Լուիս Գոսեթ Կրտսեր

ամերիկացի դերասան
(Վերահղված է Լուիս Գոսեթ (կրտսեր)ից)

Լուիս Քեմերոն Գոսեթ Կրտսեր (անգլ.՝ Louis Cameron Gossett, Jr., մայիսի 27, 1936(1936-05-27)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք[4] - մարտի 29, 2024(2024-03-29)[5], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Լուիս Գոսեթ Կրտսեր
Ծննդյան թիվ՝մայիսի 27, 1936(1936-05-27)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք[4]
Վախճանի թիվ՝մարտի 29, 2024(2024-03-29)[5] (87 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, հնչյունավորող, գրող, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ՝
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

«Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում

NAACP Image Award for Outstanding Actor in a Motion Picture?

NAACP Image Award լավագույն երկրորդական դերասան դրամատիկական սերիալներում

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

«Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար - մինի-սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ

և

Mary Pickford Award?

IMDb։ID 0001283

Գոսեթը դարձել է առաջին սևամորթ դերասանը, որը «Օսկար» է ստացել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար, երկրորդ սևամորթ դերասան, ով ստացել է «Օսկար» և երրորդ սևամորթ դերասանը «Օսկարի» բոլոր անվանակարգերում։

Նա նկարահանվել է բազմաթիվ ֆանտաստիկ ֆիլմերում և մարտաֆիլմերում, նրա դերասանական կարիերան շարունակվում է ավելի քան հիսուն տարի։

Վաղ տարիներ խմբագրել

Գոսեթը ծնվել է Նյու Յորքի Բրուքլինում։ Իր առաջին դերը խաղացել է «Քեզ հետ չես տանելու» դպրոցական պիեսում, այն ժամանակ, երբ ոտքի վնասվածքը խանգարեց իր բասկետբոլային խաղին։ 1952 թվականին «Մեծ քայլ կատարիր» բեմադրության համար Գոսեթը ստացել է Դոնալդսոնի «Լավագույն նորեկը թատրոնում» մրցանակը»[6]։

1953 թվականին, 19 տարեկանում, ընտրվեց երկու հարյուր դերասանների շարքում՝ «Մեծ քայլ կատարիր» բրոդվեյան շոուի դերի համար։ Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել և ընդգրկվել է տարվա լավագույն շոուի տասնյակում, իսկ Գոսսեթը մրցանակ ստացավ Տարվա լավագույն դեբյուտի համար։

Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1954 թվականին ընդունվել է Նյու Յորքի համալսարան։ Իր բարձր հասակի շնորհիվ, որը կազմել է 193 սանտիմետր, առաջարկություն է ստացել համալսարանի բասկետբոլի թիմից, սակայն որոշել է ամբողջովին նվիրվել թատրոնին։

Կարիերա խմբագրել

Գոսթերի առաջնելույթը կինոյում կայացել է ռեժիսոր Սիդնի Պուատյեի «Չամիչ Արևի վրա» (1961) ֆիլմով։

1982 թվականին Լուիս Գոսեթը ստացել է «Օսկար» մրցանակ՝ տղամարդու երկրորդական պլանի լավագույն դերի համար «Սպա և ջենթլմեն» ֆիլմում Ռիչարդ Գիրի հետ միասին։ Այդ ժամանակից ի վեր Գոսեթը նկարահանվել է մեծ քանակությամբ գեղարվեստական ֆիլմերում՝ դառնալով Ամերիկայի առաջատար սևամորթ դերասաններից մեկը։

Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Անահատակ» (1977), «Թշնամին իմն է» (1985, առաջադրվել է «Սատուրն» մրցանակի), «Կրակի միջով գնացողը» (1986), «Պողպատե արծիվը-1,2,3,4», «Պատժիչը» (1989), «Ծնոտներ 3» (1983, առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի)։ Անհրաժեշտ է նշել նաև դերեր Բրոդվեյան այնպիսի ներկայացումներից, ինչպիսին են «Չամիչ Արևի վրա» (1959), «Ոսկե տղան» (1964) և «Չիկագո» (2002)։

Գոսեթը հաջողությամբ նկարահանվում է նաև հեռուստատեսությունում։ 1977 թվականին հեռուստադիտողի ուշադրությունը գրաված «Արմատներ» (անգլ.՝ Roots) հեռուստասերիալում խաղացած դերի համար նա արժանացել է «Էմմի» մրցանակի։ 1983 թվականին նա Անվար Դասատի կյանքի ու մահվան մասին պատմող Սադատ հեռուստաֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Գոսեթը հայտնվել է նաև «Վաղը կսկսվի այսօրը», «Մեռյալ գոտի» և «Աստղային դարպասներ։ SG-1» սերիալների էպիզոդներում։

