Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգու[5] (տուվ. Сергей Күжүгет оглу Шойгу, մայիսի 21, 1955(1955-05-21)[2], Չադան, Տուվայի ինքնավար մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ռազմական ու պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար 2012 թվականի նոյեմբերի 6-ից։ Բանակի գեներալ (2003)։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1999)։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր փրկարար (2000)։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ։

Սերգեյ Շոյգու
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան[1], ԽՄԿԿ և Unity?
Կրթություն՝ Կրասնոյարսկի պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, տնտեսագետ և քաղինժեներ
Ազգություն Տուվացիներ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 21, 1955(1955-05-21)[2] (69 տարեկան)
Ծննդավայր Չադան, Տուվայի ինքնավար մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Kuzhuget Shoigu?
Մայր Alexandra Shoigu?
Ամուսին Irina Shoigu?
Զավակներ Յուլիա Շոյգու, Xenia Shoigu? և Danila Shebunov?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

ՌԽՖՍՀ և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով պետական կոմիտեի նախագահ (1991-1994), Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար (1994-2012), Մոսկվայի մարզի նահանգապետ (2012)[6][7]։

Միասնություն միջտարածաշրջանային շարժման ղեկավար (1999-2001), «Միասնական Ռուսաստան» կուսակցության համանախագահ (2001-2002, Յուրի Լուժկովի և Մինտիմեր Շայմիևի հետ), «Միասնական Ռուսաստան» կուսակցության հիմնադիր[8][9]։

Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ (2009 թվականից)։ Այս պահին միակ նախարարը, որը փոքր ընդմիջումով Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամ է 1990-ական թվականներից (ընդհանուր առմամբ՝ ավելի քան քառորդ դար)[10]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1955 թվականի մայիսի 21-ին Տուվայի ինքնավար մարզի Չադանե փոքրիկ քաղաքում՝ շրջանային թերթի խմբագիր Կուժուգետ Սերեևիչ Շոյգուի և զոոտեխնիկ Ալեքսանդրա Յակովլևնա Շոյգուի ընտանիքում[11]։ Մայրական կողմից նրա հարազատները ծնունդով Ուկրաինայից են։

1960 թվականին մկրտվել է Լուգանսկի մարզի Ստախանով քաղաքի տաճարներից մեկում[12]։

Ժամկետային ծառայությունը բանակում չի անցել[10]։

Կրթություն

խմբագրել

1962-ից 1972 թվականներին սովորել է տեղի դպրոցում, 1972 թվականից մինչև 1977 թվականը՝ Կրասնոյարսկի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է ինժեներ-շինարար մասնագիտությամբ[13]։

1996 թվականին պաշտպանել է «Պետական կառավարման կազմակերպում արտակարգ իրավիճակների կանխագուշակման ժամանակ՝ սոցիալ-տնտեսական վնասի նվազեցման նպատակով» ատենախոսությունը Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայում՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար[13][14]։

Կարիերա

խմբագրել

Շինարարություն

խմբագրել

1977-ից մինչև 1978 թվականը՝ «Պրոմխիմստրոյ» տրեստի վարպետ (Կրասնոյարսկ), 1978 թվականից մինչև 1979 թվականը՝ վարպետ, «Տուվինստրոյ» տրեստի տեղամասի պետ (Կիզիլ), 1979 թվականից մինչև 1984 թվականը՝ ավագ աշղեկ, գլխավոր ինժեներ, Սու-36 «Աչինսկալյումինստրոյ» շինարարական վարչության պետ, 1984 թվականից մինչև 1985 թվականը՝ «Սայանալյումինստրոյ» տրեստի կառավարչի տեղակալ (Սայանոգորսկ), 1985 թվականից մինչև 1986 թվականը՝ «Սայանտյաժստրոյ» (Աբական), 1986 թվականից մինչև 1988 թվականը՝ «Աբականվագոնստրոյ» տրեստի կառավարիչ։

1988 թվականից մինչև 1989 թվականը՝ ԽՄԿԿ Աբականի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, 1989 թվականից մինչև 1990 թվականը՝ ԽՄԿԿ Կրասնոյարսկի երկրամասի հրահանգիչ։

1990 թվականին տեղափոխվել է աշխատանքի նոր վայր՝ Մոսկվա։ 1990-1991 թվականներին եղել է ՌԽՖՍՀ Ճարտարապետության և շինարարության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pestisracok.hu/lavrov-es-sojgu-fogja-vezetni-az-egyseges-oroszorszag-jeloltlistajat-az-orosz-parlamenti-valasztason/
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://meduza.io/news/2023/06/08/soratniki-navalnogo-rasskazali-o-predpolagaemom-vnebrachnom-syne-shoygu-on-stroit-muzykalnuyu-karieru-i-sdaet-ofisy-v-tsentre-moskvy
  4. Указ Президента Российской Федерации от 21.05.2005 г. № 571kremlin.ru, 2005.
  5. «Кстати, в самой фамилии, кто не знает, ударение следует ставить на второй слог» — см. Шойгу разменял полтинник — Российская газета, 20.05.2005.
  6. «В.Путин подписал указ о составе нового правительства». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 11.05.2012 № 616 «О Шойгу С. К.»(չաշխատող հղում)
  8. «Слоган и дело». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. «Представители номенклатуры, которым в предыдущих трёх созывах так и не удалось получить большинство в Думе, в этот раз объединились в партию "Единая Россия" и всерьёз боролись за победу. "Вместе с президентом", "Сильная Россия — Единая Россия", "Возьмём власть — ответим делом!" — обещали с агитматериалов глава высшего совета новой партии Борис Грызлов и её основатели Сергей Шойгу, Юрий Лужков и Минтимер Шаймиев.»
  9. «Шойгу Сергей Кужугетович». ФедералПресс. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. 10,0 10,1 Валерий Ширяев (10 августа 2015). «Генерал нашей армии». Новая газета. Վերցված է 24 октября 2017-ին.
  11. В Москве прощаются с Александрой Шойгу(չաշխատող հղում)
  12. Шойгу рассказал о своих украинских корнях
  13. 13,0 13,1 «Министр обороны». Министерство обороны Российской Федерации. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. Шойгу Сергей Кужугетович. «Организация государственного управления при прогнозировании чрезвычайных ситуаций в целях уменьшения социально-экономического ущерба (на примере землетрясений)». Электронный журнал «Новые исследования Тувы». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սերգեյ Շոյգու հոդվածին