Լուիս Մուրիել
Լուիս Մուրիել (իսպ.՝ Luis Muriel, ապրիլի 16, 1991[1][2][3], Santo Tomás, Անտլանտիկո, Կոլումբիա[4][5][6]), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[7]։
Մուրիելը Կոլումբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Luis Fernando Muriel Fruto | ||
Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1991[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Santo Tomás, Անտլանտիկո, Կոլումբիա[4][5][6] | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատալանտա | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2008 | Ատլետիկո Խունիոր | ||
2008-2009 | Դեպորտիվո Կալի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 | Դեպորտիվո Կալի | 11 | (9) |
2010-2015 | Ուդինեզե | 57 | (15) |
2010-2011 | → Գրանադա | 7 | (0) |
2011-2012 | → Լեչե | 29 | (7) |
2015 | → Սամպդորիա | 16 | (4) |
2015-2017 | Սամպդորիա | 63 | (17) |
2017-2019 | Սևիլյա | 35 | (8) |
2019 | → Ֆիորենտինա | 19 | (6) |
2019-ներկա | Ատալանտա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Կոլումբիա Մ20 | 5 | (4) |
2012-ներկա | Կոլումբիա | 27 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԴեպորտիվո Կալի
խմբագրելՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մուրիելը սկսել է Դեպորտիվո Կալիում[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 12-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 4-ին՝ Կուկուտա Դեպորտիվոյի դեմ խաղում[10]։ Մարտի 7-ին Մուրիելը տրեբլ ձևակերպեց Օնսե Կալդասի դեմ խաղում[11]։ Ապրիլի 18-ին՝ Կորտուլուայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[12]։ Դեպորտիվոյի առաջին թիմի կազմում Մուրիելը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[13][14]։
Ուդինեզե
խմբագրել2010 թվականի մայիսի 30-ին Մուրիելը 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[15]։ Հուլիսի 12-ին նա վարձավճարով միացավ Գրանադային[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Ալբասետեի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 30-ին՝ Խերեսի դեմ խաղում[18]։ Իր առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հունվարի 16-ին՝ Էլչեի դեմ խաղում[19]։ Գրանադայի կազմում Մուրիելը անցկացրեց 7 հանդիպում[20]՝ օգնելով թիմին 35 տարվա մեջ առաջին անգամ տեղափոխվել Լա Լիգա[21]։
2011 թվականի ամռանը Մուրիելը վարձավճարով տեղափոխվեց Լեչե։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 27-ին՝ փոխարինման մտնելով Պալերմոյի դեմ խաղում[22]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ Չեզենայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով 2 դեղին քարտ և հեռացվելով խաղադաշտից[23]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 3-ին՝ Նապոլիի դեմ խաղում[24]։ 2012 թվականի ապրիլի 7-ին կոլումբիացին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[25]։ Լեչեի կազմում Մուրիելը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[26]։
2012-13 մրցաշրջանում Մուրիելը վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2012 թվականի օգոստոսի 25-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[27][28]։ Սեպտեմբերին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[29]։ 2013 թվականի հունվարին Մուրիելը ճանաչվեց Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Ստեֆան Էլ Շարավիի հետ միասին[30]։ Ապրիլի 14-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[31]։ Մայիսի 19-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[32]։ Ուդինեզեի կազմում իր առաջին մրցաշրջանում Մուրիելը անցկացրեց 22 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[33]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մուրիելը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Շիրոկի Բրիեգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[34]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 2-1 հաշվով[35]։ 2014 թվականի փետրվարի 16-ին Մուրիելը գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[36]։ Շուտով կոլումբիացին կորցրեց լավ մարզավիճակը՝ 2014-15 մրցաշրջանի առաջին 11 խաղերում չկարողանալ խփել ոչ մի գնդակ[37]։ Ուդինեզեի կազմում Մուրիելը անցկացրեց 65 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Սամպդորիա
խմբագրել2015 թվականի հունվարի 22-ին Մուրիելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Սամպդորիային[38][39]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 15-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[40]։ Վարձավճարի ընթացքում Մուրիելը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[41], ինչից հետո լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Սամպդորիա՝ կնքելով ակումբի հետ 4 տարվա պայմանագիր։
2015 թվականի օգոստոսի 23-ին Մուրիելը դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Սամպդորիային հաղթել 5-2 հաշվով[42]։ 2016 թվականի փետրվարի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[43]։ Սամպդորիայի կազմում Մուրիելը անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Սևիլյա
խմբագրել2017 թվականի հուլիսի 11-ին Մուրիելը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[46][47]։ Իր դեբյուտը Սևիլյայի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[48]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[49]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ժիրոնայի դեմ խաղում[50]։ 2018 թվականի հունվարի 20-ին Մուրիելը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսպանյոլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[51]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում[52]՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ[53], որտեղ Սևիլյան 5-0 հաշվով պարտվեց Բարսելոնային[54][55]։
2018 թվականի օգոստոսի 12-ին Մուրիելը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում և գոլային փոխանցում տվեց Պաբլո Սարաբիային[56], սակայն Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[57][58]։ Հոկտեմբերի 25-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[59]։ Նոյեմբերի 8-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև Եվրոպայի Լիգայի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ երկրորդ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[60]։ Սևիլյայի կազմում Մուրիելը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[61]։
2019 թվականի հունվարի 2-ին Մուրիելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆիորենտինային[62][63][64][65]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 20-ին՝ դուբլ ձևակերպելով Սամպդորիայի դեմ խաղում[67][68]։ Հունվարի 30-ին Մուրիելը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-1 հաշվով[69][70]։ Նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև փետրվարի 27-ին՝ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[71][72]։ Մարտի 10-ին կոլումբիացին գոլ խփեց Լացիոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[73]։ Ֆիորենտինայի կազմում Մուրիելը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[74]։
Ատալանտա
խմբագրել2019 թվականի հունիսի 21-ին Մուրիելը 18 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[75][76][77][78]։
Միջազգային կարիերա
խմբագրել2011 թվականին Մուրիելը Կոլումբիայի կազմում մասնակցեց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը[79]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[80], ներառյալ դուբլը Ֆրանսիայի դեմ խաղում[81][82]։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Մեքսիկային[83][84]։
Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Մուրիելը նշեց 2012 թվականի հունիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Էկվադորի դեմ խաղում[85]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2013 թվականի փետրվարի 7-ին՝ Գվատեմալայի դեմ խաղում[86]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Սերբիայի դեմ խաղում[87]։ 2014 թվականին Մուրիելը դարձավ այն 7 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր դուրս մնացին Կոլումբիայի[88]՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմից[89][90]։
2015 թվականին Մուրիելը մասնակցեց Կոպա Ամերիկային[91][92]։ Առաջնությունում նա անցկացրեց ընդամենը 4 րոպե և չիրացրեց 11-մետրանոց հարվածը քառորդ եզրափակչի Արգենտինայի դեմ խաղում[93][94], ինչի պատճառով Կոլումբիան դուրս մնաց մրցաշարից[95][96]։ 2018 թվականի մայիսին Մուրիելը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[97][98]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[99], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[100][101]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[102][103]։ Այս անգամ Մուրիելը հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը[104]։
2019 թվականի մայիսի 30-ին Մուրիելը ընդգրկվեց Կոլումբիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[105][106][107]։ Առաջնության առաջին՝ Արգենտինայի դեմ խաղում[108] նա ստացավ ծնկի վնասվածք՝ բաց թողելով մրցաշարի շարունակությունը[109][110][111]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[112]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դեպորտիվո Կալի | 2009 | Պրիմերա A | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2010 | 10 | 9 | 10 | 9 | ||||||||
Ընդհանուր | 11 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 9 | ||
Ուդինեզե | 2012–13 | Սերիա A | 22 | 11 | 1 | 0 | 0 | 0 | — | 23 | 11 | |
2013–14 | 24 | 4 | 3 | 2 | 4 | 2 | 31 | 8 | ||||
2014–15 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | ||||
Ընդհանուր | 57 | 15 | 4 | 2 | 4 | 2 | 0 | 0 | 65 | 19 | ||
Գրանադա (վարձավճար) | 2010–11 | Լա Լիգա | 7 | 0 | 2 | 0 | — | — | 9 | 0 | ||
Լեչե (վարձավճար) | 2011–12 | Սերիա A | 29 | 7 | 0 | 0 | 29 | 7 | ||||
Սամպդորիա | 2014–15 | 16 | 4 | 0 | 0 | 16 | 4 | |||||
2015–16 | 32 | 6 | 1 | 0 | 2 | 1 | 35 | 7 | ||||
2016–17 | 31 | 11 | 2 | 2 | — | 33 | 13 | |||||
Ընդհանուր | 79 | 21 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 84 | 24 | ||
Սևիլյա | 2017–18 | Լա Լիգա | 29 | 7 | 9 | 2 | 8 | 0 | 0 | 0 | 46 | 9 |
2018–19 | 6 | 1 | 2 | 0 | 10 | 3 | 1 | 0 | 19 | 4 | ||
Ընդհանուր | 35 | 8 | 11 | 2 | 18 | 3 | 1 | 0 | 65 | 13 | ||
Ֆիորենտինա (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 19 | 6 | 4 | 3 | — | 23 | 9 | |||
Ատալանտա | 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 237 | 66 | 24 | 9 | 24 | 6 | 1 | 0 | 286 | 81 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[112]
Կոլումբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 1 | 0 |
2013 | 4 | 1 |
2015 | 3 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 3 | 0 |
2018 | 5 | 1 |
2019 | 5 | 1 |
Ընդհանուր | 27 | 3 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Փետրվարի 6, 2013 | Հարդ Ռոք Ստեդիում, Մայամի Գարդենս, Միացյալ Նահանգներ | Գվատեմալա | 4–1 | 4–1 | Ընկերական խաղ |
2. | Մարտի 23, 2018 | Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա | Ֆրանսիա | 1–2 | 3–2 | |
3. | Հունիսի 3, 2019 | Էլ Կամպին մարզադաշտ, Բոգոտա, Կոլումբիա | Պանամա | 2–0 | 3–0 |
Նվաճումներ
խմբագրելՄիջազգային
խմբագրելԿոլումբիա Մ20
Անհատական
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.com/luis-muriel/profil/spieler/119228
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.transfermarkt.com/luis-muriel/verletzungen/spieler/119228
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.transfermarkt.co.uk/luis-muriel/leistungsdaten/spieler/119228
- ↑ «Colombia - L. Muriel - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Scouting Report: Introducing Chelsea target Luis Muriel». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Deportivo Cali - Envigado FC, Jul 12, 2009 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Deportivo Cali - Cúcuta Deportivo, Mar 4, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Once Caldas - Deportivo Cali, Mar 7, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Deportivo Cali - Cortuluá, Apr 18, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «'The Colombian Ronaldo' - Introducing Liverpool target Luis Muriel | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Luis Muriel: Colombia's fallen star now taking Serie A by storm with Sampdoria». 2017 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «El colombiano Luis F. Muriel jugará en Udinese». ESPNdeportes.com (իսպաներեն). 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «El Granada ficha a los jugadores del Udinese Muriel y Siqueira - MARCA.com». www.marca.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Albacete Balompié - Granada CF, Sep 1, 2010 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Granada CF - Xerez CD, Oct 30, 2010 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Elche CF - Granada CF, Jan 16, 2011 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Granada promoted to La Liga». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «US Palermo - US Lecce, Oct 27, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Romagna Centro Cesena FC - US Lecce, Nov 6, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «SSC Napoli - US Lecce, Dec 3, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «US Lecce - AS Roma, Apr 7, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «ACF Fiorentina - Udinese Calcio, Aug 25, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Fiorentina vs Udinese | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Atalanta BC - Udinese Calcio, Dec 22, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 30,0 30,1 «Gran Gala del Calcio 2012 – Winners | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Apr 14, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Inter Milan - Udinese Calcio, May 19, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «NK Siroki Brijeg - Udinese Calcio, Aug 1, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «US Sassuolo - Udinese Calcio, Oct 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Genoa CFC - Udinese Calcio, Feb 16, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Jiang, Allan. «Luis Muriel: Colombian Ronaldo High Risk, High Reward for Sampdoria». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sampdoria land Udinese duo Muriel and Coda». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Udinese pull plug on Muriel, Coda moves to Sampdoria». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Chievo Verona - UC Sampdoria, Feb 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «UC Sampdoria - Carpi FC 1909, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «UC Sampdoria - Torino FC, Feb 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sevilla strike deal for Luis Muriel». beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Official: Sevilla sign Luis Muriel | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «La Liga transfers: Luis Muriel completes Sevilla switch | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sevilla sign striker Muriel for reported €20m». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Liverpool FC - Sevilla FC, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Girona FC - Sevilla FC, Sep 17, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Jan 20, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sevilla FC - FC Barcelona, Apr 21, 2018 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Sevilla 0-5 Barcelona: Barca Win 30th Copa del Rey Final in Sensational Rout of Sevilla». 