Բացել գլխավոր ցանկը

«Արդար Ռուսաստան» (ռուս.՝ Справедливая Россия), ձախ ցենտրիստական քաղաքական կուսակցություն Ռուսաստանի Դաշնությունում, որը հետևում է սոցիալ-դեմոկրատական և մոդեռնիզացված սոցիալիզմի գաղափարախոսությանը։

Արդար Ռուսաստան
Справедливая Россия.png
ՏեսակՌուսաստանի կուսակցություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԱռաջնորդՆիկոլայ Լևիչև և Սերգեյ Միրոնով
Հիմնադրվածհոկտեմբերի 28, 2006
Գաղափարախոսությունսոցիալ դեմոկրատիա և liberal socialism?
Քաղաքական հայացքձախակենտրոն
Պաշտոնական գույն(եր)կարմիր և նարնջագույն
ՇտաբՄոսկվա, Ռուսաստան
Միջազգային պատկանելությունՍոցիալիստական ինտերնացիոնալ
Կայքspravedlivo.ru
A Just Russia Վիքիպահեստում

Ստեղծված է եղել 2006 թ. հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» (ռուս.՝ «Родина»), Ռուսաստանի Կյանքի կուսակցության և Թոշակառուների ռուսաստանյան կուսակցության միավորման արդյունքում։ Նոր կուսակցության հիմնական բազան է դարձել նախկին Ռուսաստանյան Կյանքի կուսակցության կառուցվածքը։

2007 թվականից «Արդար Ռուսաստան» կուսակցությունը Սոցինտերն միջազգային կազմակերպության դիտաժողովի անդամ է։

2008 թ. «Կանաչներ» ռուսաստանյան էկոլոգիական կուսակցությունը իր 15-րդ համագումարում, որը նախկինում եղել է «Ռուսաստանյան Կյանքի կուսակցության» դաշնակիցը, նույնպես մտել է «Արդար Ռուսաստան» կազմը, իսկ հետո կուսակցությանն է միացել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ռուսաստանի սոցիալիստական միավորված կուսակցությունը։

2011 թ-ից կուսակցության նախագահն է Նիկոլայ Լևիչյովը, Պետական Դումայում ֆրակցիայի ղեկավարը Սերգեյ Միրոնովը։

Արտաքին հղումներԽմբագրել