Գոսեթի ձայնը լսվում է ոչ միայն մուլտֆիլմերում («Գրիֆինների ընտանիքը»), այլ նաև վիդեոխաղերում (Half-Life 2

Դերասանը զբաղվում է բարեգործությամբ, մասնավորապես, աջակցում է Boys and Girls Clubs of America կազմակերպությանը։

Հոլիվուդյան փառքի ծառուղում դերասանն իր ներդրման և կինեմատոգրաֆիայի զարգացման համար ստացել է № 7030 աստղը։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսնությունը Հեթի Գլեսկոուի հետ (1967-1968) չեղյալ է հայտարարվել, երկրորդ ամուսնության ժամանակ` Քրիստինա Մանգոուզինգի հետ, ծնվել է որդին` Սաթը (1973-1975), երրորդ ամուսնության ժամանակ` Սինդի Ջեյմս Ռիչի հետ, (1987-1992) զույգը որդեգրել է մի տղայի` Շերոն անունով։

2010 թվականի փետրվարին դերասանը մամուլին հայտնել էր, որ հիվանդացել է շագանակագեղձի քաղցկեղով, սակայն հույս ունի արագ ապաքինվել։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթաագրություն
1960 The New Girl Մերիի եղբայր կարճամետրաժ ֆիլմ
1961 Չամիչ Արևի վրա A Raisin in the Sun Ջորջ Մերչիսոն
1969 The Bushbaby Թեմբո
1970 Հողատեր The Landlord Քոփի
1971 Անազնիվ խաղ Skin Game Ջեյսոն
1972 Ճանապարհորդություն հորաքրոջս հետ Travels with My Aunt Ուորդսթվորթ
1973 Ծիծաղող ոստիկանը The Laughing Policeman Լարիմոր
1974 Սպիտակ լուսաբաց The White Dawn Փորթագի
1976 The River Niger Դոկտոր Դադլի Սթենթոն
Ջեյ Դիի վրեժը J. D.’s Revenge սուրբ Էլայջա Բլիս
1977 Անդունդ The Deep Անրի Քլոշ
երգչախմբի տղաները The Choirboys Քելվին Մոթս
1980 Այն օրը, երբ ես հեռացա, ամբողջ գիշեր անձրև էր գալիս It Rained All Night the Day I Left Լեո Գարսիա
1982 Սպա և ջենթլմեն An Officer and a Gentleman սերժանտ Էմիլ Ֆոուլի
1983 Ծնոտները 3 Jaws 3-D Քելվին Բուշար
1984 Չուռ, իմն է Finders Keepers Սենչերի
1985 Թշնամին իմն է Enemy Mine Դրաք
1986 Երկաթե արծիվ Iron Eagle Չափի
Կրակի միջով գնացողը Firewalker Լեո Պորտեր
1987 Տնօրեն The Principal Ջեյք Ֆիլիպս
1988 Երկաթե արծիվ 2 Iron Eagle II Չափի
1989 Պատժիչ The Punisher Ջեյք Բերկովից
Վերջին չվերթը դեպի Կորոմայա The Last Plane from Coramaya Գիդեոն Օլիվյե անմիջապես տեսանյութում
1991 Տանիք Cover-Up Լու Ջեքսոն
Խաղալիք զինվորներ Toy Soldiers Դին Պարկեր
1992 Երկաթե արծիվ 3 Aces: Iron Eagle III Չափի
Մենամարտ Դիգգստաունում Diggstown Ռոյ Պալմեր
1993 Մոնոլիտ Monolith կապիտան Մաքքանդլես
1994 Ազարտային խաղ Blue Chips Դոուքինսի հայրը նշված չէ տիտրերում
Լավ մարդ Աֆրիկայում A Good Man in Africa պրոֆեսոր Սեմ Ադեկունլե
Սոված դասի անեծքը Curse of the Starving Class Էլիս
Գիշատիչ կրակ Flashfire Բեն Դյուրանդ
1995 Երկաթե արծիվ 4 Iron Eagle IV Չափի
1997 Մանագուա Managua Փոլ
1998 Մումիայի առասպելը Legend of the Mummy Քորբեք
1999 2000. Ապոկալիպսիսի պահը Y2K Մարգան
2000 Ավազակ The Highwayman Ֆիլ Բիշոփ
2001 The Grave Before the Chains Տուսեն-Լուվերտյուր կարճամետրաժ ֆիլմ
