Ալլա Լևոնյան

հայ երգիչ

Ալլա Ժորայի Լևոնյան (հունիսի 26, 1975(1975-06-26), Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2011)։

Ալլա Լևոնյան
Ala Levonyan 01.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 26, 1975 (47 տարեկան)
գ. Ավշար, Արարատի շրջան, Հայաստան
Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1993-այժմ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Commons-logo.svg Ala Levonyan Վիքիպահեստում

ԿրթությունԽմբագրել

1992 թ. ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հաճախել է Երևանի Գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ։ Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ։ 2003-2007 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։

Ստեղծագործական գործունեությունըԽմբագրել

1993 թ. մասնակցել է «Արձագանք» ստուդիայի ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին՝ իր հեղինակած «Օտարական» և «Վերադարձիր» երգերով և արժանացել 1-ին մրցանակի։ 1994 թ. իր հեղինակած «Կգտնեմ» երգով մասնակցել է ամենամյա «Ասուպ» մրցույթ-փառատոնին և դարձել մրցանակակիր, որից հետո ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն։ 1997-1999 թթ. «Ես եմ», «Հայաստան», «Հոյնար» երգերով մասնակցել է «Այո» մրցույթ-փառատոներին և 3 տարի անընդմեջ հաղթել։ 1999 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։ Աշխատել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը։

«Պիոներ կանչ» թերթում տպագրվել են նրա բանաստեղծությունները։

ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ է։

ՍկավառակագրությունԽմբագրել

Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ։ Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ։

ԱլբոմներԽմբագրել

  • Հայաստան (2000)
  • Մշո աղջիկ (2002)
  • Գնամ հասնեմ (2003)
  • The Best (2006)
  • Մարալ (2006)

Պարգևներ և կոչումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել