Շողակն (համույթ)
ժողովրդական համույթ
Շողակն ժողովրդական համույթ, հայկական երաժշտական համույթ։ Հանդես է գալիս աշուղական ու ժողովրդական կատարումներով, ներկայացնում է ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ։ Համույթի հիմնադիրն է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը[1]։
ՊատմությունԽմբագրել
Համույթը հիմնադրվել է Երևանում, 1995 թվականին։ Անսամբլի առաքելությունն է ժողովրդական արվեստում կոմիտասյան ավանդույթները պահպանելն ու դրանք սերունդներին փոխանցելը։
Համույթը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում։ «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում։
ԱնդամներԽմբագրել
- Հասմիկ Հարությունյան, երգչուհի
- Գրիգոր Թաքուշյան, դուդուկ
- Ալեքսան Հարությունյան, երգիչ
- Վարդան Բաղդասարյան, քամանչա
- Գևորգ Դաբաղյան, դուդուկ, զուռնա
- Կարինե Հովհաննիսյան, քանոն
- Կամո Խաչատուրյան, դհոլ
- Լևոն Թևանյան, շվի, բլուլ, պկու և պարկապզուկ
ՁայնասկավառակներԽմբագրել
- Հայկական երաժշտություն, 1995 թ.
- «Հայկական անթոլոգիա», 2002 թ.
- «Գորանի. Հայկական ժողովրդական պարեր», 2002 թ.
- «Հայկական ավանդական պարեր», 2004 թ.
- «Հայկական օրորոցայիններ», 2004 թ. («Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «Համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ», 2004 թ.)
- «Երաժշտություն Հայաստանից», 2008 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Mediamax։ «“Շողակն”. “Հայաստանում շատերը չգիտեն մեր մասին”»։ bravo.am։ Վերցված է 2016-12-10
Արտաքին հղումներԽմբագրել
- Համույթի էջը youtube կայքում
- Traditional Crossroads
- Road to Armenia Archived 2018-10-07 at the Wayback Machine.