2002 Խաբված Deceived գնդապետ Դեյվիդ Գարեթ անմիջապես տեսանյութում
2005 Window Ռալֆ Սթենլի կարճամետրաժ ֆիլմ
Վերջին պատերազմը Left Behind: World at War նախագահ Ջերալդ Ֆիցհյու
2006 Խաղ վա բանկ All In Քեպս
Club Soda դոկ կարճամետրաժ ֆիլմ
2007 Հայրիկի դուստրը Daddy’s Little Girls Ուիլի
Ապաստան Cover դետեկտիվ Հիքս
Ամերիկայի պատմությունները Stories USA դոկ Club Soda նովել
2008 Դելգո Delgo թագավոր Զան Մուլտֆիլմ, հնչյունավորում
2009 Ձեզանից մի քանիսը The Least Among You Սամուել Բենտոն
Շենոնի ծիածանը Shannon’s Rainbow Մաքս Դոնովան
2010 Գերազանց խաղ The Perfect Game Քուլ Բել
Ինչու՞ ենք կրկին ամուսնանում Why Did I Get Married Too? Փորթեր
Ջեք շունը Dog Jack մեծահասակ Ջեդ հնչյունավորում
Գթության նամակ The Grace Card Ջորջ Ռայթ
2011 Ճրագ The Lamp Չարլզ Մոնտգոմերի 3-րդ
2012 Սմիթի Smitty պարոն Սմիթ
Հովիվ The Undershepherd եպիսկոպոս Ռեդֆորդ
2013 Խելագարության եզրին Breaking at the Edge Ֆլոյդ
Jewtholic պատմիչ կարճամետրաժ ֆիլմ
2014 Մարտիկ A Fighting Man Քաբի
Առյուծների ոհմակը Pride of Lions Լու Ջոնս
10 Minutes Ուորդեն Ջոնսոն կարճամետրաժ ֆիլմ
The Miracle of Tony Davis Աստված անմիջապես տեսանյութում, հնչյունավորում
2015 Եռացող կաթսա Boiling Pot դետեկտիվ Հեյվեն
2016 Come to the Garden Աստված հնչյունավորում
Դենսհոլի թագավորը King of the Dancehall եպիսկոպոս
2017 Double Play Կոկո
Գաղտնի պապիկը Undercover Grandpa մայր
2018 Breaking Brooklyn Մայլզ Բրայանտ
2019 Սուպերտարեցներ Supervized Փենդլ
Foster Boy դատավոր Ջորջ Թեյլոր
The Cuban Լուիս Գարսիա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1957- 1958 թվականներ Մեծ պատմություն The Big Story Ջեյմի Գուդվին / Մաք հեռուստասերիալ, 2 էպիզոդ
1962 թվական Բուժքույրեր The Nurses Ուիլյամ Թեյլոր էպիզոդ The Prisoner
1964 թվական Արևելք / Արևմուտք East Side/West Side Մարտին Պաուերս էպիզոդ Here Today
1967-1968 թվականներ Կովբոյ Աֆրիկայում Cowboy in Africa Ջոզեֆ Հեմերաа / Ֆուլա հեռուստասերիալ, 2 էպիզոդ
1968 թվական Զավթիչներ The Invaders Օլի էպիզոդ The Vise
Դակտարի Daktari Մքոնո էպիզոդ Adam and Jenny
Մղձավանջի ուղեկիցներ Companions in Nightmare լեյտենանտ Ադամ Մաքեյ հեռուստաֆիլմ
1968-1972 թվականներ «Ստիլյագի» ջոկատը The Mod Squad Չառլի Ջեյմսոն Լլոյդ / Սմիթի հեռուստասերիալ, 3 էպիզոդ
1970 թվական Բիլ Կոսբի շոու The Bill Cosby Show Փոթորիկ Սմիթ էպիզոդ The Return of Big Bad Bubba Bronson
1970-1971 թվականներ Պատանի ապստամբներ The Young Rebels Այզեք Փուլ հեռուստասերիալ, հիմնական դեր
1971 թվական Փոքրիկ մեծ ձուկ Big Fish, Little Fish Ջիմի Լութոն հեռուստաֆիլմ
Փաթրիջի ընտանիք The Partridge Family Սեմ Սայմոն էպիզոդ Soul Club
Բոնանցա Bonanza Բաք Ուոլթեր էպիզոդ The Desperado
Լոնգսթրիթ Longstreet սերժանտ Քորի էպիզոդ The Way of the Intercepting Fist
