Ալֆոնս դը Լամարթին

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Լամարթինից)

Լամարթին (ֆր.՝ Alphonse Marie Louis de Prat de Lamartine, հոկտեմբերի 21, 1790(1790-10-21)[1][2][3][…], Մակոն[4][2] - փետրվարի 28, 1869(1869-02-28)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, պատմաբան։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1829)։ Ծագումով՝ ազնվական։ Դաստիարակվել է ճիզվիտների քոլեջում։ «Բանաստեղծական մտորումներ» (1820), «Նոր բանաստեղծական մտորումներ» (1823) առաջին գրքերը Լամարթինին հռչակեցին որպես ֆրանսիական ռոմանտիկական քնարերգության սկզբնավորող։ Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծական և կրոնական դաշնություններ» (1830), «Ժոսըլեն» (1836), «Հրեշտակի անկումը» (1838), «Բանաստեղծական հայեցումներ» (1839) գործերը։ Որպես քաղաքական գործիչ սկզբնական շրջանում եղել է պահպանողական։ 1833 թվականին, հուլիսյան միապետության օրոք, ընտրվել է դեպուտատների պալատի անդամ։ Հարել է ռոյալիստական ընդդիմությանը, 1840 թվականին անցել լիբերալ բուրժուազիայի կողմը։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ արտաքին գործերի նախարար էր և, փաստորեն, ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Պաշտպանել է բուրժուական հանրապետության մեջ դասակարգերի համերաշխության գաղափարը։ Պարտություն կրելով 1848-ի դեկտեմբերին կայացած պրեզիդենտական ընտրություններում՝ Լամարթին զբաղվել է պատմական բանաքաղություններ կազմելով («Ռուսաստանի պատմությունը», 1855 թվականին), հրատարակել «Գրականության հանրամատչելի դասընթաց» (1856), հուշեր («Գրացիելլա», 1852, հայերեն հրատարակվել է 1872 թվականին)։

Ալֆոնս դը Լամարթին
Alphonse de Lamartine
Alphonse de Lamartine 1.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1790(1790-10-21)[1][2][3][…]
Մակոն[4][2]
Մահացել էփետրվարի 28, 1869(1869-02-28)[1][2][3][…] (78 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[2]
Բնակության վայր(եր)rue de l'Université?
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
Ուղղությունռոմանտիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, դիվանագետ, գրող, պատմաբան և ինքնակենսագիր
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, գերագույն խորհրդական և seat 7 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա և Académie de Mâcon?[5]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՊարգևներCommander of the Order of Saint Joseph?
ԿուսակցությունԼեգիտիմիզմ
Ամուսին(ներ)Marianna Eliza Birch?[6]
Երեխա(ներ)Alphonse de Lamartine?[6] և Julia de Lamartine?[6]
Ստորագրություն
Alphonse de Lamartine signature.jpg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Alphonse de Lamartine Վիքիպահեստում

Լամարթինի ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Գրիգոր Օտյանը, Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ), Մինաս Չերազը և ուրիշներ։

ԿենսագրությունԽմբագրել

 
Ալֆոն դը Լամարթինը

Ալֆոնս դը Լամարթինը ծնվել է 1790 թվականի հոկտեմբերի 21-ին Մակոնում, որը փոքրիկ քաղաք է կենտրոնական Ֆրանսիայի արևելքում: Նրա ծնողները սնանկացած ազնվականներ էին: Հայրը նրան դաստիարակել էր որպես օրինական միապետությանը հավատարիմ քաղաքացի, իսկ մայրը նախանձախնդիր հավատացյալ էր: Լամարտինը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է մոր և հինգ քույրերի միջավայրում, ինչը բնության հանդեպ սիրուց բացի, միաժամանակ ձևավորեց մեղմ բնավորություն և հակում դեպի զգացմունքայնությունն ու երազանքները: Պատանիս հասակից Լամարթինի ամենասիրած գիրքը Ավետարանն էր, իսկ ֆրանսիացի բանաստեղծներից ամենաշատը կարդում էր Ժան Ռասին: Դպրոցական կրթությունը Լամարթինը նախ ստացել է Լիոնում, ապա Բելլեի Հիսուսյան միաբանության դպրոցում: Վերադառնալով հայրենի քաղաք, նա սկսեց ուսումնասիրել դասական գրողներին, հիացավ Ռուսոյի և Բերնար դը Սեն-Պիեռի ստեղծագործություններով և մեծ ոգևորությամբ ընդունեց նոր գրական միտումներ: Պատանի հասակում նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր իր բազմաթիվ պոեմների հիմքում ընկած սյուժեներ, որտեղ Էլվիրայի, Լենորայի, Գրացիելի մասին պատումներում արտահայտված են Լամարթինի կյանքի իրական դրվագներ՝ միայն մի փոքր գեղարվեստական արտահայտությամբ: Լամարթինի կյանքում հատուկ նշանակություն է ունեցել իր սերը ջահել մի կնոջ՝ Էլվիրայի հանդեպ. նա վաղ էր մահացել և կորսված երջանկության մասին տխուր իղձերը Լամարթինի պոեզիայի վրա թողեցին թախծի հետք՝ ստիպելով նրան մխիթարություն գտնել Աստծո մեջ: Լամարթինը շատ է ճանապարհորդել, ապրել Իտալիայում, բախտը փորձել անգամ դիվանագիտական ասպարեզում:

Լամարթինը հայերենԽմբագրել

ԳրքերԽմբագրել

ՄամուլԽմբագրել

  • Ալֆոնսոս Լամարթին «Քերթուած առ կոմսն Դ՛Օրսէ» (բանաստեղծություն), թարգմանությունը ֆրանսերենից գրաբար՝ Գաբրիել Այվազովսկու: Բազմավէպ, 1851, № 2 (Սկզբում գրաբարով տրված է բանաստեղծության պատմությունը):

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 478