Լոկոմոտիվ (ընտրություններ)

ընտրական տեխնոլոգիա


Լոկոմոտիվային տեխնոլոգիա կամ քարշակ, համամասնական ընտրակարգով ընտրություններում կիրառվող քաղաքական տեխնոլոգիա, որի նպատակն է մեծացնել թեկնածուների ցուցակին տված ձայներ ստանալու հավանականությունը՝ ներգրավելով բարձր քաղաքական վարկանիշ ունեցող կողմնակի թեկնածուին։ Այդպիսի թեկնածուն, հաղթող հռչակվելուց հետո, անմիջապես հրաժարվում է իր տեղից, որի համար ձայներ էր ստացել, իսկ «Լոկոմոտիվի» մանդատը անցնում է իր կուսակիցին, ով, որպես կանոն, քիչ է հայտնի ընտրողներին։ Այս տեխնոլոգիան Ռուսաստանում լայնորեն կիրառվում է տարբեր մակարդակների ընտրություններում։

Նկարագրություն խմբագրել

Լոկոմոտիվային տեխնոլոգիայի էությունն այն է, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների ցանկացած ընտրական ցուցակ գլխավորում է քաղաքական «ծանր քաշային»՝ «լոկոմոտիվ», այսինքն հայտնի, հեղինակավոր և հարգված անձնավորություն՝ մարզիկ, դերասան, երաժիշտ, գիտնական, բժիշկ և այլն։ Նաև ավելի բարձր կոչում ունեցող քաղաքական գործիչը կարող է հանդես գալ որպես «լոկոմոտիվ»։ Այսպիսով, մունիցիպալ կամ տարածքային ընտրություններում կամ դաշնային ընտրությունների տարածաշրջանային ցուցակում ցուցակը կարող է գլխավորել կուսակցության ղեկավարը, դաշնային նախարարը և այլն[1]։

Իր անձնական վարկանիշի շնորհիվ նման թեկնածուն ավելացնում է ցուցակի օգտին տրված ձայների թիվը։ Ընտրվելուց հետո նման թեկնածուն, որպես կանոն, հրաժարվում է իր մանդատից, որը բաժին է ընկնում քիչ հայտնի և ոչ հանրաճանաչ թեկնածուներին, որոնց համար այլ պայմաններում ընտրվելու շանսերը շատ ավելի քիչ էին[2]։

Ռուսական օրենսդրության հետ կապված, այս տեխնոլոգիան հնարավոր է այն պատճառով, որ մանդատի փոխանցման կարգը չափազանց պարզեցված է։ Թեկնածուն պետք է միայն համապատասխան դիմում ներկայացնի լիազորված ընտրական հանձնաժողով։ Բացի այդ, թեկնածուների ցուցակի (կուսակցության) անվան տակ քվեաթերթիկում նշվում են ցուցակից միայն առաջին երեք թեկնածուների անունները։ Մնացած թեկնածուների անունները կարող են հայտնի չլինել շարքային ընտրողին։

Արձագանքներ խմբագրել

2006 թվականին Ռուսաստանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Վեշնյակովն առաջարկեց, որ «քաղաքական լոկոմոտիվների» տեխնոլոգիայի կիրառման հնարավորություն ընձեռող օրենքի դրույթները կարող են Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել որպես սահմանադրությանը հակասող[3]։

  Ռուսաստանում ընտրություններում կիրառվում է փակ ցուցակի տեխնոլոգիա, ինչը նշանակում է, որ ընտրություններում կուսակցությունների արդյունքները կախված են ցուցակի համադաշնային մասը կազմող թեկնածուների հանրաճանաչությունից (զուր չէ, որ ընտրական տեխնոլոգիաներում դրանք կոչվում են «լոկոմոտիվ», «քարշակ»), ընդ որում, ընտրողները չեն ճանաչում մնացած կուսակցության անդամներին։ Բայց հենց տարածքային խմբերի թեկնածուներն են ընտրողների ներկայացուցիչները[4]։
- Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանում Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ Մ. Վ. Կրոտովի 2008 թվականի հունվարի 31-ի ելույթից
 

:

Կոստրոմայի մարզային դումայի համամասնական ընտրակարգով պատգամավորական ընտրություններին ընդառաջ Կոստրոմայի շրջանային դումայի օրենսդրության և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս.Պ. Շակելինան առաջարկել է լոկոմոտիվային տեխնոլոգիայի դեմ պայքարել կուսակցությանը մանդատից զրկելով։