Համարձակները․ Նոր բժիշկներ The Bold Ones: The New Doctors բժիշկ Քարնս էպիզոդ One Lonely Step
Մականուններ Սմիթ և Ջոնս Alias Smith and Jones Ջո Սիմս էպիզոդ The Bounty Hunter
1972 թվական The Living End Դագ Նյուման հեռուստաֆիլմ
Նորակոչիկները The Rookies Թոբի Ջոնս էպիզոդ Covenant with Death
Ամերիկյան սեր Love, American Style Ֆրեդի էպիզոդ Love and the Mystic
1973 թվական Օուեն Մարշալ, փաստաբանի խորհրդական Owen Marshall, Counselor at Law լեյտենանտ Կարլ Ֆելոուս էպիզոդ An Often and Familiar Ghost
The Fuzz Brothers Ֆրենսիս Ֆուզ հեռուստաֆիլմ
1974 թվական It’s Good to Be Alive Սեմ Բրոքինգթոն
Օգնականներ Sidekicks Ջեյսոն Օ՚Ռուրք
Մաքլաուդ McCloud Դյուի Ջասթին էպիզոդ Shivaree on Delancy Street
1974-1975 թվականներ Փեթրոչելի Petrocelli շրջանի իրավաբան Քուրթ Օլսոն հեռուստասերիալ, 2 էպիզոդ
Լավ ժամանակներ Good Times հորեղբայր Ուիլբերթ / Դոնալդ Նայթ հեռուստասերիալ, 2 էպիզոդ
1975 թվական Լուկաս Թեներ Lucas Tanner Բոբի Քոբալ էպիզոդ Bonus Baby
Սև Բարթ Black Bart սև Բարթ հեռուստաֆիլմ
Դելանսի փողոց․ Ճգնաժամը ներսում Delancey Street: The Crisis Within Օթիս Ջեյմս
Insight օտար էպիզոդ The Man from Inner Space
Քարիբե Caribe Դևիդ Ուոլաս էպիզոդ The Assassin
Հարի Օ․ Harry O Քլեոն Ջեքսոն էպիզոդ Shades
Ջեֆերսոններ The Jeffersons Ուենդել Բրաուն էպիզոդ George’s Best Friend
Վեց միլիոն դոլարի մարդ The Six Million Dollar Man Օ՚Ֆլաեթրի էպիզոդ Clark Templeton O’Flaherty
1975-1976 թվականներ Ոստիկանական պատմություն Police Story դետեկտիվ Վերջիլ Բարնս / Ֆրեդի հեռուստասերիալ, 2 էպիզոդ
1976 թվական Փոքրիկ տնակ տափաստանում Little House on the Prairie Հենրի Հիլ էպիզոդ The Long Road Home
1976-1977 թվականներ Ռոքֆորդի ֆայլեր The Rockford Files Մարքուս Ավրելիուս Հայես / О՚Բրայեն հեռուստասերիալ, 2 էպիզոդ
1977 թվական Little Ladies of the Night Ռաս Հարֆիլդ հեռուստաֆիլմ
Արմատներ Roots Ֆիդլեր մինի-սերիալ, հիմնական դեր
Freeman Ռեքս հեռուստաֆիլմ
1978 թվական Սպանել կոպին To Kill a Cop Էվերեթ Ուոքեր
The Critical List Լեմ Հարփեր
Օրենքի պահապանն առանց զենքի Lawman Without a Gun Թոմ Հեյուորդ
The Lazarus Syndrome բժիշկ Մաքարթուր Սենթ Քլեր
1979 թվական Սպիտակ տան կուլիսները Backstairs at the White House Լիվար Մերսեր մինի-սերիալ, հիմնական դեր
The Lazarus Syndrome բժիշկ Մաքարթուր Սենթ Քլեր հեռուստասերիալ, հիմնական դեր
1981թվական Պալմերսթաուն, ԱՄՆ Palmerstown, U.S.A Ֆրեդերիկ Դուգլաս Ջեքսոն էպիզոդ Future City
Don’t Look Back: The Story of Leroy «Satchel» Paige Լերոյ «Սաթչել» Փեյջ հեռուստաֆիլմ
1982 թվական Benny’s Place Բենի Մուռ
1982-1983 թվականներ The Powers of Matthew Star Ուոլթ Շեփերդ հեռուստասերիալ, հիմնական դեր
1983 թվական Սադաթ Sadat Անվար աս-Սադաթ մինի-սերիալ, հիմնական դեր
