Սեպուհ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեպուհ Սիմոնյան (1978, Հալեպ, Սիրիա), ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր[1], Լոս Անջելեսում ձևավորված Capital Cities ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկը։
Սեպուհ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | 1978 Հալեպ, Սիրիա |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երգիչ |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Capitol Records |
Անդամակցություն | Capital Cities |
Կենսագրություն
խմբագրելՍիմոնյանը ծնվել է 1978 թ. Հալեպում, Սիրիա[2]։ Ունի լիբանանահայ ծնողներ[3][4], որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր (այժմ՝ Թուրքիայի Չուքուրովա շրջանը)[2][5]։ Սիմոնյանի ծնողները Բեյրութից են՝ Լիբանանից, սակայն, ինչպես երգիչն է ասում, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրա մայրը ստիպված էր փախչել, և ի վերջո ապագա երգիչը ծնվեց Սիրիայում[6]։ Այնուհետև՝ Սեպուհի ծնվելուց կարճ ժամանակ անց, ընտանիքը վերադարձավ Լիբանան, որտեղ մնաց մինչև 1985 թ.։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանք վերջնականապես տեղափոխվեցին ԱՄՆ[7]։
Սիմոնյանը մեծացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես շրջանում[3]։ Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում[8]։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական «Ասպարեզ» պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական[9]։ Նա ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը[2][10]։ Սեպուհը Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Նորթրիջ) սաներից է[11], որտեղ երաժշտություն է ուսանել[10]։
Երաժշտական գործունեությունը
խմբագրելՍիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում[12]։ 2004 թվականին[13] Սիմոնյանը՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ[14], ձևավորում են "Aviatic" ռոք խումբը[11]։
Սիմոնյանը հանդիպել է Ռայան Մերչենթին 2008 թ. "Craigslist" (Արձագանքի) միջոցով, երբ փնտրում էր երաժշտական պրոդյուսերի աշխատանք[15]։ Ի սկզբանե նրանք աշխատում էին որպես հեղինակներ և գրում էին երգեր այլ խմբերի համար[16]։ 2010 թ. ձևավորվեց նրանց դուետը՝ "Capital Cities" ինդի փոփ խումբը[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cozette, Maria (2014 թ․ հունիսի 16). «Music Box with Maria Cozette- Guest, Sebu Simonian (Capital Cities)». SoulfulPop. Horizon Television. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին. «Sebu Simonian of the Grammy nominated duo, Capital Cities, is a Singer/ Songwriter/ Producer...»
- ↑ 2,0 2,1 2,2 «Subu Simonian Interview with "Armenians of the World" program». Shant TV. 2014 թ․ նոյեմբերի 2.
- ↑ 3,0 3,1 Sadeghi, Shirin (2013 թ․ հուլիսի 17). «Capital Cities' Feel Good Hit of the Summer». Rolling Stone Middle East. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Corona, Angelica (2013 թ․ մայիսի 31). «Interview with Sebu Simonian of Capital Cities». LA Music Blog. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Trvants, Anush (2014 թ․ օգոստոսի 28). «Սեպուհ Սիմոնյան. Ուզում եմ լինել աշխարհի քաղաքացի, բայց առանց հայությունից ազատագրվելու». 168.am. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Phillips, Noel (2013 թ․ սեպտեմբերի 24). «Interview with Sebu Simonian: The singer and producer of Capital Cities, on their new album 'In a Tidal Wave Of Mystery'». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ rollingstoneme
- ↑ Chaderjian, Paul (2013 թ․ նոյեմբերի 9). «Sebu Simonian: From AYF Camp to the Top of the Music Charts with Capital Cities». CivilNet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Capital Cities' Sebu Simonian to be Panelist at ANCA Grassroots». Asbarez. 2013 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 10,0 10,1 «Capital Cities' Sebu Simonian: In a Tidal Wave of Mystery». kenphillipsgroup.com. Ken Phillips Publicity Group. 2013 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 11,0 11,1 Mancina, Kristin (2005 թ․ սեպտեմբերի 20). «Rockers Aviatic draw large fan base to the Roxy». The Daily Sundial. California State University, Northridge. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 12,0 12,1 Lopez, Korina (2013 թ․ հունիսի 22). «On the Verge: Meet dance-pop duo Capital Cities». USA Today. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Aviatic - Biography». LetsSingIt. 2007 թ․ հունվարի 16. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Big, big rock». Chicago Tribune. 2006 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Ragogna, Mike (2014 թ․ մարտի 14). «Talking With Capital Cities' Sebu Simonian, a Chat with Michael Maguire, The Who's Tommy Revisited, and the Teacarina». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Imbong, Peter (2014 թ․ հունվարի 11). «Capital Cities: Unabashedly Cheery». Rappler. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.