Բացել գլխավոր ցանկը

Հրանտ Թոխատյան

հայ կինոպրոդյուսեր, ձայնային դերասան, դերասան

Հրանտ Արամի Թոխատյան (հունվարի 10, 1958(1958-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, մշակութային գործիչ, 1995 թվականից «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրենն է։ ՀՀ ժողովրդական արտիստ (2015 թ.)[1]:

Հրանտ Թոխատյան
HrantTokhatyan.jpg
Ծնվել էհունվարի 10, 1958(1958-01-10) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և կատակերգու
Ամուսին(ներ)Լուիզա Ներսիսյան
Պարգևներ և մրցանակներՍուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Բովանդակություն

ԸնտանիքըԽմբագրել

Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում: Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ: Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի: Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նրանք ունեն մեկ դուստր:

ԿրթությունԽմբագրել

1976 – 1981 թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։

1976 թվականին հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է ՇԱՐՄ ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1976 թվականին հրավիրվել է Երևանի Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1980-ականներին աշխատել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է “ՇԱՐՄ” ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ: Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանում: Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են 《Նվիրի'ր կյանք》բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, 《Հայաստան》 համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն: Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է: Իսկ երեխաների նկատմամբ ունեցած սիրով պայմանավորված է Թոխատյանի առաջնահերթ նպատակը՝ Երևանում ստեղծել մանկական թատրոն:

ՖիլմագրությունԽմբագրել

Աշխատանք ՌուսաստանումԽմբագրել

  • «Պապ- 005» գեղարվեստական կինոնկար (2013 թ.)
  • «Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալ, СТС հեռուստաալիք (2013-2015 թթ.)
  • «Առանց սահմանների» գեղարվեստական կինոնկար (2015թ.)
  • «Հրաշքների աշխարհ» գեղարվեստական կինոնկար (2016թ.)
  • «Երկրաշարժ» գեղարվեստական կինոնկար (2016թ.)
  • «Ամեն ինչ տղամարդկանց մասին» գեղարվեստական կինոնկար (2016թ.)
  • «Հարձակում» հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2016թ.)

Թատերական ներկայացումներԽմբագրել

  • «Գայլը և յոթ ուլիկները, կամ մեկ անգամ ևս այծերի մասին» (1977 թ)
  • «Նազար, Նազար մինչև վերջ» (1977 թ)[2]
  • «Կառավարական համերգ» (1977 թ)
  • «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (1978 թ)
  • «Երևանյան օրերի խրոնիկա» (1980 թ)
  • «Հերոսիմա» (1983 թ)
  • «Համլետ» (1983 թ)
  • «Հայք» (1989 թ)
  • «Կաբարե» (1990 թ)
  • «Խաթաբալադա» (1996 թ)
  • «Mea Culpa - Իմ մեղքը» (2002 թ.)[3]
  • «Օպերա, օպերա» (2008 թ)[4]
  • «Ժանգոտ բանալին» (2009 թ)[5]
  • «Դոն Ժուան Ավիա» (2009 թ)[6]
  • «Դոն Ժուանները Մարսելում» (2010 թ.)

Մասնակցությունը փառատոներինԽմբագրել

  • Միջազգային երիտասարդական փառատոն (1985 թ)
  • Միջազգային թատերական փառատոն (Նանտ, Ֆրանսիա) (1989 թ)

ՊարգևներԽմբագրել

  • 1985 թ Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկիր
  • 1989 թ Le Theatre Դյու Մոնդ Միջազգային թատերական փառատոնի 2-րդ մրցանակ
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պատվոգիր
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի պատվոգիր
  • 2002 թ Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմ
  • 2006 թ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում[7]
  • 2008 թ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • 2009 թ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • 2010 թ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • 2015 թ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում
  • 2015 թ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված Երախտագիտության մեդալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար
  • 2016 թ. “Կարմիր Բերետներ 5165” ռազմահայրենասիրական համահայկական կազմակերպության կողմից շնորհված պատվոգիր

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել