Սան Ջիմինյանո
Սան Ջիմինյանո (իտալ.՝ San Gimignano), պարսպապատ միջնաբերդ քաղաք, Իտալիայի Տոսկանա մարզի Սիենա գավառում։ Հայտնի է որպես աշտարակների քաղաք, Սան Ջիմինյանոն միջնադարյան ճարտարապետության լավագույն օրինակն է, եզակի է իր տասնյակ աշտարակավոր տների պահպանությամբ[2]։ Պատերից ներս լավ պահպանված կառույցները ներառում են ինչպես Ռոմանական և Գոթական ճարտարապետության նշանավոր օրինակներ, այնպես էլ աշխարհիկ կառույցների և ակնառու եկեղեցիների օրինակներ։ Կոմունալեն պալատը, Սան Ջիմինյանոյի եկեղեցիները և Սուրբ Օգոստիանոս եկեղեցին պարունակում են ֆրեսկոներ, ներառյալ 14-րդ և 15-րդ դարի ժամանակաշրջանները։ «Սան Ջիմինյանոյի պատմական կենտրոնը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Քաղաքը հայտնի է նաև քրքումով (զաֆրան), Golden Ham խոզապուխտով և սպիտակ գինով՝ Vernaccia di San Gimignano, որը արտադրվում է վերնասիա խաղողից։ Վերջինս աճում է բլրի տարածքի ավազաքարերում[3][4]։
Սան Ջիմինյանո | |||
San Gimignano | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Մակերես | 138,6 կմ² | ||
ԲԾՄ | 324±1 մետր | ||
Բնակչություն | ▼7774 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0577 | ||
Փոստային դասիչ | 53037 և 53030 | ||
Ավտոմոբիլային կոդ | SI | ||
Պաշտոնական կայք | comune.sangimignano.si.it(իտալ.) | ||
| |||

Նկարագրություն խմբագրել
Սան Ջիմինյանո քաղաքը գտնվում է բլրի գագաթին և տարածվում է հյուսիսից հարավ։ Քաղաքը շրջապատված է երեք պարիսպներով և իր ամենաբարձր կետում՝ արևմուտքում, ունի ամրոցի ավերակներ, որոնք քանդվել են 16-րդ դարում։ Քաղաքը հասանելի է ութ մուտքից, որոնք գտնվում են երկրորդ պարսպում և թվագրվում են 12-րդ և 13-րդ դարերին։ Հիմնական դարպասներն են՝ Porta San Giovanni հարավային հատվածում, Porta San Matteo հյուսիս-արևմուտքում և Porta S. Jacopo հյուսիս-արևելքում։ Սան Ջիմինյանո քաղաքի հիմնական փողոցներն են՝ Սան Մատեոյի և Սան Ջիմինյանո փողոցները, որոնք հատում են քաղաքը հյուսիսից հարավ։ Քաղաքի սրտում կան չորս հրապարակներ՝ Piazza Duomo, Piazza della Cisterna, Piazza Pecori և Piazza delle Erbe։ Քաղաքի հյուսիսում կա մեկ այլ նշանակալից հրապարակ՝ Piazza Agostino, որտեղ գտնվում է Սուրբ Օգոստիանոս եկեղեցին։
Ճարտարապետություն խմբագրել
Սան Ջիմինյանո քաղաքում կան ռոմանական և գոթական ճարտարապետությունների լավագույն օրինակներ։ Ինչպես եկեղեցիները և միջնադարյան ամրաշինությունները, կան նաև ռոմանական աշխարհիկ ճարտարապետության ակնառու օրինակներ, որոնք համեմատաբար կարող են տարբերակվել մեկը մյուսից շրջանաձև և սրածայր կամարներով։
Հրապարակներ խմբագրել
Piazza della Cisterna խմբագրել
Piazza della Cisterna քաղաքի գլխավոր հրապարակն է, որի մուտքը Սան Ջիմինյանո փողոցն է։ Հրապարակը եռանկյունաձև է և շրջապատված է միջնադարյան տներով, որոնց թվում են ռոմանական և գոթական ճարտարապետության հրապարակների մի քանի օրինակներ։ Հրապարակի կենտրոնում գտնվում է ջրհոր, որը քաղաքի բնակիչների համար ջրի հիմնական աղբյուրն է։ Կառուցվել է 1346 թվականին։ Հրապարակի սալահատակը կար դեռևս 13-րդ դարից, սակայն 20-րդ դարում դրանց մեծ մասը վերափոխվել է։
