«Ձկնորսի ընտանիքը», բելգիացի նկարիչ Լուի Գալլեի նկարներից՝ Պետական Էրմիտաժի հավաքածուից։

Ձկնորսի ընտանիքը
տեսակգեղանկար
նկարիչԼուի Գալլե
տարի1848[1]
բարձրություն40 սանտիմետր[1]
լայնություն31,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրԲելգիա[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
https://www.wga.hu/html/g/gallait/1fisher.html կայք
Ծանոթագրություններ

1848 թվականին Լուի Գալեն գտնվում էր Օստենտեի մոտակայքում գտնվող Բլանկենբերգեի ծովափնյա հանգստավայրում և հետևում էր բելգիացի ձկնորսների առօրյային։ Նկարում պատկերված են ծովափին հանգստացող ձկնորսն իր կնոջ և փոքր երեխայի հետ։ Գալեի՝ գունավոր մատիտներով նկարված «Ձկնորսն ու երեխան» նկարը Էրմիտաժի գեղանկարչության հիմնական նախատիպն է[2]։

1848 թվականին նկարը ցուցադրվել է Բրյուսելի սրահում, որտեղ նկարների առևտրական Արթուր Սթիվենսի (նկարիչ Ալֆրեդ Սթիվենսի եղբայրը) միջոցով, 1848 թվականի հոկտեմբերին, Ալեքսանդր Գորչակովը գնել է այն 4000 ֆրանկով։ Վերջինս այդ ժամանակ դեսպան էր Վյուտեմբերգում։ Հետագայում այդ նկարը ժառանգել է իշխան Կոնստանտին Գորչակովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այն պետականացվել է և 1923 թվականին հանձնվել Էրմիտաժ[3]։ 2014 թվականից ի վեր այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի 342-րդ դահլիճում[4]։

1855 թվականին Գալեն նմանատիպ սյուժեով նկար է ստեղծում՝ «Ձկնորսի ընտանիքը (Սպասում)» վերնագրով, որտեղ պատկերում է կնոջն ու երկու երեխաներին՝ ծովի ափին։ Այս նկարը նույնպես Էրմիտաժում է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/30475/
  2. Асаевич К. Ф. Труды Луи Галле в собрании Эрмитажа // Труды Государственного Эрмитажа. — 1956. — Т. 4. — С. 187.
  3. Государственный Эрмитаж. — Галле, Луи. «Семья рыбака».
  4. Асварищ Б. И. Бельгийская и голландская живопись XIX—XX веков. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2012. — С. 37—39.
  5. Асварищ Б. И. Бельгийская и голландская живопись XIX—XX веков. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2012. — С. 44.