Ալվարդ Պետրոսյան

հայ հրապարակախոս, քաղաքական գործիչ, գրող

Ալվարդ Բարդուղի Պետրոսյան (հոկտեմբերի 4, 1946(1946-10-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2022(2022-03-10)[1], Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։ Հասարակական-քաղաքական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։

Ալվարդ Պետրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1946(1946-10-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 10, 2022(2022-03-10)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս, խմբագիր, բանասեր և գլխավոր խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
ԱշխատավայրՍփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, Խորհրդային գրականություն, Հայ օգնության միություն, Հայաստանի աշխատավորուհի և Նորք
Պարգևներ
ԱմուսինԼորենց Առուշանյան
Ալվարդ Պետրոսյան Վիքիքաղվածքում
Ալվարդ Պետրոսյան Վիքիդարանում
 Alvard Petrosyan Վիքիպահեստում

Կրթություն Խմբագրել

Աշխատանքային գործունեությունը Խմբագրել

Հասարակական գործունեությունը Խմբագրել

  • 1994-1998 թթ.՝ Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ։
  • 1998 թվականից ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ։

Քաղաքական գործունեությունը Խմբագրել

  • Հայ յեղափոխական դաշնակցության անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։

Պարգևներ և կոչումներ Խմբագրել

Ընտանիք Խմբագրել

Դիմադրության շարժման գործիչ Բարթուղ Պետրոսյանի դուստրն է, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինն է, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը։

Երկեր Խմբագրել

  • Երկրի պապերը (պատմվածքներ), Երևան, 1977, 101 էջ։
  • Թռչնականչ, Երևան, 1981, 128 էջ։
  • Ես մի ծառ եմ ծիրանի, Երևան, 1984, 220 էջ։
  • Ապրելու օրենքը (վիպակներ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, 1989, 384 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2003, 120 էջ։
  • Խմբերգերի ժամանակը (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2008, 356 էջ։
  • Ապրելու զրո ժամ (վիպակներ, պատմվածքներ), Երևան, 2012, 400 էջ։
  • Հիշիր = Remember… (բանաստեղծություններ, էսսե), Երևան, 2016, 192 էջ։

Գրականություն Խմբագրել

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 450։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 321։

Ծանոթագրություններ Խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են