Իգոր Եվգենևիչ Տամմ (ռուս.՝ Игорь Евгеньевич Тамм, հուլիսի 8, 1895(1895-07-08)[1][2], Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 12, 1971(1971-04-12)[3][4][1][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր (1958

Իգոր Տամմ
ռուս.՝ Игорь Тамм
Ծնվել էհուլիսի 8, 1895(1895-07-08)[1][2]
Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 12, 1971(1971-04-12)[3][4][1][…] (75 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
բնական մահով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, գյուտարար, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան, ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[5]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԼեոնիդ Մանդելշտամ
Եղել է գիտական ղեկավարՎիտալի Գինզբուրգ[6], Անդրեյ Սախարով[7], Գերշ Բուդկեր[8], Նիկիտա Մոյիսեև և Alexander Davydov?
Հայտնի աշակերտներVladimir Kadyshevsky?, Լեոնիդ Կելդիշ, Moisey Markov?, Anri Rukhadze?, Viktor Silin?, Միքայել Տեր-Միքայելյան, Եվգենի Ֆեյնբերգ, Սեմյոն Շուբին, Դմիտրի Բլոխինցև, Վիտալի Գինզբուրգ, Անդրեյ Սախարով և Alexander Davydov?
Պարգևներ
Ամուսին(ներ)Nataliya Shuyskaya?
Երեխա(ներ)Evgeny Tamm?
 Igor Tamm Վիքիպահեստում

1918 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Դասավանդել է երկրի մի շարք բուհերում (1924—1941 թվականներին և 1954 թվականից՝ Մոսկվայի համալսարանում)։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային և դրա կիրառություներին, ճառագայթման տեսությանը, միջուկային մասնիկների փոխազդեցության և տիեզերական ճառագայթների տեսությանը, ջերմամիջուկային սինթեզին։ Մշակել է բյուրեղներում լույսի ցրման քվանտային տեսությունը, էլեկտրոններից լույսի ցրման տեսությունը, լուծել ձայնային քվանտների (ֆոնոնների) հասկացությունը։ Ստեղծել է (Սեմյոն Շուբինի հետ համատեղ) մետաղներում ֆոտոէֆեկտի քվանտամեխանիկական տեսությունը 1931 թ., կանխատեսել էլեկտրոնների հատուկ վիճակների գոյության հնարավորությունը բյուրեղների մակերևույթի վրա («Տամմի մակարդակներ»)։ 1934 թվականին առաջարկել և մաթեմատիկորեն զարգացրել է միջուկային ուժերի քանակական տեսությունը, որի սխեմայով ստեղծվել է միջուկային ուժերի արդի մեզոնային տեսությունը։ 1937 թվականին Իգոր Տամմը Իլյա Ֆրանկի հետ ստեղծել է Վավիլով-Չերենկովի էֆեկտի տեսությունը։ Մշակել է (1945 թ.) միջուկային տարրական մասնիկների փոխազդեցության բացատրության մոտավոր մեթոդ (Տամմի-Դանկովի մեթոդ)։ Ունի ջերմամիջուկային կառավարվող սինթեզի ստացման խնդրին վերաբերող կարևոր աշխատանքներ։ Ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների դպրոց։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի (1946 թ., 1953 թ.), Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի (1958 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Տամմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557