90min.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Sevilla 0-5 Barcelona» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Spanish Super Cup 2018: Barcelona 2-1 Sevilla match report». AS.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Sevilla FC - Akhisarspor, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Akhisarspor - Sevilla FC, Nov 8, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «AGREEMENT FOR THE TRANSFER OF LUIS MURIEL TO ATALANTA». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «ViolaChannel - Muriel joins Fiorentina». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «SEVILLA FC AND FIORENTINA REACH LOAN AGREEMENT FOR LUIS MURIEL». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Transfer news: Fiorentina beat AC Milan to Sevilla's Luis Muriel | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Official: Muriel moves to Fiorentina | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Torino FC - ACF Fiorentina, Jan 13, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - UC Sampdoria, Jan 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Quagliarella's late brace not enough for Samp in 3-3 draw». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - AS Roma, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Fiorentina 7-1 Roma: Federico Chiesa scores a hat-trick as the Viola reach the Coppa Italia semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 27, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Fiorentina 3-3 Atalanta: Federico Chiesa stars on 100th appearance». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - SS Lazio, Mar 10, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Luis Muriel | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Luis Muriel è dell'Atalanta». www.atalanta.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Official: Atalanta sign Muriel | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Atalanta sign Muriel: the details of the deal». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Official | Atalanta sign Luis Muriel | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Statistics - Players - Top goals - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Colombia U20 - France U20, Jul 31, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Colombia-France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Mexico U20 - Colombia U20, Aug 14, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Mexico-Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Ecuador - Colombia, Jun 10, 2012 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Guatemala - Colombia, Feb 7, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Colombia - Serbia, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Colombia hitting reset after Falcao news». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Colombia 2014 World Cup squad: the 23 chosen by José Pékerman». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Colombia World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Colombia 23 Men Team Squad for Copa America 2015». www.tsmplug.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «2015 Copa America squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Argentina - Colombia, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Ames, Nick (2015 թ․ հունիսի 27). «Copa América quarter-final: Argentina beat Colombia 5-4 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Argentina vs. Colombia - Football Match Report - June 26, 2015 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Argentina vs Colombia Copa America 2015 LIVE». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luis MURIEL - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Colombia vs. England - Football Match Report - July 3, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Argentina - Colombia, Jun 16, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Muriel out of Copa America | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Sevilla confirm Muriel will miss rest of Copa America». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Rouse, Daniel. «Colombia's Muriel ruled out for remainder of Copa America». theScore.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 112,0 112,1 «Luis Muriel». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «The Toulon Tournament's most memorable moments : James Rodriguez fired Colombia to the title (13/16)». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մուրիելի պաշտոնական Տվիտերի էջը
- Մուրիելը transfermarkt-ում
- Մուրիելը soccerbase.com-ում
- Մուրիելը WhoScored.com կայքում
- Մուրիելը Սևիլյայի պաշտոնական կայքում
- Մուրիելը Լա Լիգայի պաշտոնական կայքում
- Մուրիելը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մուրիելը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Մուրիել» հոդվածին։ |