Վիլյամ Կառլոս Վիլյամս
Վիլյամ Կառլոս Վիլյամս (անգլ.՝ William Carlos Williams, սեպտեմբերի 17, 1883[1][2][3][…], Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - մարտի 4, 1963[1][2][3][…], Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի խոշորագույն բանաստեղծներից մեկը, բժիշկ-մանկաբույժ։ 1924 թվականից մինչև իր մահը զբաղեցրել է Passaic General Hospital-ի մանկաբուժության բաժնի տնօրենի պաշտոնը։ Հիվանդանոցը, որն այժմ հայտնի է՝ որպես Սուրբ Մարիամի հիվանդանոց, Վիլյամսի հիշատակը հարգել է հուշատախտակով, որի վրա գրված է. «մենք քայլում ենք այն հիվանդասենյակներով, որոնցով քայլել է Վիլյամսը»[12]։
Վիլյամ Կառլոս Վիլյամս անգլ.՝ William Carlos Williams | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 4, 1963[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Cemetery[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ, ինքնակենսագիր, բժիշկ-գրող, գրական քննադատ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ, Հորաս Մաննի դպրոց և Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց[6][7] |
Գրական ուղղություններ | modernist poetry?, Իմաժիզմ, Բիթ սերունդ և objectivist poets? |
Ուշագրավ աշխատանքներ | Paterson? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎիլյամսը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Ջերսի նահանգի Ռեզերֆորդ քաղաքում։ Նրա հայրը ներգաղթյալ էր Անգլիայից, իսկ մայրը Պուերտո Ռիկոյի բնիկ[13]։ Նրա աշխատանքները մեծ նմանություն ունեն գեղանկարչության հետ, ինչով նա հետաքրքրվել է ամբողջ կյանքի ընթացքում։
Վիլյամսը նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Ռեզերֆորդում մինչև 1897 թվականը, երբ նրան երկու տարով ուղարկել են Փարիզի Կոնդորսի վարժարանում սովորելու։ Նյու Յորք վերադառնալուց հետո նա սովորել է Հորացիա Մաննի դպրոցում, և հատուկ քննություն հանձնելով, 1902 թվականին ընդունվել Է Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1906 թվականին[14][15]։ Համալսարանն ավարտելուց հետո Վիլյամսը վերապատրաստվել է Նյու Յորքի ֆրանսիական և մանկական հիվանդանոցներում, այնուհետև մեկնել Լայպցիգ՝ մանկաբուժության խորը ուսումնասիրության համար[14]։ 1909 թվականին հրատարակել է իր առաջին «Բանաստեղծություններ» գիրքը[16]։
1912 թվականին, երբ Վիլյամսը վերադարձել է Գերմանիայից, ամուսնացել է Ֆլորենս Հերմանի հետ (1891-1976)[14]։ Նրանք տեղափոխվել են Ռեզերֆորդի (Նյու Ջերսի նահանգ) տուն, որը տարիներ շարունակ իրենց է եղել։ Դրանից կարճ ժամանակ անց լոնդոնյան մամուլը, իր ընկեր Էզրա Փաունդի օգնությամբ, որի հետ նա ծանոթացել էր Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ժամանակ, հրապարակել է իր «Բնավորություններ» բանաստեղծությունների երկրորդ գիրքը։ 1914 թվականին ծնվել է Վիլյամսի և նրա կնոջ առաջին որդին՝ Վիլյամ Վիլյամսը, որը հետևել է հոր օրինակին և դարձել բժիշկ[17], իսկ 1917 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Փոլ Վիլյամսը[18]։
Վիլյամսը ներառվել է իմաժիստների խմբակում, մտերիմ է եղել Նյու Յորքի գրական և գեղարվեստական խմբակների առաջավոր անդամների հետ (Մարսել Դյուշան, Ֆրանսիս Պիկաբիա, Ուոլես Սթիվենս, Մարիաննա մուր, Մինա Լոյ և այլն)[19]։ 1924 թվականին Եվրոպա կատարած այցի ժամանակ ծանոթացել է Ջոյսի հետ։ 1929 թվականին թարգմանել է Փիլիպ Սուպոյին։ Մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երիտասարդ բանաստեղծների վրա՝ բիթնիկների սերնդի, Սև լեռան դպրոցի, Նյու Յորքի դպրոցի սաների վրա, նրանցից շատերին անձամբ է օգնել։
Վիլյամսը մի քանի պիեսների, երեք վեպերի, գրական-քննադատական էսեիստիկայի երկու հատորների հեղինակ է։
1948 թվականին ինֆարկտ է ստացել, իսկ 1949 թվականից հետո մի քանի անգամ՝ սրտի կաթված։ Հոգեբուժարանում բուժվել է դեպրեսիայից։
Գրական գործունեություն
խմբագրելՊոեզիայում նա հեռացել է Պաունդի և Էլիոտի գրականությունից։ Շարժվելով ավանգարդի հունով՝ նա դիմել է իր ժամանակակիցների զուտ տեղական թեմաներին և անձնական առօրյային (Վիլյամսի էպիկական պոեմը դարձել է ամերիկացի շարքային քաղաքի՝ Պատերսոնի մասին, 1946-1958)։
Ստեղծագործություններ
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- Poems (1909)
- The Tempers (1913)
- Al Que Quiere (1917)
- Kora in Hell: Improvisations (1920)
- Sour Grapes (1921)
- Spring and All (1923)
- Go Go (1923)
- The Cod Head (1932)
- Collected Poems, 1921—1931 (1934)
- An Early Martyr and Other Poems (1935)
- Adam & Eve & The City (1936)
- The Complete Collected Poems, 1906—1938 (1938)