1984 թվական Թիկնապահ The Guardian Ջոն Մաք հեռուստաֆիլմ
1987 թվական Ծերերի հավաքածու A Gathering of Old Men Մաթու
The Father Clements Story Քլեմենթսի հայր
1988 թվական Սեմը պարզեց. Եռակի խաղ Sam Found Out: A Triple Play Սեմ
Goodbye, Miss 4th of July Մեծ Ջո Քրիդ
Արմատներ․ Շնորհ Roots: The Gift Ֆիդլեր
Straight Up Կոսմո էպիզոդ Episode #1.1
1989 թվական Գիդեոն Օլիվեր Gideon Oliver Գիդեոն Օլիվեր հեռուստասերիալ, հիմնական դեր
1990 թվական Ամերիկյան թատրոն American Playhouse Անհայտ էպիզոդ Zora Is My Name!
Սատանան El Diablo Վան Լիք հեռուստաֆիլմ
Սուդին և Սիմփսոը Sudie and Simpson Սիմփսոն
1991 թվական Ջոզեֆ Բեյքերի պատմությունը The Josephine Baker Story Սիդնի Ուիլյամս
Կարոլինայում չեն սիրում անցյալը ճնճղել Carolina Skeletons Ջեյմս Բրեգ
Քաղաքի պահապան Keeper of the City դետեկտիվ Ջեյմս Դելա
1991-1992 թվականներ Մոլորակի կապիտանի փրկարարների թիմը Captain Planet and the Planeteers կոմանդեր Քլեշ մուլտֆիլմ, 3 էպիզոդ, թարգմանություն
1993 թվական Father & Son: Dangerous Relations Անհայտ հեռուստաֆիլմ
Վերադարձեք միայնակ աղավնու Return to Lonesome Dove Այսոմ Փիքեթ մինի-սերիալ, հիմնական դեր
1994 թվական Սուսերամարտիկների ուղեկալներ Picket Fences Ռիք Ջենինգս էպիզոդ Terms of Estrangement
Արդարության համը Ray Alexander: A Taste for Justice Ռեյ Ալեքսադր հեռուստաֆիլմ
1995 թվական Հայր Չառլիի համար A Father for Charlie Ուոլթեր Օսգուդ
Կենդանաբանական այգու մարդը Zooman Ռուբեն Թեյթ
Սպանության մենյու Ray Alexander: A Menu for Murder Ռեյ Ալեքսադր
1996 թվական Captive Heart: The James Mink Story Ջեյմս Մինք
Վազք երազանքի համար․ Գեյլ Դիվերսի պատմությունը Run for the Dream: The Gail Devers Story Բոբ Քերսի
Ներսում Inside հարցազրույց վերցնող
BBC․ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմը The Great War and the Shaping of the 20th Century Դյու Բոյս Դյուբուա դոկումենտալ մինի-սերիալ, էպիզոդ Collapse
1997 թվական Հրեշտակի հպում Touched by an Angel Անդերսոն Ուոքեր էպիզոդ Amazing Grace: Part 1
Ավետյաց երկիր Promised Land էպիզոդ Amazing Grace: Part 2
Պար Օլիվիայի հետ To Dance with Olivia Դենիել Ստյուարտ հեռուստաֆիլմ
Հոր տեղում In His Father’s Shoes Ֆրենկ Քրոսբի / Ռիչարդ
Վաղը կգա այսօր Early Edition Ջիմ Մեթյուս էպիզոդ The Medal
Էլեն Ellen սերժանտ Թիմկո էպիզոդ G.I. Ellen
1998 թվական Դետեկտիվներ The Inspectors տեսուչ Ֆրենկ Հյուզ հեռուստաֆիլմ
Հերկուլես Hercules: The Animated Series Խիրոն մուլտֆիլմ, էպիզոդ Hercules and the Caledonian Boar
1999 թվական Սիրո երգը Love Songs Ռուբեն հեռուստաֆիլմ
Strange Justice Վերնոն Ջորդան
2000 թվական Դետեկտիվներ 2 The Inspectors 2: A Shred of Evidence տեսուչ Ֆրենկ Հյուզ
Սիրո գույնը․ Ջեյսիի պատմությունը The Color of Love: Jacey’s Story Լու Հասթինգս
