Լյուբա Վելիչ
Լյուբա Վելիչ (բուլղար․՝ Люба Величкова, Լյուբա Վելիչկովա, հուլիսի 10, 1913[1][2][3][…], Slavyanovo, Popovo Municipality, Տարգովիշտեի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 1, 1996[1][3][4] կամ սեպտեմբերի 2, 1996[5], Վիեննա, Ավստրիա[6]), բուլղարացի-ավստրիացի օպերային երգչուհի, սոպրանո։
Լյուբա Վելիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1913[1][2][3][…] Սլավյանովո, Տարգովիցե շրջան |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1996[1][3][4] (83 տարեկան) կամ սեպտեմբերի 2, 1996[5] (83 տարեկան) Վիեննա, Ավստրիա[6] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | երգչուհի, օպերային երգչուհի և դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records |
Կայք | Էջը IMDb կայքում |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Սոֆիայի կոնսերվատորիայում՝ Գեորգի Զլատև-Չերկինի դասարանում, այնուհետև մասնագիտական գիտելիքների կատարելագործումը շարունակել է Վիեննայում։ Սոֆիայում հանդես է եկել 1936 թվականին։ Աշխատել է Գրացում, Համբուրգում, Մյունիխում և Վիեննայի պետական օպերայում։
Իր ամենահայտնի դերերգը Սալոմե օպերայում կատարել է կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի ղեկավարությամբ 1944 թվականին՝ նրա ծննդյան 80-ամյակին։ Նույն դերով հանդես է եկել 1947 թվականին Լոնդոնում, իսկ 1949 թվականի փետրվարի 4-ին՝ Մետրոպոլիտեն օպերայում։ Հանդես է եկել նաև «Տոսկա», «Աիդա», «Դոն Ժուան», «Աղջիկն արևմուտքից», «Բոհեմ» օպերաներում։
1949 թվականի Մետրոպոլիտեն օպերայի Սալոմե ներկայացման ձայնագրությունը հասանելի է ձայնասկավառակի տեսքով (Gebhardt Records JGCD 0013)։ Նրա ձայնը կարելի է լսել Radio Years RY102-ով Վեբերի, Վերդիի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի, Ջակոմո Պուչչինիի, Շտրաուսի, Շուբերտի արիաների կատարումներում։
Նրա միջազգային կարիերան ընդհատեց պատերազմը, սակայն նա շարունակեց երգել մինչև 1981 թվականը։ 1950-ական թվականներին ներկայացումներով հանդես եկավ Քովենթ գարդենում։ Երբ ձայնը վատացավ, նա իր կարիերան շարունակեց կինոաշխարհում (Ամերիկա, Ավստրիա) և Ավստրիական հեռուստատեսությունում։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացել և ամուսնալուծվել է երկու անգամ։ Երեխաներ չի ունեցել։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։
ԳրականությունԽմբագրել
- Бончев Марин (1979)։ Славеят с име Любов (Люба Величкова)։ София: Музика։ էջ 122
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119242036 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներԽմբագրել
- (անգլերեն) Լյուբա Վելիչ Classical Developments կայքում
- (անգլերեն) Ֆիլմագրությունը IMDb կայքում
- (անգլերեն) Ljuba Welitsch, soprano permet d'écouter quelques parties de ses enregistrements