- The Broken Span (1941)
- The Wedge (1944)
- Paterson, book I—V (1946—1958, ամբողջական հրատարակություն մեկ հատորում 1963)
- Clouds, Aigeltinger, Russia (1948)
- The Collected Later Poems (1950)
- Collected Earlier Poems (1951)
- The Desert Music and Other Poems (1954)
- Journey to Love (1955)
- Pictures from Brueghel and Other Poems (1962, Պուլիցերյան մրցանակ)
- Imaginations (1970)
- Collected Poems: Volume 1, 1909—1939 (1988)
- Collected Poems: Volume 2, 1939—1962 (1989)
- Early Poems (1997)
Արձակ
խմբագրել- The Great American Novel (1923, վեպ)
- In the American Grain (1925)
- A Voyage to Pagany (1928, ճանապարհորդական գրառումներ)
- Novelette and Other Prose (1932)
- The Knife of the Times, and Other Stories (1932)
- White Mule (1937, վեպ)
- Life along the Passaic River (1938, նովել)
- In the Money (1940, վեպ, «Սպիտակ ջորու» շարունակությունը)
- Make Light of It: Collected Stories (1950)
- Autobiography (1951)
- The Build-Up (1952, վեպ, եռերգության եզրափակումը)
- Selected Essays (1954)
- I Wanted to Write a Poem: The Autobiography of the Works of a Poet (1958)
- Yes, Mrs. Williams: A Personal Record of My Mother (1959)
- The Farmers' Daughters: Collected Stories (1961)
- The Embodiment of Knowledge (1974, նշումներ և շարադրություն)
- A Recognizable Image: William Carlos Williams on Art and Artists (1978)
- The Collected Stories of William Carlos Williams (1996)
Հարցազրույց
խմբագրել- Speaking Straight Ahead (1976)
Նամակագրություն
խմբագրելՃանաչում
խմբագրելԲոլլինգենի մրցանակ (1953) և այլ մրցանակներ։ Վիլյամսի մահից հետո ամերիկյան բանաստեղծական ընկերությունը հիմնադրել է նրա անվան ամենամյա մրցանակը։ Ռեզերֆորդում ստեղծվել է Վիլյամսի կենտրոնը[20], հրատարակվում է նրան նվիրված հանդեսը[21]։
2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշը նկարահանել է Փաթերսոն ֆիլմը, դրա ոգեշնչման աղբյուրներից մեկը Վիլյամ Կառլոս Վիլյամսի ստեղծագործությունն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.pennmedicine.org/news/publications-and-special-projects/penn-medicine-magazine/archived-issues/2015/fall-2015/poet
- ↑ https://penntoday.upenn.edu/node/149963
- ↑ https://www.pulitzer.org/winners/william-carlos-williams
- ↑ https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1950/?cat=poetry
- ↑ https://njhalloffame.org/hall-of-famers/2009-inductees/william-carlos-williams/
- ↑ https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
- ↑ «William Carlos Williams Fund For Maternal-Child Health Established At St. Mary's Hospital, Passaic». Rutherfordlibrary.typepad.com.
- ↑ Colón, David (Spring 2015), «Here's to You, Meestair Robangson: The Inter-American William Carlos Williams» (PDF), Label Me Latina/o (English), 5: 9
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 14,0 14,1 14,2 Wagner-Martin, Linda. «Williams' Life and Career». Modern American Poetry. University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Davis, Heather. «William Carlos Williams». Penn Current. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Burt, Stephen. «Poetry Foundation bio on Williams». Poetryfoundation.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Mrs. William Carlos Williams» (PDF). New York Times. 1976 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «William C. Williams». U.S. Census 1920. U.S. Census Bureau. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Gammel, Irene Baroness Elsa: Gender, Dada, and Everyday Modernity. Cambridge, MA: MIT Press, 2002, 272.
- ↑ «HOME». williamscenter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «WCW Review». web.archive.org. 2009 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
Գրականություն
խմբագրել- William Carlos Williams; a collection of critical essays/ J.Hillis Miller, ed. Englewood Cliffs: Prentice-Hall, 1966
- Whittemore R. William Carlos Williams, poet from Jersey. Boston: Houghton-Mifflin, 1975
- Bloom H. William Carlos Williams. New York: Chelsea House Publishers, 1986
- Hatlen B., Tryphonopoulos D.P. William Carlos Williams and the language of poetry. Orono: National Poetry Foundation, 2002
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Կառլոս Վիլյամս» հոդվածին։ |