«Լեդի Բըրդ» (անգլ.՝ Lady Bird), ռեժիսոր և սցենարիստ Գրետա Գերվիգի ամերիկյան կատակերգական-դրամատիկ ֆիլմը, որն էկրան Է բարձրացել 2017 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Սիրշա Ռոնանը, Լորի Մետկաֆը, Թրեյսի Լեթսը և Լուկաս Հեջեսը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թիլուրիդի միջազգային կինոփառատոնում, ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկվել է A24-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին։

Լեդի Բըրդ
անգլ.՝ Lady Bird
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, տրագիկոմեդիա, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2017, մարտի 2, 2018, ապրիլի 19, 2018, մարտի 1, 2018[1], սեպտեմբերի 1, 2017[2], նոյեմբերի 3, 2017[2] և դեկտեմբերի 1, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրետա Գերվիգ
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին
Սցենարի հեղինակԳրետա Գերվիգ
ԴերակատարներՍիրշա Ռոնան, Լորի Մեթքալֆ, Օդեյա Ռաշ, Քեթրին Նյուտոն, Թիմոթի Շալամե, Թրեյսի Լեթս[3], Լուկաս Հեդջես[3], Ջեյք ՄակԴորման[3], Լաուրա Մարանո[3], Լուիս Սմիթ[3], Սթիվեն Հենդերսոն[3], Ջորդան Ռոդրիգես[3], Քրիսթեն Քլոուք[3], Ջոն Քարնա[3], Դենիել Ձովատտո[3], Բինի Ֆելդշտեյն և Սաբրինա Շլոս[4][5][6]
ՕպերատորՍեմ Լևի
ԵրաժշտությունՋոն Բրայոն
ՄոնտաժՆիք Հյուի
Պատմվածքի վայրՍակրամենտո[7] և Նյու Յորք[7]
ԿինոընկերությունA24
Տևողություն93 րոպե
Բյուջե10 000 000 $[8]
Շահույթ78 986 478 $[9] և 48 958 273 $[9]
 Lady Bird (film) Վիքիպահեստում

Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» երկու մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» և «Լավագույն կին դերասանուհի՝ կատակերգություն կամ մյուզիքլ» (Սիրշա Ռոնան) անվանակարգերում, ինչպես նաև ստացել է «Երկրորդ պլանի կին լավագույն դերասանուհի՝ կինոֆիլմ» (Լորի Մետկալֆ) և «Լավագույն սցենար» (Գրետա Գերվիգ) անվանակարգերում երկու մրցանակ։ Բացի այդ, այն առաջադրվել է հինգ «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Գրետա Գերվիգ), «Լավագույն կին դերսանուհի» (Սիրշա Ռոնան), «Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» (Լորի Մետկալֆ) և «Լավագույն օրիգինալ սցենար» (Գրետա Գերվիգ) անվանակարգերում։

Սյուժե խմբագրել

Քրիստին «Լեդի Բըրդ» Մակֆերսոնը 2002 թվականին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքի կաթոլիկ դպրոցի շրջանավարտ է։ Ցանկանում է ուսումը շարունակել ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող «մշակութային քաղաք» հեղինակավոր քոլեջում։ Այնուամենայնիվ, նրա ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ունենում, քանի որ հայրը մնացել է առանց աշխատանքի, իսկ մայրը բուժքույր էր և շատ չէր վաստակում։

Լեդի Բըրդը և նրա լավագույն ընկեր Ջուլին միանում են դպրոցական թատրոնին, որտեղ Լեդի Բըրդը հանդիպում է Դենի Օ'Նիլ անունով մի տղայի։ Նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունենում։ Լեդի Բըրդը համաձայնում է Դենի հրավերին՝ տոնելու Գոհաբանության օրը իր տատիկի շքեղ առանձնատանը։ Նրանց սիրավեպն ավարտվում է, երբ Լեդի Բըրդը հայտնաբերում է, որ Դենին տղաների զուգարանում համբուրում է մի տղայի։

Լեդի Բըրդը աշխատանքի է ընդունվում սրճարանում, որտեղ ծանոթանում է երիտասարդ երաժիշտ Քայլի։ Նրա հետ հարաբերություններ սկսելուց հետո, Լեդի Բյոդը դադարում է շփվել Ջուլիի հետ։ Ուսուցիչը, քույր՝ Սառան, նկատողություն է անում Ջեննային՝ դպրոցում ամենահայտնի աղջիկներից մեկին՝ մինի կիսաշրջազգեստ կրելու համար։ Լեդի Բըրդը առաջարկում է Ջեննային վրեժխնդիր լինել ուսուցչուհուց, և նրանք զարդարում են նրա մեքենան հարսանեկան հարմարանքով և «Պարզապես ամուսնացել է Հիսուսի հետ» մակագրությամբ։

Լեդի Բըրդը լքում է թատրոնի ակումբը։ Սրճարանում նա հանգստացնում է Դենին, ով վախենում է քամինգ աութից և խոստովանում, որ գեյ է։ Ջեննան անսպասելիորեն որոշում է այցելել Լեդի Բըրդին, սակայն պարզում է, որ ընկերուհին իրեն սխալ հասցե է տվել։ Լեդի Բըրդը Քայլի հետ սեռական հարաբերություն է ունենում, որը պնդում էր, որ կույս է, բայց սեքսից հետո հերքում է դա։

Լեդի Բըրդը դիմում է ուղարկում ԱՄՆ-ի Արևելյան ափի քոլեջ ընդունելության համար, թեև նրա մայրը պնդում է, որ ընտանիքը նման ծախսեր չի կարող կատարել։ Ի ուրախություն Լեդի Բըրդի, աղջիկը հայտնվում է Նյու Յորքի քոլեջներից մեկի սպասման ցուցակում։ Գնում է ավարտական երեկոյին Քայլի, Ջեննայի և Ջեննայի ընկերոջ հետ, բայց հետո Քայլը առաջարկում է դրա փոխարեն գնալ երեկույթի։ Լեդի Բըրդը սկզբում համաձայնվում է, բայց հետո խնդրում է տանել նրան Ջուլիիի մոտ։

Լեդի Բըրդի մայրը բացահայտում է, որ ուսումնական տարվա ավարտից հետո դուստրը պետք է գնա համալսարան և տեղափոխվի Նյու Յորք, դադարում է խոսել նրա հետ։ Լեդի Բըրդի տասնութերորդ տարեդարձի օրը հայրը տորթ է տալիս իր դստերը և կատակներ անում, որ չի բաժանվի մորից։ Տարեդարձը նշելու համար Լեդի Բըրդը գնում է մի տուփ ծխախոտ, վիճակախաղի տոմս և Playgirl ամսագիր։ Նաև հաջողությամբ անցնում է վարորդական իրավունքի վկայականը։ Լեդի Բըրդը տեղեկանում է, որ ընդունվել է Նյու Յորքի քոլեջ, և որ կարող է ուսում ստանալ՝ շնորհիվ իր հոր կրթաթոշակի։

Լեդի Բըրդի հայրը նրան ուղղեկցում է դեպի օդանավակայան սակայն նրա մայրը հրաժարվում է իր աղջկան ճանապարհել։ Շուտով փոխում է միտքը և վերադառնում օդանավակայան, սակայն Լեդի Բըրդը արդեն մեկնած է լինում։

