Լուի Գալլե (ֆր.՝ Louis Gallait, մարտի 10, 1810(1810-03-10)[1][2][3][…], փետրվարի 10, 1810(1810-02-10)[4] կամ մայիսի 10, 1810(1810-05-10)[5], Տուրնե, Տուրնե, Էնո, Բելգիա[6] - նոյեմբերի 20, 1887(1887-11-20)[7][8][2][…], Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի նկարիչ։

Լուի Գալլե
Ծնվել էմարտի 10, 1810(1810-03-10)[1][2][3][…], փետրվարի 10, 1810(1810-02-10)[4] կամ մայիսի 10, 1810(1810-05-10)[5]
ԾննդավայրՏուրնե, Տուրնե, Էնո, Բելգիա[6]
Վախճանվել էնոյեմբերի 20, 1887(1887-11-20)[7][8][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրՍխարբեեկ, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ և ջրանկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԴե Ավոնդ, Վերլատեն, Չարլզ V-ի հրաժարում Լուի Գալլայի կողմից, Էգմոնտի և Հորնի վերջին պարգևները, Ժաննա լա Ֆոլլ և Ձկնորսի ընտանիքը (նկար)
ՄեկենասներԼուի Ֆիլիպ
ՈւսուցիչՖիլիպ-Օգյուստ Հենեկեն, Մաթեուս վան Բրե և Պոլ Դելարոշ
ԱշակերտներՖրեդերիկ Էմիլի Օգյուստ Օ'Քոնել
Ներշնչվել էՊիտեր Պաուլ Ռուբենս, Խոսե դը Ռիբերա և Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամակցությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Louis Gallait Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գալլեն ծնվել է Տուրնեում, 1810 թվականին։

Նախնական գեղարվեստական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, սովորել է Ֆիլիպ Օգյուստ Գեննեկենի մոտ։ 1832 թվականին նրա «Տուրք Կեսարին» կտավն արժանացել է Գենտի գեղարվեստական ցուցահանդեսի առաջին մրցանակին, ինչից հետո նա գեղանկարչության ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Անտվերպեն և մեկ տարի անց իր «Կույրերին բուժող Քրիստոսը» նկարը ներկայացրել է բելգիական սալոնում։ Կտավն այնուհետև տեղափոխվել է Տուրնեի մայր տաճար։ Արդյունքում Գալլեն մեկնել է Փարիզ, որտեղ ստեղծել է ևս մի քանի կտավներ, այդ թվում և` «Կառլ 5-րդի հրաժարականը» (1841), որն արժանացել է ժամանակակիցների բարձր գնահատականին ու նրան ճանաչելիություն է բերել Եվրոպայում։ Նրա նկարները կարևոր դեր են ունեցել պատմական գեղանկարչության գերմանական դպրոցի զարգացման գործում։ Շուտով նա հրավիրվել է Բրյուսել, որտեղ էլ ապրել ու աշխատել է մինչև իր կյանքի վերջը։

 
Խորվաթ ժամապահը պահակակետում, Ագրամում

19-րդ դարի երկրորդ կեսում համարվել է Բելգիայի ամենահարգված նկարիչներից մեկը, նրա աշխատանքները ցուցադրվել են Բելգիայի և Ֆրանսիայի տարբեր գեղարվեստական թանգարաններում։ Որոշ աշխատանքներ ցուցադրվում են Էրմիտաժում[9]։

Գալլեն մահացել է 1887 թվականին, Բրյուսելում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Louis Gallait — 2009.
  3. 3,0 3,1 Louis GallaitOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 http://connaitrelawallonie.wallonie.be/fr/wallons-marquants/dictionnaire/gallait-louis
  6. 6,0 6,1 6,2 Галле Луи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 Louis Gallait (նիդերլ.)
  9. Асварищ Б. И. Бельгийская и голландская живопись XIX—XX веков. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2012. — С. 37—46.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Գալլե» հոդվածին։