Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զուռնա (այլ կիրառումներ)

Զուռնա (պարս.՝ سرنای), փողային երաժշտական գործիք։ Հայաստանում լայնորեն տարածված հնագույն գործիք է։ Սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը։ Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է[1]։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք։ Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը։ Պատրաստվում է հիմնականում ծիրանենու, թթենու կամ ընկուզենու փայտից, իսկ պիպիչը՝ եղեգից։

Զուռնա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումմիայնակ հոբոյներ՝ կոնաձև փորվածքով և փողային երաժշտական գործիքներ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112
Ձայնանմուշ

Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, տարածված է նաև Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Իրանում, Թուրքիայում։

Իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով՝ այն, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից։ Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում։ Համույթային նվագարան է, ավանդաբար ստեղծվել են զուռնաչիների «դաստաներ»՝ 2 զուռնա (մենակատար ու դամ պահող) և դհոլ։ Կենցաղավարում են մեծ, միջին և փոքր չափի զուռնաներ։ Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա։ Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը։ Երգացանկը բազմազան է, հարուստ է ամենատարբեր՝ մեծ ու փոքր ծավալով ստեղծագործություններով՝ սահարիից մինչև պարեղանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ ժողովրդական նվագարաններ. Երևան: «Կոմիտաս». 2008. ISBN 978-99941-853-2-0.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուռնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 716