Մեսրոպ Աշճյան
Մեսրոպ Աշճյան (ավազանի անունը՝ Հրայր, հունվարի 3, 1941[1], Բեյրութ, Լիբանան[1] - դեկտեմբերի 2, 2003[1], Նյու Յորք, ԱՄՆ[1]), եկեղեցահասարակական գործիչ, արքեպիսկոպոս։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2001 թ.)։
Մեսրոպ Աշճյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1941[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 2, 2003[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Գերեզման | Անթիլիաս[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Կրթություն | Armenian theological seminary of Antelias?[1] և Princeton Theological Seminary?[1] |
Մասնագիտություն | քահանա և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Armenian theological seminary of Antelias?[1] |
Կենսագրություն խմբագրել
Մեսրոպ Աշճյանը ծնվել է Բեյրութում։ Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը (1961 թ., Անթիլիաս)։ 1962 թվականին ուսանել է Շվեյցարիայում, 1970 թվականին՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Բրինսթոնի աստվածաբանական համալսարանում։ 1963 թվականին ձեռնադրվել է վարդապետ, 1977 թվականին՝ եպիսկոպոս։ 1964-1970 թվականներին դասավանդել է Անթիլիասում ու Հալեպում, եղել Դպրեվանքի տեսուչ և Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրեն, 1977 թվականին՝ Կիլիկիոյ կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա), 1978-1998 թվականներին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմերի առաջնորդ, 1978 թվականից լույս է ընծայել «Աութրիչ» (անգլերեն) ամսաթերթը։ 1993 թվականին Աշճյանի ջանքերով ստեղծվել է առաջնորդարանի հիմնադրամը։ 1992 թվականից՝ «Մեծն Ներսես» բարեգործական և «Արամ Մանուկյան» մշակութային ու հասարակական կազմակերպությունների նախագահ։ 1990 թվականին Լորենց Առուշանյանի հետ ստեղծել է «Վարարակն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, նյութական և դրամական օգնություն ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ 1996-2000 թվականներին Սուրբ Էջմիածնում վարել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի տնօրենի պաշտոնը։ 2001 թվականից՝ «Մուղնի» հրատարակչության հիմնադիր-տնօրեն։ 1984 թվականին ստացել է Կարինթիայի ասպետական ընկերության հոգևոր խորհրդատուի Գևուզի մեծ շղթան[2]։
Երկեր խմբագրել
Մեսրոպ Աշճյանը հեղինակ է հայերեն և անգլերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, բարոյագիտական գրական և հրապարակախոսական ուսումնասիրությունների։
- Կեանքի եւ հաւատքի էջեր, Նիւ Եորք, 1993 թ.
- Հանդիպումներ, Նիւ Եորք, 1993 թ.
- Էջեր հայ եկեղեցւոյ պատմութենէն, 2 հրտ., Ե., 1994 թ.
- Լուսաւորչի լոյս նշխարները, Էջմիածին, 2000 թ.
- Պահն ու յաւերժութիւնը, Երեւան, 2002 թ.
- Արագահաս Սուրբ Սարգիս, Երեւան, 2002 թ.
- Armenian Church Patristic and other Essays, N. Y., 1994 թ.
- The Catholicoi of Etchmiadzin, N. Y., 1995 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |