Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա

Լուիջի Լուկա Կավալլի-Սֆորցա (իտալ.՝ Luigi Luca Cavalli-Sforza, հունվարի 25, 1922(1922-01-25)[1], Ջենովա, Իտալիա[2] - օգոստոսի 31, 2018(2018-08-31)[1], Բելունո, Վենետո, Իտալիա) իտալացի կենսաբան և գենետիկ։

Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1922(1922-01-25)[1]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[2]
Մահացել էօգոստոսի 31, 2018(2018-08-31)[1] (96 տարեկան)
Մահվան վայրԲելունո, Վենետո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՊավիայի համալսարան և Թուրինի համալսարան
Մասնագիտությունգենետիկ, կենսաբան և մարդաբան
ԱշխատավայրՍտենֆորդի համալսարան, Պավիայի համալսարան և Պարմայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ Բալցանի մրցանակ Քիստլերի մրցանակ Կատալոնիայի միջազգային մրցանակ[3] International Prize by Fyssen Foundation? Վիլյամ Էլըն մրցանակ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ Mendel medal? և Bressa Prize?[4]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Luigi Luca Cavalli-Sforza Վիքիպահեստում

Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր էր (վերջին տարիներին որպես էմիրիտ պրոֆեսոր)։ Նաև Քեմբրիջի, Պարմայի և Պավիայի համալսարնների պրոֆեսոր է եղել։ Անդամակցել է Լինսեյի ազգային ակադեմիային, Պապական գիտությունների ակադեմիային, ԱՄՆ գիտությունների ակադեմիային, Լոնդոնի թագավորական ընկերությանը և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային։

Կատալոնիայի ժեներալիտետի կողմից, ի թիվս այլոց, ստացել է «Կիստլերի մրցանակը» «Foundation for the Future»-ից, «Բալզանի մրցանակը» և 1993 թ․-ի «Կատալոնիայի միջազգային մրցանակը»։

ԿենսագրությունԽմբագրել

Համարվում էր պոպուլյացիոն գենետիկայի ամենանշանավոր մասնագետներից մեկը։ Նրա հաջողություններից է մարդկային տեսակի տոհմաբանական ծառը և նրա կապը տարբեր լեզուների էվոլուցիայի հետ։ Նրա հետազոտությունը նվիրված էր ժամանակակից մարդկանց ծագման և նրանց էվոլյուցիոն պատմության ուսումնասիրությանը՝ օգտագործելով գենետիկ նշաններ։ Ներկայումս, նրա լաբարատորիան կենտրոնացված է Y քրոմոսոմների ուսումնասիրության վրա։ Նրա անձնական հետաքրքրությունը նույնպես երկար ժամանակ նվիրված էր անթրոպոգենեզի բազմամասնագիտական մոտեցմանը, ներառյալ ժողովրդագրությունը, հնագիտությունը, լեզվաբանությունը, մարդաբանությունը, ազգանունը, գենետիկայի և մշակութային էվոլյուցիայի փոխազդեցությունները[5]։

Հակառասիստ էր[6] հաշվի առնելով, որ մարդկային բազմազանության 90 % –ը համապատասխանում է խմբի ներսում առկա բազմազանությանը, և միայն 10 %–ը բաատրվում է որպես տարբերություն զանազան խմբերի միջև։ Այլ կերպ ասած, որոշակի խումբ վերլուծելուց հետո (օրինակ՝ երկրի ներսում բնակչությունը), այն ներկայացնում է մեծ գենետիկ բազմազանություն (ինչը, ոչ այլ ինչ է, քան խմբի հարմարեցումը, որն օգտակար է երկարատև գոյատևման համար, հատկապես, շրջակա միջավայրի փոփոխվող հանգամանքներում)։ Այլ խմբերի հետ տարբերությունը շատ ավելի փոքր է։

Գենետիկական տատանումները կարելի է բացատրել որպես ալիքներ, որոնք սկսվում են կետից։ Որքան հեռանում ենք կետից, այնքան մեծանում է տարբերությունը։ Մթնոլորտային իզոբարերին նման կարող է ստեղծվել բազմանդամ գեների հաճախականությունների համար (այսինքն՝ նրանք, որոնք մարդկային տեսակում մեկից ավելի ձև ունեն)։ Ամեն դեպքում․ ցանկացած խումբ պահպանում է գենետիկական մեծ բազմազանությունը։ Գենետիկական տարբերությունները, հատկապես, մակերեսային են և պայմանավորված են շատ տարբեր կլիմայական պայմաններին հարմարվելով։ Օրինակ, մաշկի մուգ գույնը կարելի է նկատել գրեթե բոլոր բնակչություններում, որոնք ապրում են արևի բարձր ճառագայթում ընդգրկող կլիմայական պայմաններում (աֆրիկյան նեգրոիդ բնակչություն, կովկասյան սահարներ, կովկասոիդ հնդիկներ, Ավստրալիայի բնիկներ, և այլն)։ Սակայն, կլիմայի հարմարվողականության հետ առնչություն չունեցող այլ գեներ կարելի է գտնել համեմատաբար նման համամասնություններ բոլոր «ցեղերի» մեջ։ Ժամանակակից մարդու տեսակը համեմատաբար, նոր է, որի հետևանքով գենետիկական տարբերությունները մարդկանց միջև փոքր են (1000–ից մեկը)։

Մյուս կողմից, Կավալլի–Սֆորցան ապագայում մարդկանց միջև մրցակցային խնդիրրներից խուսափելու համար պաշտպանել է բեղմնականխումը՝ ծնելիության կարգավորումը[7]։

Կյանքից հեռացել է 2018 թվականի օգոստոսի 31–ին Բելունոյումa 96 տարեկանում[8]։

ՄեջբերումԽմբագրել

Այն ամենը, ինչ գրված է գիտության մասին, կարող է փոփոխվել։ Մի՞թե գիտությունը չպետք է ապահովի փաստեր։ Միայն կրոնը կարող է ապացույցներ հաղորդել, ովքեր այն ընդունում են։ Այն փաստը, որ յուրաքանչյուր կրոն տարբեր ապացույց է առաջարկում, կարող է մտահոգիչ լինել, բայց կարծես այն չի անհանգստացնում հավատացյալներին։ Նույնը կարելի է ասել որոշակի քաղաքական համոզմունքների մասին։ Այլ կերպ ասած, միայն հավատը արտահայտում է որոշակիություն, բացառությամբ մաթեմատիկայի։ (Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորցա)

ՀրատարակություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #115744312 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  4. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
  5. Luigi Cavalli-Sforza, Faculty - Researcher Profiles - Stanford Medicine.
  6. Barone, Luca Tancredi (4 de septiembre de 2018․https://elpais.com/elpais/2018/09/03/ciencia/1535974124_908508.htmlEl País․ https://issn.org/resource/issn/1134-6582․ Consultado el 5 de septiembre de 2018.
  7. «... y la fertilidad tendrá que descender a valores muy moderados para dominar la explosión demográfica que nos amenaza»; «... el mundo tendrá que aprender a no multiplicarse...»; «Hay una serie de problemas más graves, todos ellos de naturaleza social, como el número de personas que viven por debajo del umbral de la pobreza, la ignorancia, el crecimiento demasiado rápido de muchas poblaciones, el racismo, el abuso de las drogas. Muchos de estos problemas están relacionados entre sí y se refuerzan mutuamente».; «... Si la densidad de población no es excesiva, no hay un motivo importante para competir. Pero se diría que hoy hemos sobrepasado los niveles de alarma. Por suerte, el comportamiento reproductor en Europa está bajando mucho. Es preciso que el resto del mundo siga rápidamente su ejemplo»., etc. Genes, pueblos y lenguas. El futuro del hombre, páginas 203 a 206.
  8. https://www.diariosur.es/sociedad/cavallisforza-investigador-genetica-raza-20180901183636-ntrc.html․(չաշխատող հղում) Diario Sur. 1 de septiembre de 2018. Consultado el 2 de septiembre de 2018.