  Մենք նոր կանոններ ենք մտցրել, որոնք խոչընդոտում են լոկոմոտիվի տեխնոլոգիայի կիրառմանը։ Եթե, առանց հարկադիր հանգամանքների, ցուցակի ընդհանուր տարածքային մասում ընդգրկված կամ տարածքային խմբում առաջին տեղում գտնվող թեկնածուն հրաժարվում է պատգամավորական մանդատ ստանալ, կուսակցությունը զրկվում է մանդատից, այն փոխանցվում է մյուս քաղաքական կուսակցությանը[5]։
- Կոստրոմայի շրջանային դումայի օրենսդրության և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս.Պ. Շակելինա
 

:

Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանում «շոգեքարշի» տեխնոլոգիան բազմիցս օգտագործվել է տարբեր մակարդակների ընտրություններում։ Օրինակ՝ 2005 թվականին Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների ընտրություններում «Եդինայա Ռոսիա» ցուցակը գլխավորում էր Յուրի Լուժկովը[6]։ Տարածքային ընտրություններում «շոգեքարշի» լայն կիրառումը ցույց է տալիս հետևյալ դեպքը. 2016 թվականին Սվերդլովսկի մարզի Օրենսդիր ժողովի ընտրություններից հետո կուսակցական ցուցակներով ընտրված 25 թեկնածուներից 13-ը հրաժարվել են պատգամավորական մանդատներից[7]։

2000-2010-ական թվականներին Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում «շոգեքարշների» օգտագործման վիճակագրությունը հետևյալն է (նշված է պատգամավորների ընտրված թեկնածուների թիվը, ովքեր հրաժարվել են իրենց մանդատից ընտրություններից անմիջապես հետո)[8].

2021 թվականի սեպտեմբերին VIII գումարման Պետդումայի ընտրություններում ձևավորվեց «Եդինայա Ռոսիա» լոկոմոտիվը, որը բաղկացած էր՝ Ս. Շոյգու (Պաշտպանության նախարար), Ս. Լավրով (ԱԳՆ պետ), Ե. Շմելևա, Դ. Պրոցենկոն և Ա. Կուզնեցովա։ Ի տարբերություն «Եդինայա Ռոսիայի» շատ հայտնի անդամների, որոնց գործունեությունը դժգոհություն է առաջացրել, այդ անձինք, ըստ իրենց առաջարկած Վլադիմիր Պուտինի, վայելում են անվերապահ հասարակական հարգանք, հայտնի են երկրի բոլոր քաղաքացիներին, և նրանց արդյունավետությունը կասկածից վեր է մեծամասնության շրջանում[9]։ Սակայն ընտրություններից անմիջապես հետո պարզ դարձավ, որ նրանք (բացի Կուզնեցովայից) մտադրություն չունեն տեղափոխվել խորհրդարանում աշխատանքի[10]։

Հայաստանում խմբագրել

Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններում, որոնք կայացան 2021թվականի հունիսի 20-ին, խորհրդարան անցած երկրորդ ուժը` «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից[11]։ Պարզաբանելով, որ օրենսդիր իշխանությունում աշխատանքը իր «բնավորության կերտվածքին» չի համապատասխանում. «միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Андрей Полунин. (2011 թ․ հուլիսի 18). «Выборы-2011: Путин заменяет губернаторов «аллергенов» на чиновников «паровозов»». Политика. Свободная Пресса. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Грызлов раскритиковал оппозиционных «паровозов»». Новости (ռուսերեն). Росбалт. 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  3. Наталья Костенко. (2006 թ․ նոյեմբերի 30). «Вешняков опасается организованной дискредитации выборов». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  4. Кротов, Михаил Валентинович 31 января 2008 года // Выступления полномочного представителя Президента Российской Федерации в Конституционном Суде Российской Федерации. — М.: Проспект, 2009. — С. 556. — 636 с.
  5. Шакелина С. П. Региональное избирательное законодательство и его роль в сохранении демократического характера выборов // Российские выборы в контексте международных избирательных стандартов : Материалы международной конференции.
  6. Богдан Степовой (2005 թ․ սեպտեմբերի 6). «В бой идут «паровозы»». Известия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  7. «От мест в свердловском ЗакСо отказались 13 человек». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Заявление о практике включения в партийные списки кандидатов лиц, не собирающихся становиться депутатами». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Путин заявил, что в пятерку ЕР вошли те, в ком не сомневается большинство граждан». ТАСС. 2021 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Шойгу, Лавров, Шмелева и Проценко не перейдут в Госдуму». РБК. 2021 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. 11,0 11,1 «Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից». Ազատություն. 2021 թ․ հուլիսի 19.