Ալեքսանդր Լյապունով
Ալեքսանդր Միխայլովիչ Լյապունով (ռուս.՝ Александр Михайлович Ляпунов, հունիսի 6, 1857[1][2][3], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 3, 1918[4][1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն[4]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1901), Պ. Լ. Չեբիշնի աշակերտը։
Ալեքսանդր Լյապունով Александр Ляпунов | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1857[1][2][3] Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 3, 1918[4][1][2] (61 տարեկան) Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն[4] ինքնասպանություն |
Գերեզման | Օդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Խարկովի ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | stability theory?, դիֆերենցիալ հավասարումների տեսություն և հավանականությունների տեսություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան[5] |
Գիտական աստիճան | մագիստրոս (1885) և գիտությունների դոկտոր (սեպտեմբերի 30, 1892) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Պաֆնուտի Չեբիշև[6] |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Ստեկլով[5] և Նիկոլայ Սալտիկով[5] |
Հայր | Միխայիլ Լյապունով |
Մայր | Սոֆյա Շիպիլովա |
Aleksandr Lyapunov Վիքիպահեստում |
1880 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1892 թվականից Խարկովի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից աշխատել է Պետերբուրգի ԳԱ-ում։ Հիմնական վաստակը կայունության խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է։ Ստեղծել է վերջավոր թվով պարամետրերով որոշվող մեխանիկական համակարգերի շարժման և հավասարակշռության արդի տեսությունը։ Արժեքավոր աշխատանքներ ունի մաթեմատիկայի, ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասարակշռության ձևերի ու կայունության վերաբերյալ։ Հավանականությունների տեսությունում առաշարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպքում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ляпунов Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լյապունով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 641)։ |