Լուիզա Ներսիսյան
Լուիզա Աշոտի Ներսիսյան (իրական անունը՝ Ելիզավետա, հուլիսի 23, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | մելոդրամա, դրամա և կատակերգություն |
Ամուսին(ներ) | Հրանտ Թոխատյան |
Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի կինը[1][2]։
Կենսագրություն Խմբագրել
Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը։ Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում[3]։ 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։ 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ[4]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ֆիլմեր
- 2002 – «Սեր և ծիծաղ»
- 2005 – «Մեր բակը 3»
- 2009 – «Տաքսի «Էլի լավ ա»
- 2009 – «Մետամորֆոզ»
- 2010 – «Երեք ընկեր»
- 2011 – «Մոխրաման»
- 2012 – «Հոբելյանական հաճախորդ»[5]
- 2012 – «Poker.am»
- 2013 – «Քայլ ձիով»
- 2013 «Hony mony»
- 2013 – «Անահիտ»
- 2014 – «Дед 005»
- 2014 – «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
- 2015 – «Սիրո գործակից»
- 2015 – «Սկոտչ և վիսկի»
- 2015 – «3 շաբաթ Երևանում»
- 2015 – «Tangerine»
- 2015 – «Ժաննա»
- 2018 – «Ձյունանուշ»
- 2018 – «Էրկեն կիշեր»
- «Սև կոդ» (թարգմանություն)
- 2020 – Օլիմպիկոս
- 2021 – «Women in black»
- 2022 – «Պոլլի»
Սիթքոմներ
- 2015 – «Ընտանյոք հանդերձ»
- 2016 – «Ռեստարտ 2020»
- 2017 – «Ամուսնացածների լիգա»
- 2021 – «Սոսլանդիա»
- 2022 – «Սիրո հասակ»
Հեռուստասերիալներ
- 2010 – «Մեր բակը»
- 2013-2015 – «Վերջին Մոհիկյանը»
- 2016 – «Գնված երջանկություն»
- 2018 – «Թունավոր սեր»
- 2020 – «Կորած օրագիրը»
- 2021 – «Երկրորդ կյանք»
Հեռուստանախագծեր
- 2000 - 2004 – «Պահմտոցի +»
- 2010 - 2011 – «Երեք պատ»
- 2007 – «Երկու աստղ» (Ռազմիկ Ամյանի հետ)
- 2007 – «Երբ պարում են աստղերը»
- «Երաժշտական փոստարկղ»
- «Շոու 1-02»
- «Հմուտ ձեռքեր»
- «Առանց սահմանների»
Ներկայացումներ Խմբագրել
Կամերային թատրոն
- «Լուսատտիկների կանչ»
- «Միսս դժոխք»
- «Սասունցի Դավիթ
Կոպերֆիլդ»
- « Ի զե՛ն»
- «Լինսի շոու ծրագիր» («Ալբանիա +»)
- «Արմագեդոն»
- «Ինչ տարբերություն, թե ում հետ»
- «Կառավարական համերգ»
- «Փնտրվում է տղամարդ»
- «Սև արկղ»
Բոհեմ թատրոն
- «Դոն Ժուան Ավիա»
- «Ամնեզիա»
- «Hotel Կալիֆորնիա»
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
- «Ուղիղ հարյուր համբույր»
- «Մկան թակարդ, կամ խաղում ենք Համլետ»
- «Անբան Հուռի»
- «Դեղատուն Անի»
- «Պիկնիկ»
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
- «Բումերանգ»
Մրցանակներ Խմբագրել
- «Հումորային դերասանուհի», «Armenian comedy award» մրցանակաբաշխություն, 2008
- «Լավագույն ոճային դերասանուհի» մրցանակ, 2011
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Torosyan Vardan։ «Լուիզա Ներսիսյան. «Կայացած տղամարդու կայացած կին եմ» - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը»։ blognews.am։ Վերցված է 2017-02-01
- ↑ Mediamax։ «Լուիզա Ներսիսյան. «Վերանայել եմ իմ և Հրանտի հարաբերությունները»»։ bravo.am։ Վերցված է 2017-02-01
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Լուիզա Ներսիսյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-02-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ Լուիզա Ներսիսյան
- ↑ Mediamax։ «Լուիզան, Դավիթը, Հայկոն, Անահիտը և մյուսները` “Հոբելյանական հաճախորդ”-ի պրեմիերային»։ bravo.am։ Վերցված է 2017-02-01