Այդ քաղցր բառը՝ ազատություն

«Այս քաղցր բառը՝ ազատություն» (ռուս.՝ «Это сладкое слово — свобода!»), ռեժիսոր Վիտաուտաս Ժալակյավիչյուսի քաղաքական դետեկտիվը։ Նկարահանվել է Վալենտինա Եժովի և Վիտաուտաս Ժալակյավիչյուսի սցենարով «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ լիտվական կինոստուդիայի մասնակցությամբ։ Նատուրալ նկարահանումներն անցկացվել են Չիլիում՝ ռազմական հեղաշրջումից քիչ առաջ։ Սյուժեի հիմքում ընկած են իրական իրադարձություններ՝ 1967 թվականին երեք քաղբանտարկյալների՝ կոմունիստներ Գիլյերմո Պոնսեի, Պոմպեյո Մարկեսի և Թեոդորո Պետկովի փախուստը Վենեսուելայի Սան Կառլոս բանտից[2]։

Այդ քաղցր բառը՝ ազատություն
ռուս.՝ Это сладкое слово — свобода!
Երկիր ԽՍՀՄ
 Լիտվա
Ժանրդրամա
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտաուտաս Ժալակյավիչյուս
Սցենարի հեղինակՎալենտին Եժով և Վիտաուտաս Ժալակյավիչյուս[1]
ԴերակատարներՌեգիմանտաս Ադոմայտիս, Յուոզաս Բուդրայտիս[1], Ռոդիոն Նահապետով[1] և Իրինա Պետրովնա
ՕպերատորՎլադիմիր Նախաբցև
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Լիտվայի կինոստուդիա
Տևողություն163 րոպե

Սյուժե խմբագրել

Լատինաամերիկյան երկրում հեղաշրջումից հետո իշխանության են գալիս զինվորականները։ Փողոց է դուրս բերվել ռազմական տեխնիկան, խաղաղ բնակչությունը ենթարկվում է դաժան տեռորի։ Ձերբակալությունների ալիք է բարձրանում, բանտարկվում են նախկին լիբերալներն ու կոմունիստները։

Ընդհատակում գտնվող հայրենասերները մշակում են նրանց ազատելու ծրագիր։ Ֆրանսիսկո և Մարիա Վարդեսների անունով բանտի դիմաց մի փոքր խանութ է գնվում։ Նրա նկուղից որոշվել է գաղտնի 90 մետրանոց թունել փորել դեպի բանտի տարածք։

Ռազմական ռեժիմի դեմ եռամյա պայքարը, մահերն ու նյարդային պոռթկումներն անհետևանք չեն անցնում։ Բանտարկյալները փախչում են, բայց արդեն ազատության մեջ չի դիմանում նրանցից ավագի՝ սենատոր Միգել Կարերայի սիրտը։ Նա մահանում է կոնսպիրատիվ բնակարաններից մեկում լրագրողների հետ հանդիպման նախօրեին։

