Սամվել Սարգսյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)

Սամվել Սարգսյան (սեպտեմբերի 18, 1955(1955-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2023(2023-09-11)[1], Երևան, Հայաստան), հայ դերասան։

Սամվել Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1955(1955-09-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2023(2023-09-11)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Գայի անվան թիվ 129 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: 1961-1971 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում, 1971-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում։

1976-1988 թվականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան[2][3]։

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։

Գործունեություն

խմբագրել

Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Կորրադո («Ոճրագործի ընտանիքը», Պ. Ջակոմետտի), Քին («Քին» Ա.Դյումա), Մաուգլի («Մաուգլի», Ռ. Քիփլինգ), Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984), «Մարիամ» (2005), «Փեսացուն կրկեսից» (2011) և այլ ֆիլմերում:

2008-2011 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009), «Վերադարձ» (2010) հեռուստասերիալներում:

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Եղել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը: 2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[2]:

Սամվել Սարգսյանը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանում:

Ֆիլմեր

խմբագրել

Հեռուստասերիալներ

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը
  2. 2,0 2,1 «Սամվել Սարգսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Դերասան Սամվել Սարգսյանը դարձավ 58 տարեկան
  4. «Կյանքի գինը» սերիալի աստղ Սամվել Սարգսյանը. «Բարխուդարովն ո՞վ ա իմ մոտ»(չաշխատող հղում)
  5. «Vendetta». usatv.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.