Լորենց Առուշանյան

հայ դերասան

Լորենց Սուլեյմանի Առուշանյան (հուլիսի 6, 1935(1935-07-06), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2017(2017-03-26)[1], Երևան, Հայաստան[2]), հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ (2003), Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1957)։

Լորենց Առուշանյան
Ծնվել էհուլիսի 6, 1935(1935-07-06)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 26, 2017(2017-03-26)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ալվարդ Պետրոսյան
Երեխա(ներ)Զարինե Առուշանյան,Նարեկ Առուշանյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոց)։ 1957-1962 թվականներին՝ Լենինականի դրամատիկական, 1962-1964 թվականներին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964-2017 թվականին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնի դերասան։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

Հայ յեղափոխական դաշնակցության անդամ 1977 թ.:

Հասարակական գործունեությունը խմբագրել

1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը Հայաստանում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։

Ներկայացումներ խմբագրել

Դեր Ներկայացում Հեղինակ
Իշխան Միշկին «Ապուշը» Ֆյոդոր Դոստոևսկի
Վանահայր «Հին աստվածներ» Լևոն Շանթ
Կասիո «Օթելլո» Ուիլյամ Շեքսպիր
Ադամյան «Խաչմերուկ» Ժորա Հարությունյան
Վասիլ «Ղազարը գնում է պատերազմ» Ժորա Հարությունյան
Գաև «Բալի այգի» Անտոն Չեխով
Ոստիկան «Ախացել» Ա. Վարդանյան
Կարլ Մոոր «Ավազակներ» Ֆրիդրիխ Շիլլեր
Եզոպոս «Եզոպոս (Աղվեսն ու խաղողը)» Գիլհերմե Ֆիգեյրեդո
Մորգենթաու «Ոտքի, դատարանն է գալիս» Պերճ Զեյթունցյան
Տեր Հայկազուն «Մուսա լեռան 40 օրը» Ֆրանց Վերֆել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1960 Նվագախմբի տղաները երաժիշտ
1963 Խաչատուր Աբովյան Խաչատուր Աբովյան
1965 Բաքվի 26 կոմիսարները Սուրեն Օսեպյան
1970 Ջրհորի մոտ Կուրտ
1972 Այդ քաղցր բառը՝ ազատություն Վալտեր Կոնդե
1974 Կարծր ապար Խաչատուր
1974 Քսենյա՝ Ֆեոդորի սիրելի կինը թղթակից
1978 Գաղտնի ծառայության գործակալ մայոր Դոլգան
1981 Ձնծաղիկներ և էդելվեյսներ Վազգեն
1984 Արքա Ջոն Անժերի քաղաքացի
1988 Համբարձում Վազգեն
1989 Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ դրվագ
2000 Կանգնե՛ք, դատարանն է գալիս Մորգենթաու

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Հայաստանի ժողովրդական արտիստ, 2003
  • «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակ, 2006[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1005
  2. 2,0 2,1 «Լորենց Առուշանյանի կենսագրականը AV Production». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։