Piazza Duomo խմբագրել
Հրապարակը տարածվում է Piazza della Cistern-ից հյուսիս։ Հրապարակի արևմուտքում գտնվում է Կոլեգա եկեղեցին։
Աշտարակներ խմբագրել
Թեև ուրիշ քաղաքներում, ինչպիսին է Ֆլորենցիան, շատ աշտարակներ ավերվել են պատերազմների, աղետների կամ քաղաքաշինության պատճառով, Սան Ջիմինյանոն կարողացել է պահպանել տասնչորս տարբեր բարձրություններ ունեցող աշտարակներ, որոնք ստացել են միջազգային ճանաչում։
- Campanile della Collegiata
- Torri degli Ardinghelli
- Torre dei Becci
- Torre Campatelli
- Torre Chigi, (1280 թվական)
- Torre dei Cugnanesi
- Torre del Diavolo
- Torre Ficherelli or Ficarelli
- Torre Grossa, (1311 թվական), 54 մետր բարձրություն
- Torre di Palazzo Pellari
- Casa-torre Pesciolini
- Torre Pettini
- Torre Rognosa, 51 մետր բարձրություն
- Torri dei Salvucci
Մշակույթ խմբագրել
Սան Ջիմինյանո քաղաքը Ֆոլգոր դե Սան Ջիմինյանոյի (1270–1332 թվականներ) ծննդավայրն է։
Սան Ջիմինյանոյի գեղարվեստական մեկնակերպն արտահայտվում է Էդվարդ Մորգան Ֆորսթերի «Որտե՞ղ են վախենում մտնել հրեշտակները» (1905 թվական) վեպում։
«Թեյ Մուսսոլինի հետ», 1999 թվականի դրաման, որտեղ պատմվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում Անգլիա և Ամերիկա արտագաղթող կանանց վիճակի մասին, նկարահանվել է Սան Ջիմինյանոում։ Գերմանիայի բանակի դուրսբերման ժամանակ կանայք փրկում են որմնանկարները, որոնք գտնվում են քաղաքի գլխավոր եկեղեցում։
Ֆրանկո Ձեֆֆիրելլին Սան Ջիմինյանո քաղաքն օգտագործել է որպես Ասսիզի քաղաքի փոխանորդ, իր, 1972 թվականի Ֆրանցիսկ Ասսիզեցիի կենսագրության մասին պատմող «Եղբայր Արև, քույր Լուսին» ֆիլմում։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է այս քաղաքում։
Մաուրից Կոռնելիս Էշերն իր 1923 թվականի փայտագրությունում պատկերում է Սան Ջիմինյանո քաղաքի նշանավոր աշտարակները։
15-րդ դարի Սան Ջիմինյանո քաղաքը պատկերվում է 2009 թվականի Assassin’s Creed II խաղում։
Քույր քաղաքներ խմբագրել
Սան Ջիմինյանո քաղաքի քույր քաղաքներն են՝
Պատկերասրահ խմբագրել
-
Սան Ջիմինյանո փողոց
-
Piazza Della Cisterna
-
-
Աշտարակ
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Italian National Institute of Statistics.
- ↑ The exact number is not a matter of agreement because many towers have been levelled to the same height as adjacent buildings. The number is given as "a dozen" (Strasser), 13 (Vantaggi) and 14 (UNESCO).
- ↑ Tuscany Wine, (accessed 11-09-2012)
- ↑ Vernaccia di San Gimignano, (accessed 11-09-2012)
Արտաքին հղումներ խմբագրել
- «San Gimignano»։ Encyclopædia Britannica 24 (11th ed.)։ 1911
- San Gimignano travel guide from Wikivoyage
- San Gimignano - The town of the beautiful towers
- A Walk in San Gimignano Archived 2011-02-03 at the Wayback Machine.
- SanGimignano1300, a local museum
- Video Introduction to San Gimignano
- San Gimignano virtual tour (Italian Landmarks)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սան Ջիմինյանո կատեգորիայում։ |