Սխաարբեեկ (հոլ.՝ Schaarbeek, ֆր.՝ Schaerbeek[3]), Բելգիայի Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։

Համայնք
Սխաարբեեկ
Schaarbeek / Schaerbeek
Դրոշ Զինանշան
Schaerbeek Belgium.svg Blason Schaerbeek.svg

Hôtel communal de Schaerbeek (2) - 2264-0007-0.jpg
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանԲրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան
Մակերես8,14 կմ²
Բնակչություն125656[1] մարդ (2011)
Խտություն14255 մարդ/կմ²
Ազգային կազմվալլոններ, ֆլամանդացիներ, թուրքեր, մարոկկաներ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+32 2
Փոստային ինդեքս1030
Փոստային ինդեքսներ1030[2]
Պաշտոնական կայքschaerbeek.be
##Սխաարբեեկ (Բելգիա)
Red pog.png

Պատմություն և աշխարհագրությունԽմբագրել

Ունենալով 8 կմ2 տարածք և 116.039 թվաքանակով բնակչություն (2008 թվականի հունվարի 1), Սխաարբեեկը մեծությամբ Մեծ Բրյուսելի երկրորդ համայնքն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասից հյուսիս և սահմանակցում է Բրյուսել, Սեն-Ժոս-տեն-Նոոդե, Էվեր, Սինտ-Լաբրեխտս-Վոլյուվե, Սինտ-Պիտերս-Վոլյուվե համայնքների հետ։

Նախկինում Սխաարբեեկը հայտնի էր առաջին հերթին այստեղ աճեցվող բալի յուրահատուկ տեսակով, որը բելգիական գարեջրագործներն օգտագործել են Կրիկ գարեջրի պատրաստման համար։

Տեսարժան վայրերԽմբագրել

Սխաարբեեկ շրջանը հատող կենտրոնական առանցքը Ռուայալ-Սենտ-Մարի փողոցն է, որը վերափոխվում է թագուհի Եղիսաբեթի անվան պողոտայի։ Այս առանցքի մոտավորապես մեջտեղում գտնվում են ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սխաարբեեկի ռատուշան և Նոտր Դամ տաճարը։

Սխաարբեեկում պահպանվում է նաև բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտայի կողմից մոդեռն ոճով նախագծված թաղամաս։ Հետաքրքիր է նաև Իոսաֆաթ զբոսայգին, այստեղ 1904 թվականին կառուցված փոքրիկ կենդանաբանական այգով անգլիական այգին, մարզադաշտը։

Ընդհանուր առմամբ թաղամասը կառուցված է բլոկային տիպի բնակելի տներով։ Սխաարբեեկը հայտնի է նաև նրանով, որ այստեղ թուրքական բնակչության տոկոսային բաղադրիչը ամենաբարձրն է արևմտաեվրոպական բոլոր քաղաքներից։ Համեմատաբար բարձր է նաև ֆլամանդական բնակչության թվաքանակը։

ԲնակչությունԽմբագրել

  • 1526 թվական — 600 մարդ,[4]
  • 1800 թվական — 1131 մարդ,[4]
  • 1850 թվական — 8630 մարդ,[4]
  • 1900 թվական — 64000 մարդ։[4]
Սխաարբեեկ համայնքի բանկչությունը 1990-2011 թվականներից
Տարի 1990 1995 2000 2005 2007 2008 2009 2010 2011
Բնակչություն 104768 102599 105692 110375 113493 116039 118275 121232 125656
Նշում՝ Բելգիայի բնակչությունը 1990-2011 թվականներին։

Հայտնի ծնունդներ և ապրողներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Населення Бельгії за комунами станом на 1 січня 2011 року на сайті Statistics Belgium федерального уряду Бельгії.
  2. Crossroads Bank for Enterprises
  3. Jean-Marie Pierret, Phonétique historique du français et notions de phonétique générale, Louvain-la-Neuve, Peeters, 1994, p. 106. ISBN 90-6831-608-7, ISBN 2-87723-138-0 [1]
  4. 4,0 4,1 4,2 4,3 Paul F. State. Historical Dictionary of Brussels. Maryland, Scarecrow Press, Inc, 2004. P. 279. ISBN 0-8108-5075-3