Իլյա Ֆրանկ
Իլյա Միխայլովիչ Ֆրանկ (ռուս.՝ Илья Михайлович Франк, հոկտեմբերի 10 (23), 1908, Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1990[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), սովետական ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968 թ.)։ Գլեբ Ֆրանկի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1930 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1930-1934 թվականներին աշխատել է Օպտիկայի պետական ինստիտուտում, 1934-1970 թվականներին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նեյտրոնային ֆիզիկայի լաբարատորիայի կազմակերպիչ և տնօրեն (1957 թվականից)։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից)։ Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական օպտիկային և միջուկային ֆիզիկային։ 1937 թվականին Ի. Ե․ Տամմի հետ միասին բացատրել է Վավիլով-Չերենկովի էֆեկտը։ Այս աշխատանքի համար Ի․ Ե․ Տամմի և Պ․ Ա․ Չերենկովի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1958 թ.)։ Վ․ Լ․ Գինզբուրգի հետ առաջինն է դիտարկել անցումային ճսոագայթումը։ Զարգացրել է Դոպլերի էֆեկտի տեսությունը։ Լ․ Վ․ Գրոշևի հետ փորձերով հետազոտել է γ-քվանտներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաջացման երևույթը։ Ունի թեթև միջուկների հետ կապված ռեակցիաների հետազոտման մի շարք աշխատանքներ։ Առաջարկել և մշակել է նեյտրոնների տարածումը հետազոտելու իմպուլսային մեթոդ և հայանագործել, այսպես կոչված, նեյտրոնների դիֆուզիոն հովացումը։
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1954 և 1971 թթ.)
- Ս․ Ի․ Վավիլովի անվան ոսկե մեդալ (1980 թ)
- Լենինի 3 շքանշան
- Ստալինյան մրցանակ
- Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան
- ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Франк Илья Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #130651648 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 Notable Names Database — 2002.
- ↑ Kojevnikov A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1958 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ֆրանկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |