Շուշան Պետրոսյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շուշան Սամվելի Պետրոսյան (սեպտեմբերի 23, 1967(1967-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ[1] Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։

Շուշան Սամվելի Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1967(1967-09-23) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, դերասանուհի և քաղաքական գործիչ
ԳործունեությունԱզգային ժողովի պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
ԱմուսինԱրման Հարությունյան
Ծնողներհայր՝ Սամվել Պետրոսյան, մայր՝ Արաքս Մանսուրյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Շուշան Պետրոսյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում[1]։ 1987 թվականին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը[1]։ 1993 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը[1]։ 1989-1991 թվականներին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։ Ձևավորել է 3 ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»[1]։ 1994-1997 թվականներին աշխատել է Երգի պետական թատրոնում[1]։ 1996 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է[1]։ 2002-2003 թվականներին աշխատել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս[1]։ 2005 թվականից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է[1]։ 2006 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման[1]։

Ամուսնալուծված է և ունի երկու զավակ[1]։

Երաժշտական գործունեություն

խմբագրել

Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր հայրենի» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։ Իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝

  • 1993 թ. գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն),
  • 1996 թ. «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն),
  • 2000 թ. «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն),
  • 2000 թ. «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ),
  • 2004 թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն),
  • 2009 թ. «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ)[1]։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Իմ անուշ հայրենիք (2001)
  • Await Us Ararat (2003)
  • Մտորումներ (2003)
  • The Best (2007)
  • Հանրապետություն 15 (2007)

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Պատգամավորական աշխատանք

խմբագրել

2012 թվականի մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր[1]։ Հանդիսացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Որպես պատգամավոր աշխատել է մինչև 2018 թվականը[1]։

Հասարակական կարծիք

խմբագրել

Հայաստանյան հասարակության որոշակի հատված բացասաբար է վերաբերվում Շուշան Պետրոսյանի քաղաքական գործունեությանը[2][3][4]։ Սակայն հանրության մյուս հատվածի համար Շուշան Պետրոսյանը մնում է բազմավաստակ արտիստ և հայրենասեր քաղաքացի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Բաղդասարյան, Մհեր (22.10.2023). «Tete A Tete 92 Շուշան Պետրոսյան». YouTube. Mher Baghdasaryan I Tete A Tete.
  2. Երազ իմ երկիր, Ռուսաստան. ակտիվիստները ծաղրեցին Շուշան Պետրոսյանին:
  3. «Բարեւ Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը»` Շուշան Պետրոսյանին:
  4. «Շուշան Պետրոսյանը կո՞ղմ է, թե՞… »: