Արթուր Գրիգորյան (երգահան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արթուր Գրիգորյան (Արտաշես Գրիգորի Գրիգորյան) (1958, հուլիսի 31, Երևան), հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։
Արթուր Գրիգորյան | |
---|---|
250px | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 31, 1958 (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում: 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է: 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ[1][2][3]:
Մրցանակներ, պարգևներԽմբագրել
- 1996 Մովսես Խորենացու մեդալ
- 2005 ԼՂՀ մեդալ
- 2005 «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
- 2008 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
- 2003 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- 2011 Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ[4]