2001 թվական Dr Lucille: The Lucille Teasdale Story Դևիդ Մուլերա
Հանուն Օլիվիայի սիրո For Love of Olivia Դենիել Ստյուարտ
2002 թվական What About Your Friends: Weekend Getaway բժիշկ Բարնս
Հարության բուլվար Resurrection Blvd. Զիք Գրանթ հեռուստասերիալ, 2 էպիզոդ
2003 թվական Մեռյալ գոտի The Dead Zone հովիվ Դևիդ Լյուսիս էպիզոդ Zion
Ջասպեր, Տեխաս նահանգ Jasper, Texas Ար Սի Հորն հեռուստաֆիլմ
Չարի էներգիան Momentum Ռեյմոնդ Էդիսոն
2004 թվական Կես և կես Half & Half Ռեյ Ուիլիս հեռուստասերիալ, 2 էպիզոդ
2005 թվական Լաքավաննա Բլյուզ Lackawanna Blues Օլեմ Թեյլոր հեռուստաֆիլմ
2005-2006 թվականներ Աստղային դարպասներ․ SG-1 Stargate SG-1 Ջիրաք հեռուստասերիալ, 5 էպիզոդ
2006 թվական Արևային հարված Solar Strike նախագահ Ռայան Գորդոն հեռուստաֆիլմ
Գրիֆիններ Family Guy Դրիլ Սարջենթ մուլտֆիլմ, էպիզոդ Saving Private Brian; озвучка
2007 թվական Բեթմեն Batman: The Animated Series Լյուցիուս Ֆոքս մուլտֆիլմ, 3 էպիզոդ, թարգմանություն
2009 թվական Շտապ օգնություն ER Լեո Մալքոլմ էպիզոդ The Family Man
2012 թվական Պայծառատես Psych Լլոյդ Մառ էպիզոդ Heeeeere’s Lassie
2013 թվական Ստորգետնյա կայսրություն Boardwalk Empire Օսկար Բոնո էպիզոդ Havre de Grace
Miracle at Gate 213 Ռոյ Պեդինգթոն հեռուստաֆիլմ
2014 թվական Մադամ պետքարտուղար Madam Secretary Լորան Վասերի հայր էպիզոդ The Call
2014-2015 թվականներ Մարդկային ցեղը Extant Քուին հեռուստասերիալ, 4 էպիզոդ
2015 թվական Նեգրերի գիրքը The Book of Negroes Մոզեսի հայր մինի-սերիալ, 2 էպիզոդ
Թրոֆեի մահից առաջ The Spoils Before Dying Դյուք Ուեբսթեր մինի-սերիալ, էպիզոդ The Trip Trap
2017 թվական Լավ պայքար The Good Fight Կառլ Ռեդիկշ էպիզոդ Reddick v Boseman
2018 թվական Հեփ և Լեոնարդ Hap and Leonard Բեյքոն հեռուստասերիալ, 5 էպիզոդ
Հավայներ 5.0 Hawaii Five-0 Լուի հայրը էպիզոդ Lele pu na manu like
2019 թվական Պահապաններ Watchmen Ուիլ Ռիվզ հեռուստասերիալ, հիմնական դեր

Խաղեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2004 Half-Life 2 Վորթինգնոթներ
2006 Half-Life 2: Episode One

Մրցանակեր խմբագրել

Լոիս Գոսեթ կրտսեր՝ Օսկար մրցանակակիր տղամարդկային երկրորդական պլանի լավագույն դերի համար, Ոսկե գլոբուս մրցանակակիր «Սպա և ջենթլմեն» ֆիլմում խաղացած երկրորդական պլանի լավագույն դերի համար (1982)։ Նա նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Ժոզեֆ Բեյքերի պատմությունը» հեռուստաֆիլմում խաղացած երկրորդական պլանի դերի համար (1991) և «Էմմի» մրցանակի «Արմատներ» (1977) հեռուստասերիալում խաղացած դերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Louis Gossett Jr., 1st Black man to win supporting actor Oscar, dies at 87AP.
  6. «Louis Cameron Gossett, Jr.'s Biography» (անգլերեն). The HistoryMakers. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Գոսեթ Կրտսեր» հոդվածին։