Բացել գլխավոր ցանկը

Անտուան Լորան Լավուազիե

(Վերահղված է Լավուազիեից)

Անտուան Լորան Լավուազիե (ֆր.՝ Antoine Laurent de Lavoisier, ɑ̃twan lɔʁɑ̃ də lavwazje, օգոստոսի 26, 1743(1743-08-26)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][6] - մայիսի 8, 1794(1794-05-08)[1][2][3][4], Կոնկորդի հրապարակ, Ելիսեյան դաշտեր, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնայի տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է։

Անտուան Լորան Լավուազիե
Antoine Laurent de Lavoisier
Antoine lavoisier.jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1743(1743-08-26)[1][2][3][4]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][6]
Մահացել էմայիսի 8, 1794(1794-05-08)[1][2][3][4] (50 տարեկանում)
Կոնկորդի հրապարակ, Ելիսեյան դաշտեր, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
մահապատիժ[6]
ԳերեզմանPicpus Cemetery
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Flag of France.svg Առաջին ֆրանսիական հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքիմիկոս, տնտեսագետ, կենսաբան, ֆիզիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Ferme générale
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, barreau de Paris, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7] և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարClaude-Louis Mathieu, Jean-Antoine Chaptal, Անտուան Ֆուրկրուա և Jean Noël Hallé
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Ոսկե մեդալ Hommes illustres Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ և Concours général
Ամուսին(ներ)Մարի-Անե Պիերետ Պոլզե[6]
Ստորագրություն
Signature Lavoisier.png
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Antoine-Laurent de Lavoisier Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Անտուան Լորան Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։

Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։

Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։

1789 թվականին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։

Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 Лавуазье Антуан Лоран // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brock W. H. The fontana history of chemistry — 1992. — ISBN 0-00-68173-3
  7. NNDB — 2002.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 379