Խորեն Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խորեն Գալֆայան (Նար Պեյ Լուսինյան) սեպտեմբերի 6, 1831 կամ 1835[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 4, 1892), հայ բանաստեղծ, թատերագիր։
Խորեն Գալֆայան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Խորէն Գալֆայեան |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1831 կամ 1835[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1892 |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, ուսուցիչ, թարգմանիչ, հեղինակ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի |
Աշխատավայր | Մուրադյան վարժարան, Մասյաց աղավնի և Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Խորեն Գալֆայան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկ, Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։
Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։ Փարիզում, Գաբրիել Այվազովսկու հետ 1855-1858 թվականներին խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856 թվականին հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։
Այդ պաշտոնը նա վարել է 1857-1859 թվականներին։ Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է Ալֆոնս դը Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859 թվականաին «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։
Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։
1864 թ. մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին, հայկական հարցի հրահրման առիթով։
ԹարգմանություններԽմբագրել
Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարդելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868), «Հանգարան» և այլն[2]։
ՀղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 221-222
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 661)։ |