Էմիլի Էլիզաբեթ Դիքինսոն (անգլ.՝ Emily Elizabeth Dickinson, դեկտեմբերի 10, 1830(1830-12-10)[2][3][3][…], Ամհերսթ, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][4] - մայիսի 15, 1886(1886-05-15)[2][3][3][…], Ամհերսթ, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][1][4]), ամերիկացի բանաստեղծ։ Ներկայումս համարվում է ամերիկյան մեծագույն գրողներից մեկը։

Էմիլի Դիքինսոն
անգլ.՝ Emily Dickinson
Ծննդյան անունանգլ.՝ Emily Elizabeth Dickinson[1]
Ծնվել էդեկտեմբերի 10, 1830(1830-12-10)[2][3][3][…]
ԾննդավայրԱմհերսթ, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][4]
Վախճանվել էմայիսի 15, 1886(1886-05-15)[2][3][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԱմհերսթ, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][1][4]
ԳերեզմանAmherst West Cemetery[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և այգեգործ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄաունթ Հոլիուոք քոլեջ (մարտի 25, 1848)[1], Amherst Academy? (օգոստոսի 10, 1847) և Wilbraham & Monson Academy?
Ժանրերպոեզիա[1]
Ստեղծագործությունների ցանկlist of poems by Emily Dickinson?
Պարգևներ
ԱզգականներMartha Dickinson Bianchi? և Susan Huntington Gilbert Dickinson?
Կայքemilydickinson.org
 Emily Dickinson Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Նոր Անգլիայում՝ դեռևս 17-րդ դարում Մասսաչուսեթսում բնակություն հաստատած պուրիտանական ընտանիքում։ Հայրը՝ Էդվարդ Դիքինսոնը, եղել է իրավաբան և քաղաքագետ, նահանգի ներկայացուցիչների պալատի և սենատի անդամ, ԱՄՆ կոնգրեսմեն։ Մայրը Էմիլի Դիքինսոնն էր, ի ծնե՝ Նորքրոսս։ Էմիլին եղել է երեք երեխաներից միջնեկը. եղբորից՝ Ուիլյամ Օստինից (հայտնի է որպես Օստի) եղել է 1 տարով փոքր, քրոջից՝ Լավինյայից՝ 3 տարով մեծ։ Ամհերսթի այն տանը, որտեղ նա ծնվել է, այժմ գտնվում է նրա թանգարանը։

Հաճախել է Փլեզենթ-Սթրիթ փողոցի վրա գտնվող տարրական դպրոցը։ 1840 թվականին քրոջ հետ միաժանակ սկսել է սովորել Ահմերսթի ճեմարանում, որը դրանից միայն 2 տարի առաջ էր սկսել աղջիկների ընդունելությունը։ Ճեմարանում սովորել է 7 տարի, որից մի քանի կիսամյակ բաց է թողել հիվանդության պատճառով։ Սովորել է անգլերեն, լատիներեն, գրականություն, պատմություն, բուսաբանություն, երկրաբանություն, հոգեբանություն և թվաբանություն։ Ճեմարանում սկսված շատ ծանոթություններ շարունակվել են Դիքինսոնի ողջ կյանքի ընթացքում։ Ճեմարանն ավարտել է 1847 թվականի ամռանը, այնուհետև մինչև 1848 թվականի մարտը սովորել է Մաունթ-Հոլիոուկ օրիորդաց դպրոցում (Ամհերսթից 16 կմ հեռու)։ Դպրոցը լքելու պատճառները հայտնի չեն։ Դրանից հետո վերադարձել է ծնողների տուն և մինչև կյանքի վերջը մնացել այնտեղ։ Տնից հազվադեպ է 5 մղոնից ավել հեռացել։

