Վլադիմիր Ստեկլով
Վլադիմիր Անդրեևիչ Ստեկլով (ռուս.՝ Владимир Андреевич Стеклов, դեկտեմբերի 28 1863 (հունվարի 9 1864)[1], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 30, 1926[2][3][4], Գասպրա), խորհրդային մաթեմատիկոս, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1912)։ 1919-1926 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահը։
1887-ին ավարտել է Խարկովի համալսարանը։ 1889—1906 թթ․ դասավանդել է նույն համալսարանում (1896-ից՝ պրոֆեսոր)։ 1906-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ Ստեկլովի նախաձեռնությամբ 1921-ին ԳԱ կից կազմակերպվել է ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ (1926-ից՝ Ստեկլովի անվամբ), որի տնօրենն է եղել մինչև կյանքի վերջը։ 1934-ից Ստեկլովի անունով է կոչվում այդ ինստ-ից անջատված ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստ-ը։ Ստեկլովի աշխատանքների հիմնական ուղղությունները մաթ. մեթոդների կիրառություններն են բնագիտության մեջ և նվիրված են մաթ․ ֆիզիկային, ֆունկցիաների վերլուծությանը շարքերի՝ ըստ տրված ֆունկցիաների օրթոգոնալ համակարգերի (տես Օրթոգոնալ ֆունկցիաներ)։ Այդ հետազոտությունների հիմքում ընկած է Ստեկլովի մուծած օրթոգոնալ համակարգերի փակության գաղափարը։ Ստեկլովն աշխատանքներ ունի մաթ․ անալիզից (մասնավորաբար՝ քառակուսացման բանաձևերի տեսությունից), ինչպես նաև առաձգականության տեսությունից և հիդրոդինամիկա Վ․ Ա․ Ստեկլովից։ Ստեկլովը մուծել է ֆունկցիաների ողորկացման հատուկ մեթոդ։ Ստեկլովը հայտնի է նաև որպես մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գրող։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=27728&l=1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Стеклов Владимир Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 113)։ |