Դերերում խմբագրել

  • Ռեգիմանտաս ԱդոմայտիսՖրանսիսկո «Պանչո» Վարդես
  • Իրինա ՄիրոշնիչենկոՄարիա
  • Իոն Ունգուրյանու – Ալբերտո Ռամիրես, կոմունիստ սենատոր
  • Բրոնուս Բաբկաուսկաս – Միգել Կարերա, սենատոր (հնչյունավորել է Վալենտին Գաֆտը)
  • Յուոզաս Բուդրայտիս – Ֆելիսիո, շանտաժիստ (հնչյունավորել է Վալենտին Նիկուլինը)
  • Լորենց ԱռուշանյանՎալտեր Կոնդե, սենատոր
  • Միխայ Վոլոնտիր – Կարլոս Կարո
  • Ռոդիոն ՆահապետովԲենեդիկտո
  • Սայաթ Ալիեևա – Նատաչա, Մարիայի դուստրը
  • Մ. Մորան Սուարես – Մանուել (հնչյունավորել է Կոնստանտին Ռայկինը)
  • Լեոն Կուկուլյան – Լոպես
  • Բոբ Ցիմբա – կապիտան Ռադա
  • Կիմա Մամեդովա – սենյորա Ռադա
  • Էլդար Ալիև – լեյտենանտ Կուրիլյո
  • Ջեմմա Ֆիրսովա – Էլեն Կարերա
  • Ռավիլ Մելիկով – Նելսոն Այա
  • Ֆ. Իսաև – Ախիլես, խանութի աշխատակից Ֆրանսիսկո
  • Վիտաուտաս Պաուկշտե – բանտային բժիշկ
  • Է․ Վասկես – սերժանտ Արիեչի
  • Սեմյոն Սոկոլովսկի – Անտոնիո Մորրեա Բենիտես, գեներալ-նախարար
  • Ռասիմ Բալաևգնդակահարված հայրենասերից մեկն է
  • Ալգիմանտաս ՄասյուլիսՊերես, գողացված մեքենայի տերը
  • Ելենա Խանգա – էպիզոդ
  • Գեորգի Չեփչյանէպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստներ՝ Վալենտին Եժով, Վիտաուտաս Ժալակյավիչյուս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիտաուտաս Ժալակյավիչյուս
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Նախաբցև
  • Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Վյաչեսլավ Օվչիննիկով
  • Բեմադրող նկարիչ՝ Լևին Շենգելիա
  • Դեկորացիաներ՝ Լևան Շենգելիա
  • Նկարիչներ՝ Վ. Կալինաուսկաս, Ք. Կոշելև, Մ. Շենգելիա, Ս. Աղոյան
  • Կոստյումների նկարիչ՝ Տատյանա Վեդեցկայա
  • Հնչյունային օպերատոր՝ Ի. Մայորով
  • Ռեժիսոր՝ Ա. Շիր-Ախմեդովա
  • Օպերատորներ՝ Բ. Կոչերով, Բ. Ալիսով
  • Գրիմարարներ՝ Լ. Սավինկովա, Կ. Գամել
  • Մոնտաժող՝ Զ. Վերյովկինա
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատոր՝ Գ. Զայցև
    • Նկարիչ՝ Ս. Մուխին
  • Ռեժիսորի օգնականներ՝ Վ. Յակունաս, Տ․ Ժիդկովա
  • Լույսի վարպետ՝ Մ. Վայսման
  • Հնչյունային օպերատորի օգնական՝ Ա. Պողոսյան
  • Խորհրդատու՝ Ի. Երշով
  • Խմբագիր՝ Լ. Շմուգլյակովա
  • Ֆիլմի տնօրեններ՝ Վ. Մասլով, Կ. Ստենկին

Մրցանակներ խմբագրել

  • 1973  Մոսկվայի VIII կինոփառատոնի ոսկե մրցանակ
  • 1974 - Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակ
  • 1974 - Անտվերպենի միջազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակ

Փաստեր խմբագրել

  • Նկարահանումներն անցկացվել են Բաքվում, Յալթայում[3][4], Չիլիում, «Մոսֆիլմում»[5]։
  • Գլխավոր դերը կատարած Իրինա Միրոշնիչենկոն ֆիլմի նկարահանումներից հետո բաժանվել է ամուսնուց՝ դրամատուրգ Միխայիլ Շատրովից և ամուսնացել ֆիլմի ռեժիսոր Վիտաուտաս Ժալակյավիչյուսի հետ։ Մի քանի ամիս անց նրանք բաժանվել են[6]։
  • Միրոշնիչենկոն հատուկ այդ դերի համար մազերը ներկել է սև, իսկ իր մյուս դերերում նա շիկահեր է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Гарсиа Понсе, Гильермо. Туннель Сан-Карлоса Արխիվացված 2014-01-07 Wayback Machine. — М. : Прогресс, 1970.
  3. Улица Коммунальная во время съемок к/ф «Это сладкое слово свобода». 1970—1971
  4. «Репетиция эпизода фильма «Это сладкое слово — свобода!»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  5. Юозас Будрайтис: «В Чили был полный хаос, когда мы с Ириной Мирошниченко приехали на съемки»
  6. 6,0 6,1 Алевтина Летописцева. Мобильная блондинка // Атмосфера. — 2012. — Մարտ. — С. 72—79.