1844 թվականի ապրիլին Էմիլիի քույրացու զարմուհին՝ Սոֆյա Հոլլանդը, որի հետ անչափ մտերիմ էր, մահացավ տիֆից։ Դա Էմիլիի վրա շատ ծանր ազդեց, նա դարձավ այն աստիճան մելամաղձոտ, որ ծնողները նրան ուղարկեցին Բոստոն՝ վերականգնվելու։ Դրանից հետո, մի որոշ ժամանակ, նա սկսեց հետաքրքրվել կրոնով, կանոնավոր կերպով եկեղեցի էր հաճախում, բայց 1852 թվականին վերջ տվեց՝ այդպես էլ պաշտոնապես չհայտնելով իր հավատի մասին։

1855 թվականի գարնանը մոր և քրոջ հետ կատարել է իր ամենաերկար ճանապարհորդություններից մեկը՝ անցկացնելով Վաշինգտոնում 3 շաբաթ /որտեղ նրա հայրը ներկայացնում էր Մասաչուսեթսը Կոնգրեսում/, ապա 2 շաբաթ էլ՝ Ֆիլադելֆիայում։ Ֆիլադելֆիայում նա ծանոթացել է քահանա Չարլզ Ուոդսուորթի հետ, որը դարձել է նրա մտերիմ ընկերներից մեկը, և չնայած հետագայում նրանք ընդամենը 2 անգամ են հանդիպել, մինչև իր մահը մեծ ազդեցություն է գործել Էմիլիի վրա։

Հարևանները Էմիլիին արտառոց, էքսցենտրիկ էին համարում, մասնավորապես այն պատճառով, որ նա միշտ սպիտակ զգեստ էր հագնում, հազվադեպ էր դուրս գալիս հյուրերին դիմավորելու, իսկ հետագայում ընդհանրապես չէր լքում իր սենյակը։ Ընկերների մեծ մասը նրա հետ անձամբ ծանոթ չէին, միայն նամակներով էին հետը շփվում։

1862 թվականին իր սիրած մարդուց բաժանվելուց հետո Էմիլին գրեթե դադարել է շփվել մարդկանց հետ՝ բացառություն անելով միայն հարազատների և ամենամտերիմ ընկերների համար։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրել է շուրջ 1.800 բանաստեղծություն, սակայն նրա կենդանության օրոք հրատարակվել է միայն 10-ից ոչ ավելին։ Անգամ այն, ինչ հրատարակվել է, ենթարկվել է լուրջ խմբագրական վերամշակման՝ բանաստեղծությունները ժամանակի պոետական նորմերին համապատասխանեցնելու նպատակով։ Դիքինսոնի բանաստեղծությունները չունեն անալոգներ իր ժամանակի պոեզիայում։ Տողերը կարճ են, վերնագրեր, որպես կանոն, չկան, հաճախ են հանդիպում ոչ սովորական կետադրությունն ու գլխատառերը։ Նրա շատ բանաստեղծություններում իշխում են մահվան և անմահության մոտիվները, դրանցով են ներթափանվված նաև ընկերներին նրա գրած նամակներից շատերը։

Թեև ծանոթների մեծ մասը գիտեին, որ Դիքինսոնը բանաստեղծություններ է գրում, նրա ստեղծագործական ժառանգությունն ամբողջ ծավալով ի հայտ եկավ միայն նրա մահից հետո՝ 1886 թ., երբ բանաստեղծուհու կրտսեր քույրը՝ Լավինյան հայտնաբերեց բոլոր անտիպ ստեղծագործությունները։ Դիքինսոնի երկերի առաջին ժողովածուն լույս տեսավ 1890 թ.՝ արմատական խմբագրական վերամշակման ենթարկված վիճակում։ 1955 թ. Թոմաս Ջոնսոնի կողմից լույս ընծայվեց բանաստեղծությունների լիակատար և գրեթե չխմբագրված ժողովածուն։ Չնայած 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գրաքննադատության անբարեհաճ արձագանքներին, Էմիլի Դիքինսոնը ներկայումս համարվում է ամերիկյան մեծագույն բանաստեղծներից մեկը։ 1985 թվականին նրա պատվին է անվանակոչվել Վեներա մոլորակի խառնարաններից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Դիքինսոն» հոդվածին։