Լիգա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիգա (այլ կիրառումներ)
Լիգա (հին իտալերեն liga — կապ), նոտագրության մեջ աղեղնաձև նշան, որի օգնությամբ նշում են՝ լեգատո կատարումը, միևնույն բարձրության հարևան նոտաները մեկ տևողության մեջ միավորելը (ձայնակապ), տևողությունների հատուկ բաժանումը (դուոլ, տրիոլ) և ֆրազավորումը, վոկալ երկերում՝ մի քանի հնչյուն մեկ վանկով երգելը, դաշնամուրային երկերում՝ հնչյունները պեդալի օգնությամբ երանգավորման նպատակով երկարաձգելը («ֆրանսիական լիգա»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 611)։ |