Արմեն Աբգարի Մուրադյան (հուլիսի 10, 1972(1972-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ ՀՀ առողջապահության նախարար (ապրիլի 23, 2014 - սեպտեմբերի 27, 2016

Արմեն Աբգարի Մուրադյան
 
Կրթություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 10, 1972(1972-07-10) (49 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Աբգար Մուրադյան

2016 թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է։

ԿենսագրությունԽմբագրել

1989-1995 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1995 - 1998 թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնում ուրոլոգիա մասնագիտությամբ։ 1998-2000 թվականներին եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոնի ասպիրանտ, 2003 թվականին մասնակցել է Առողջապահության կառավարման դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահության կառավարման (մենջմենթ) և կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման և մարքեթինգի հիմունքներ» դասընթացներին, 2004 թվականին՝ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում InDevelop Uppsala AB Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագրին։

1987-1993 թվականներին եղել է սանիտար, ֆելդշեր ՀԽՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր» թեմայով։ 2001 - 2002 թվականներին եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի հերթապահող բժիշկ, 2002-2003 թվականներին` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ, 2003 - 2011 թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները, 2003 -2008 թվականներին` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկա-կենսաբանական հիմունքներ» թեմայով։ 2004 - 2006 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, 2005 - 2011 թվականներին` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, 2006 թվականից` ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, 2008-2012 թվականներին` ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ, 2009 -2013 թվականներին` Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, 2012 -2014 թվականներին`«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն։ ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թվականի ապրիլի 23-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[1]։

Երկու մենագրության և ավելի քան 70 գիտական աշխատանքի հեղինակ է[2]։

ՊարգևներԽմբագրել

  • ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր
Նախորդող
Դերենիկ Դումանյան
ՀՀ Առողջապահության նախարար
Արմեն Մուրադյան

23 ապրիլի 2014 թ.- 27 սեպտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Լևոն Ալթունյան


ԾանոթագրություններԽմբագրել