Նյու Յորքում Լեդի Բըրդը ճամպրուկում ծրար է գտնում իր մոր ձեռագրով։ Նորից սկսում է օգտագործել իր իրական անունը։ Մի երեկույթի ժամանակ Քրիստինը հայտնվում է հիվանդանոցում ալկոհոլի ազդեցության տակ։ Հիվանդանոցը լքելուց հետո մասնակցում է կիրակնօրյա եկեղեցական ծառայության, որից հետո զանգում է տուն և ներողություն է խնդրում իր մայրիկից։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Սիրշա Ռոնան Լեդի Բըրդ Լեդի Բըրդ
Լորի Մետկաֆ Մերիոն Մակֆերսոն Մերիոն Մակֆերսոն
Թրեյսի Լետս Լարի Մակֆերսոն Լարի Մակֆերսոն
Լուկաս Հեջես Դենի Օ'Նիլ Դենի Օ'Նիլ
Տիմոտի Շալամե Քայլ Շեյբլ Քայլ Շեյբլ
Բինի Ֆելդշտեյն Ջուլի Ստեֆֆանս Ջուլի Ստեֆֆանս
Լոիս Սմիտ Քույր Սառա Ջոան Քույր Սառա Ջոան
Օդեյա Ռաշ Ջեննա Ուոլթոն Ջեննա Ուոլթոն
Պարոն Բրունո Պարոն Բրունո Պարոն Բրունո

Արտադրություն խմբագրել

Գերվիգը սցենարը գրել է մի քանի տարի։ Ինչ-որ պահի նրա էջերի քանակը գերազանցել է 350-ը, իսկ կինոնկարն ունեցել է «Մայրեր և դուստրեր» աշխատանքային վերնագիրը։ 2015 թվականին Գերվիգը և նրա թիմը ֆինանսավորում են ստացել IAC Films ընկերությունից, ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է Սքոթ Ռուդինը Scott Rudin Productions ընկերության հետ համատեղ։ Մենեջեր Գերվիգը, Էվելին Օ'Նիլը, նույնպես հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր։

Գերվիգը նկարագրել է ֆիլմը որպես կիսա-ինքնակենսագրական, բայց միևնույն ժամանակ նշեց, որ «այդ ֆիլմից ոչինչ չի կատարվել իմ կյանքում, սակայն դրանում կա ճշմարտության հիմք, որը ռեզոնանս է առաջացնում այն բանի հետ, ինչ ես գիտեմ»։ Դերասաններին և նկարահանող խումբին նախապատրաստելու համար Հերվիգը նրանց տվել է իր դպրոցական ալբոմները, լուսանկարները, ամսագրերը և Ջաան Դիդոնի աշխատանքները, ինչպես նաև կազմակերպել է շրջայց իր հայրենի քաղաքում։ Նա օպերատոր Սեմ Լևիին ասել է, որ ցանկանում է, որ ֆիլմը «հիշողություն» թվա, և որ նա ձգտում է ստեղծել այնպիսի ֆիլմ, ինչպիսիք են՝ «Չորս հարյուր հարվածը» և «Պատանեկությունը», բայց գլխավոր դերում պետք է լինի կին։ Սա Հերվիգի կողմից նկարահանված առաջին ֆիլմն է։

Քասթինգ խմբագրել

2015 թվականի սեպտեմբերին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, Հերվիգը հանդիպեց Սիրշա Ռոնանին, որտեղ նրանք համապատասխանաբար ներկայացրել են իրենց «Մեգի ծրագիրը» և «Բրուքլին» ֆիլմերը, և Հերվիգը հասկացել է, որ Ռոնանը ճիշտ ընտրություն կլինի գլխավոր դերի համար։ 2016 թվականի հունվարին Ռոնանը պաշտոնապես միացել է ֆիլմի նկարահանումներին։ Գերվիգը հանդիպել է Լուկաս Հեդջսի հետ և նրան հրավիրել է ընտրություն կատարել տղամարդկանց դերերից։ Նա ընտրել է Դենիի դերը՝ հավատալով, որ նա անհամոզիչ տեսք կունենա Քայլի դերում, և նաև այն պատճառով, որ Դանն ավելի մոտ է իրեն։ Լոռի Մեթքալֆը միացել է ֆիլմին այն բանից հետո, երբ Հերվիգը տեսել է իր կատարումը թատրոնում։ Թիմոթի Չալամետը, Բեյնի Ֆելդշտեյնը և Ջաոն Կարնան միացել են դերասանական կազմին 2016 թվականի սեպտեմբերին։

Նկարահանման գործընթաց խմբագրել

Նկարահանումները պետք է սկսվեին 2016 թվականի մարտին, բայց հետաձգվել է մինչև օգոստոս, քանի որ Ռոնանը զբաղված էր նկարահանելով Արթուր Միլլերի «Կոշտ փորձարկում» պիեսը։ Նկարահանումների գործընթացը սկսվել է 2016 թվականի օգոստոսի 30-ին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում։ Ֆիլմի առանձին տեսարաններ նկարահանվել են նաև Լոս Անջելեսում և Նյու Յորքում[10][11]։

Դերի համար Ռոնանը ներկել է մազերը կարմիր գույնով։ Հերվիգը, օգտագործելով այն մեթոդը, որը նա սովորել է Ռեբեկա Միլլերից, նկարահանումներին ժամանել մյուսներից մեկ ժամ շուտ՝ նախապես բացատրելով ֆիլմի թիմին, թե ինչպես է անցնելու օրը։ Նա նաև արգելել է նկարահանման հրապարակում օգտագործել սմարթֆոններ՝ այդ գաղափարը վերցնելով Նոյ Բաումբախից։

Թողարկման ամսաթիվ խմբագրել

2017 թվականի հուլիսին A24-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թիլուրիդի միջազգային կինոփառատոնում[12]։ Այն ցուցադրվել է նաև 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[13] և 2017 թվականի հոկտեմբերի 8-ին Նյու Յորքի կինոփառատոնում[14]։ Միջազգային վարձույթի իրավունք է ստացել Focus Features ընկերությունը[15]։ Ֆիլմի պրեմիերան Միացյալ Նահանգների թատրոններում տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 3-ին[16], 2018 թվականի փետրվարի 23-ին՝ Իռլանդիայում, իսկ 2018 թվականի մարտի 15-ին՝ Ռուսաստանում[17]։

Շահույթ խմբագրել

«Լեդի Բըրդը» ԱՄՆ ում և Կանադայում հավաքել է 49 մլն դոլար, մնացած երկրներում՝ 30 մլն դոլար։ Սա դարձել է ամերիկյան վարձույթում A24 ստուդիայի ամենաեկամտաբեր ֆիլմը։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://malvernecinema.com/movies/lady-bird/
  5. Internet Movie Database — 1990.
  6. https://www.tcm.com/tcmdb/title/2134439/lady-bird#credits
  7. 7,0 7,1 Lady Bird — 2017.
  8. https://www.hollywoodreporter.com/features/lady-bird-how-greta-gerwig-created-2002-tell-her-coming-age-story-1055561
  9. 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
  10. «Lady Bird». Backstage (անգլերեն).
  11. «All the Way Home with Barry Jenkins & Greta Gerwig». A24. 2018 թ․ փետրվարի 28.
  12. Hammond, Pete (2017 թ․ օգոստոսի 31). «'Darkest Hour', 'Battle of the Sexes', 'Lady Bird' Among World Premieres in 2017 Lineup – Telluride Film Festival». Deadline.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  13. «Lady Bird». Toronto International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  14. «Lady Bird». New York Film Festival. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Focus Takes International Rights on Saoirse Ronan's Lady Bird». Variety. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  16. D'Alessandro, Anthony (2017 թ․ սեպտեմբերի 22). «Greta Gerwig's 'Lady Bird' Going a Week Earlier in November». Deadline.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  17. «Леди Бёрд». Бюллетень кинопрокатчика.
  18. Matt Donnelly (2017 թ․ դեկտեմբերի 12). «'Call Me by Your Name,' 'Lady Bird' Top Australian Academy Nominees». TheWrap (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. Hammond, Pete (2017 թ․ դեկտեմբերի 7). «AFI Top 10 Movies Of 2017: 'Wonder Woman', 'Get Out', 'Shape Of Water', 'The Post' & More». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. Sasha Stone (2017 թ․ դեկտեմբերի 10). «Boston Society of Film Critics Name Phantom Thread and Paul Thomas Anderson Best Film and Best Director». Awards Daily (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. Erik Childress (2017 թ․ դեկտեմբերի 10). «"Call Me By Your Name" and "The Shape of Water" lead 2017 nominees». Chicago Film Critics Association (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  22. Erik Childress (2017 թ․ դեկտեմբերի 12). «"Lady Bird," "Call Me By Your Name" win big for Chicago film critics». Chicago Film Critics Association (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. Hammond, Pete (2017 թ․ դեկտեմբերի 6). «Critics' Choice Awards Nominations: 'The Shape Of Water' Leads With 14; Netflix Tops TV Contenders». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  24. Matt Neglia (12/13/2017). «The 2017 Dallas Fort Worth Critics Association (DFWFCA) Winners». Next Best Picture. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  25. John Wenzel (2017 թ․ նոյեմբերի 14). «Denver Film Festival reports major increase in ticket sales, younger crowds in 40th year». The Know (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  26. «The 2017 Detroit Film Critics Society Awards». Detroit Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  27. Rubin, Rebecca (2017 թ․ դեկտեմբերի 11). «Golden Globe Nominations: Complete List». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  28. Kate Erbland (2017 թ․ հոկտեմբերի 19). «2017 Gotham Awards Nominations: 'Get Out' Leads Pack, 'Lady Bird' and 'Call Me by Your Name' Also Break Out». Indiewire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  29. «Original Score — TV Show/Limited Series - Hollywood Music in Media Awards: Full Winners List». The Hollywood Reporter (անգլերեն). 11/17/2017. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  30. Cary Darling (2017 թ․ դեկտեմբերի 12). «'The Shape of Water' inundates Houston critics' film awards nominations». Houston Chronicle. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  31. Hilary Lewis (11/21/2017). «Independent Spirit Awards: 'Call Me by Your Name' Leads With 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  32. Joey Nolfi (2017 թ․ դեկտեմբերի 3). «L.A. Film Critics declare 'Call Me by Your Name' best film of 2017: See the full winners list». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  33. Jazz Tangcay (2017 թ․ հոկտեմբերի 17). «Mill Valley Film Festival Names Mudbound and Molly's Game among its Audience Favorites». Awards Daily (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  34. Tapley, Kristopher (2017 թ․ նոյեմբերի 28). «Steven Spielberg's 'The Post' Named Best Film of 2017 by National Board of Review». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  35. Tapley, Kristopher (2017 թ․ նոյեմբերի 30). «'Lady Bird' Named Best Picture by New York Film Critics Circle». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  36. Kimberly Nordyke (2017 թ․ հոկտեմբերի 12). «'The Florida Project,' 'Mudbound' Voted Best Picture by New York Film Critics Online». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  37. Bruce Fessier (2017 թ․ դեկտեմբերի 4). «Saoirse Ronan returning to Palm Springs film festival to receive major acting award». Desert Sun (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  38. «2017 San Diego Film Critics Society's Award Nominations». San Diego Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  39. «2017 San Diego Film Critics Society Award Winners». San Diego Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  40. «2017 SAN FRANCISCO FILM CRITICS CIRCLE AWARDS» (անգլերեն). sffcc.org. 2017 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  41. «IPA Reveals Noms for 22nd Satellite™ Awards, Plus Robert Legato for Tesla Award & Greta Gerwig as Auteur Recipient» (անգլերեն). International Press Academy. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  42. Kimberly Nordyke (12/13/2017). «SAG Awards: 'Three Billboards,' 'Big Little Lies' Top Nominees». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  43. «'Blade Runner 2049' Leads the 2017 Seattle Film Critics Society Nominations». Seattle Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  44. Marshall Flores (2017 թ․ դեկտեմբերի 10). «Shape of Water Receives 12 Nominations From the St. Louis Film Critics». Awards Daily (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  45. «The TFCA names The Florida Project the Best Film of 2017». Toronto Film Critics Association (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Բըրդ» հոդվածին։