Մոսկվայի քաղաքային դումա

Մոսկվայի քաղաքային դումա (ռուս.՝ Московская городская дума), խորհրդակցական և օրենսդրական գործառույթներով տարածաշրջանային մարմին Ռուսաստանում, երկրի մայրաքաղաք Մոսկվայի միապալատ քաղաքային դուման (տեղական ինքնակառավարման խորհուրդ)։

Մոսկվայի քաղաքային դումա
ռուս.՝ Моско́вская городска́я Ду́ма
Տեսակ
Տեսակregional parliament of Russia?, City Duma? և միապալատ խորհրդարան
Պատմություն
Alexei Shaposhnikov?
Ղեկավարում
Սենատի խոսնակԱլեքսեյ Շապոշնիկով, «Միասնական Ռուսաստան»
Կազմը
Նստատեղեր45
Joint committees«Միասնական Ռուսաստան»` 28 մանդատ

Կոմունիստական կուսակցություն` 4 մանդատ

«Ռոդինա»` 1 մանդատ
Հանդիպումների վայր
Քաղաքային դումայի շենքը Մոսկվայում
duma.mos.ru և duma.mos.ru/en/(անգլ.)

Մոսկվան ՌԴ դաշնային նշանակության երեք սուբյեկտներից է (Ղրիմի մայրաքաղաք Սևաստոպոլի հաշվման պարագայում՝ չորս)։ Այս հանգամանքը որոշ ինքնավարություն է շնորհում տեղական ինքնակառավարման մարմիններին, թեպետ քաղաքային դումայի ընդունած որոշումը կարող է բեկանվել քաղաքապետի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։

Կառուցվածք

խմբագրել

Մոսկվայի քաղաքային դուման կազմված է 45 անդամներից, որոնք ընտրվում են միամանդատ ընտրատարածքում՝ հինգ տարի ժամանակահատվածով։

1993-2001 թվականների ընթացքում Մոսկվայի քաղաքային դումայի մանդատներ ստացել են բացառապես համամասնական ընտրակարգով։ 2005-2009 թվականին 20 պատգամավորներ ընտրվել են կուսակցական ցուցակներով, և 15-ը՝ ընտրատարածքներից։ 2009-2014 թվականների ընթացքում ընտրված 18 պատգամավորներից 18-ն ընտրվել են կուսակցական ցուցակներով, 17-ը՝ ընտրատարածքներից։

2014 թվականից ի վեր դումայի բոլոր պատգամավորներն ընտրվել են միանձնյա ընտրատարածքային քվեարկության արդյունքում։

Մոսկվայի քաղաքային դումայի գործող նախագահը իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Ալեքսեյ Շապոշնիկովն է։ Մոսկովյան օրենսդիրի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին[1]։

Կուսակցական ներկայացվածություն

խմբագրել
  • «Միասնական Ռուսաստան» կուսակցություն՝ 28 պատգամավորական մանդատ[1]
  • Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն՝ 4 պատգամավորական մանդատ[1]
  • «Ռոդինա» ազգայնական կուսակցություն՝ 1 պատգամավորական մանդատ[1]
  • «Իմ Մոսկվա» կուսակցությունների դաշինք՝ 10 պատգամավորական մանդատ[1]
  • Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն՝ 2 պատգամավորական մանդատ[1]

Պատմություն

խմբագրել

Մոսկվայի քաղաքային դուման հիմնադրվել է Խորհրդային Միության անկումից որոշ ժամանակ անց՝ 1993 թվականին։ Այն փոխարինել է Մոսսովետին (Մոսկվայի քաղաքային խորհրդին)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Մոսկվայի քաղաքային դումա». Moscow City Duma (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի քաղաքային դումա» հոդվածին։