաքելության անդամների` սեռական առևտրին մասնակցության փաստերը[2][3]։ Սակայն իր հաշվետվության հրապարակումից հետո Բոլկովակն անարդարացիորեն հեռացվել է աշխատանքից և դատական հայց է ներկայացրել 2001 թվականի հուլիսին։ Մեկ տարի անց տրիբունալը միաձայն որոշում կայացրեց հօգուտ նրա։
Ապօրինի ազատում
խմբագրել2009 թվականին Ռեեսը պաշտոնանկ է արվել, իսկ հետո`2010 թվականի մարտին, հեռացվել։ ՄԱԿ-ի վարչական վեճերի տրիբունալը նրան ոչ իրավաչափ է ճանաչել։ Բայց Գերագույն հանձնակատարի վարչությունը հերքել է այդ մեղադրանքները` հայտարարելով, որ Ռեեսը նոր պաշտոնի է տեղափոխվել ավագ ղեկավարների բողոքների պատճառով, սակայն այդպես էլ չի համաձայնել նոր պաշտոն զբաղեցնել, որը նրան առաջարկել են։ Այնուամենայնիվ տրիբունալի դատավորը որոշել է, որ Ռեեսի վերանշանակումը նոր պաշտոնում անօրինական է[4]։
Նույն թվականին Էկրան Է բարձրացել Բոսնիայում Բոլկովակի պատմության մոտիվներով նկարահանված «Լրտեսը» (անգլ.՝ The Whistleblower) գեղարվեստական ֆիլմը։ Ռեեսի դերը ֆիլմում կատարել է Վանեսա Ռեդգրեյվը[5]։
Մրցանակներ
խմբագրելՌեեսը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել 2014 թվականին Մարդու իրավունքների, մասնավորապես կանանց իրավունքների ոլորտում ունեցած վաստակի և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «WILPF | Madeleine Rees». wilpfinternational.org. Women's International League for Peace and Freedom. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 2,0 2,1 Barnett, Antony; Hughes, Solomon (2001 թ․ հուլիսի 29). «British firm accused in UN 'sex scandal' | World news». The Observer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Staff writer (2003 թ․ փետրվարի 9). «Bosnia sex trade shames UN - World». The Scotsman. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Lynch, Colum (2011 թ․ սեպտեմբերի 16). «U.N. sex crimes whistle-blower wrongfully dismissed». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ MacFarquhar, Neil (2011 թ․ սեպտեմբերի 7). «Peacekeepers' Sex Scandals Linger, On Screen and Off». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Ռեես» հոդվածին։ |